Վրաստանի վարչապետը եթե գար, հարց կլիներ՝ Կիեւի հակահայկական բանաձեւին կողմ լինելու մասին

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով նախատեսվում էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցը Երեւան: Այցի շրջանակներում նախատեսված են եղել Կվիրիկաշվիլիի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ:

Այնուհետ, ըստ այցի ծրագրի, երկու երկրների վարչապետները հանդիպելու էին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Երեւան ավարտվելու էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն եւ «Ծիծեռնակաբերդ» այցելելով: Սակայն, վրացական կողմի խնդրանքով՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այն կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո:

Գիորգի Կվիրիկաշվիլիի այցի հետաձգման շուրջ «Հայկական Ժամանակ»-ը զրուցել է նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, վերլուծաբան Թեւան Պողոսյանի հետ:  

- Պարոն Պողոսյան, կառավարությունների մակարդակով սա անլուրջ քայլ չէ՞, հնարավոր չէ՞ր նախապես այն հանգամանքը հաշվի առնել, որ դեռ Վրաստանում պետք է կառավարության կազմ հաստատել:

- Կա պաշտոնական մեկնաբանություն, թե ինչու վարչապետը չի գալիս: Ես հասկանում եմ, որ Վրաստանի վարչապետը եթե գար, հարցեր կլինեին, մասնավորապես, թե ինչո՞ւ Կիեւում Վրաստանի պատվիրակությունը նման պահվածք դրսեւորեց (երեկ ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական քսանհինգերորդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ անդամ պետությունների մասնակցությամբ հակահայկան բանաձեւի քննարկվեց ու ընդունվեց, որին կողմ էր նաեւ Վրաստանը, իսկ հայկական կողմը քննարկման հրավեր չէր ստացել-խմբ.): Ունենք պաշտոնական հայտարարություն, որը տրամաբանական հիմք ունի իր մեջ: Այլ խնդիր է, թե վարչապետը կհաստատի՞, թե՞՝ ոչ: Այստեղ ոչ մի խնդիր չպետք է բարձրանա, քանի որ նույն վարչապետը մի քանի ամիս առաջ Հայաստանում էր:   

- Իսկ գուցե այցի հետաձգման պատճառն հենց երեկ Կիեւում հակահայկական բանաձեւին կողմ քվեարկե՞լն է եղել:

Վրաստանը ողջունել է Հայաստանի՝ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը: Ինձ չի թվում, որ սա կարող էր մտավախության պատճառ հանդիսանալ: Վարչապետը ներկայացնում է կառավարությունը եւ գործադիր մարմինը, իսկ այն, ինչ Կիեւում է տեղի ունեցել, դա ընդամենը Սեւծովյան պառլամենտական վեհաժողովի ֆորմատն է, որն ԱԺ-ի խնդիրն է: Երեւան պետք է գար վարչապետը եւ ոչ թե Ազգային ժողովի նախագահը:

- Այցի հետաձգման առումով միջպետական սկանդալ չի՞ հասունանում:

Կա բացատրություն եւ, եթե որեւէ խնդիր լինի, Հայաստանը իր կողմից հայտարարություն կանի: Հայերին արգելո՞ւմ են Վրաստան մուտք գործել, տնտեսական համագործակցությո՞ւն չի լինելու, Վրաստանում ինչ-որ խնդի՞ր է եղել, որ սկանդալ համարենք: Միջպետական սկանդալի համար շատ անպագոռգոռ բան պետք է լինի: Այն, ինչ Կիեւում է, այն կիսաչգործող խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված բանաձեւ է:

-Իսկ ինչո՞ւ Կիեւում ընդունվեց այդ հակահայկական բանաձեւը:

-Որովհետեւ այդ կառույցը իրենից ներկայացնում է այն երկրները, որոնց վրա Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են ազդել: Ռուսաստանը չէր մասնակցում, իսկ Սերբիայի ու Հայաստանի ձայնը շատ քիչ էր: Չմոռանանք, որ կառույցի բուն կենտրոնը Ստամբուլն է: Սա Թուրքիայի եւ Ադրբեջանի տանդեմն է: Սահմանին հնարավորություն ունեցան՝ կկրակեն, չունեցան՝ դիվանագիտական սեղանի շուրջն են կրակելու: Սա լինելու է միշտ:

-Պարոն Պողոսյան, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմ քվեարկելը հասկանալի է, իսկ ի՞նչ շահ ուներ մեր հարեւան Վրաստանը:

-Այստեղ դրված է տարածքային ամբողջականության խնդիր, իսկ Վրաստանն էլ ասում է՝ սա իմ շահերից է, ցանկացած տեղ, որտեղ տարածքային ամբողջականության առումով Ռուսաստանի կողմից կա ագրեսիա, ես դրանց կողմ եմ քվեարկում:

Այդ հանձնաժողովն առաջին հերթին խախտել է իր աշխատանքային կանոնակարգը, դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան: Նրանք առաջինը հարվածեցին իրենց իմիջին: Մեր իրականության մեջ ոչ մի բան չի փոխվել: Հիմա մենք պետք է բոլորին ցույց տանք, որ Ադրբեջանը չի ցանկանում խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել:

Տպել
5585 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ