Երգիչ Սեբուի հոր գործով կաշառք առաջարկողի կարգավիճակը ՀՔԾ-ն գաղտնի է պահում

Երգիչ Սեբու Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած ՃՈ երկու ավագ տեսուչներն այսօր կալանավորվել են:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության երեկ տարածած հաղորդագրության՝  հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Հ. Գրիգորյանը ՃՈ ավագ տեսուչ Տ. Խաչատրյանի հետ, վարորդի սթափությունը ստուգելու նպատակով, Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում կանգնեցրել են Հ. Սիմոնյանի կողմից վարվող «Կիա» մակնիշի ավտոմեքենան: Վարորդից տեղեկանալով, որ նախորդ օրն ալկոհոլ է օգտագործել, վերջինիս սթափության վիճակը չստուգելու, ապա նաեւ` վարչական իրավախախտման համար համապատասխան արձանագրություն չկազմելու համար, ՃՈ տեսուչներն ընդունել են ավտոմեքենայի ուղեւոր Լ. Բաղդասարյանի կողմից կաշառքի առաջարկը: Ոստիկան Հ. Գրիգորյանը, կաշառք ստանալու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Տ. Խաչատրյանի հետ, ավտոմեքենայի ուղեւորից ստացել է 56.800 ՀՀ դրամին համարժեք 100 Եվրո կաշառք եւ թույլատրել շարունակել երթեւեկել:

ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանից հետաքրքրվեցինք, թե տեսուչներին կաշառք առաջարկած եւ տված ուղեւորը քրեական գործի շրջանակներում ի՞նչ կարգավիճակ ունի, ինչին ի պատասխան Օհանջանյանն ասաց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով չեն կարող ասել: ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածը սահմանում է պատասխանտվություն պաշտոնատար անձին կաշառք տալու համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին երգչի կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, Սեբու Սիմոնյանը հայտարարել էր. «Հիմա էլ դեռ կա, որ ոստիկանները մեքենաները կանգնեցնում ու կաշառք են ուզում»:

Տպել
1974 դիտում

Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենին

Երեք տասնամյակ՝ նկուղում

Հայտարարություն մրցույթի մասին

Ղեկավարում եմ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան, բնակվում եմ Ֆրանսիայում, սակայն անձնագիրս հայկական է. Էմմիյան

Հայաստանն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն. նախարար

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ .դատարանը հրապարակեց որոշումը

Վանաձորում փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել կնոջ դի

Մոլդովայի նախագահը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Մեր արձագանքը համարժեք է խնդիրներին. վարչապետն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Սիրիայի հակամարտությունից մինչեւ ռազմական համագործակցություն. ինչի՞ մասին են խոսել Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը

Մենք չենք միանում այդպիսի նախաձեռնություններին․ պետք է կոնկրետ հիմք լինի․ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» որոշման մասին

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն Ալեքսանյանին ու Չալյանին անվճար կրթություն է առաջարկում

Սխալ տողադարձումներով պաստառներ Գյումրիում. Անկախության տոնակատարությունները համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմը

Թրամփը որոնում է երկրի տնտեսական աճը բարձր պահելու միջոցներ

Համացանցում տարածվել են Ջիգարխանյանի ու նախկին կնոջ լուսանկարները. նորից միասին են

Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

Հույս ունեմ՝ պարոն Վանեցյանն առիթ կունենա ասել՝ ինչ էր ակնարկում իր հրաժարականի տեքստում․ Իվետա Տոնոյան

Հայաստանին ու Լիտվային միավորում է ապագայի նույն տեսլականը. նախարարները համակարծիք են

«Հայփոստ»-ի աշխատակիցները Լոռիում նպաստառուներից և կենսաթոշակառուներից կանոնավոր գումարներ են ստացել. դատախազություն

Նոր հոդվածներ հայալեզու Վիքիպեդիայում՝ «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնի շրջանակներում