ՏՄՊՊՀ-ն կպարզի, թե ինչու է բենզինը 10 դրամով թանկացել

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի համաձայն՝ մայրաքաղաքի որոշ բենզալցակայաններում 10 դրամով բարձրացել է բենզինի գինը: Այս մասին armtimes.com-ին տեղեկացրեցին հանձնաժողովից՝ անդրադառնալով բենզինի գնի թանկացման վերաբերյալ մեր հարցին: Հանձնաժողովի փոխանցմամբ՝ 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինը 400 դրամի փոխարեն վաճառվում է 410 դրամով:

«Քանի որ առկա են գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներ, ապա ՀՀ մրցակցային մարմինն իր լիազորությունների շրջանակում վերահսկողություն է իրականացնում այս շուկայում: Նշենք, որ ոլորտում խոշոր ընկերություններ են հանդիսանում՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ն, «Սի Փի Էս Օիլ քորփորեյշնը», ինչպես նաև «Մաքս Պետրոլ» ՓԲԸ-ն: Միջազգային շուկաներում բենզինի գնի դինամիկան, ինչպես նաև տնտեսվարողների ձեռքբերման փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո միայն հնարավոր կլինի գնահատական տալ փոփոխության վերաբերյալ»,- ասված է մեզ տրամադրված պարզաբանման մեջ:

Armtimes.com-ի հարցին ի պատասխան էլ «Ֆլեշ» ընկերությունից հայտնեցին, որ այսօր իրենց բենզալցակայաններում վաճառվող ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրն արժե 410 դրամ, իսկ պրեմիում տեսակի բենզինը՝ 430 դրամ:

Որքան էլ, որ ՏՄՊՊՀ-ն հայտնում է, թե բենզին ներկրող թվով 3 ներկրող կա, այդուհանդերձ նշենք, որ Հայաստանում բենզինի մենաշնորհը պատկանում է «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությանը, որն էլ հանդիսանում է ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը: Հայաստանը ՌԴ-ի հետ կնքած պայմանագրի համաձայն նավթամթերքը ձեռք է բերում ՌԴ-ի ներքին գներով, բայց ձեռքբերող ընկերությունը «Ռոսնեֆտ Արմենիան» է՝ նույն ռուսական ընկերությունը, որն իր ցանկացած գինն է սահմանում:

Տպել
1673 դիտում

Վրաստանի հետ թռիչքների դադարեցման հետևանքով «Ուրալյան ավիաուղիները» 1 միլիարդ ռուբլու վնաս է կրել

Իրանի տարբեր քաղաքներում սկիզբ առած ցույցերի հետեւանքով 106 մարդ է մահացել. Amnesty International

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Սեմյոնովկա գյուղում անասնագոմ է այրվում. ԱԻՆ

Թուրքիան չպետք է վախեցնի Եվրամիությանը՝ օգտագործելով փախստականների խնդիրը. ԵԽ խոսնակ

Չգիտեմ՝ Վատիկանների որ պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները. Փաշինյան

Պրոֆեսոր Գրիգորի Կարագուլյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն

Թուրքիան «աշխարհի ռեկորդ է սահմանել» կալանավորված լրագրողների թվով

Լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ հայեր են․միջադեպ եկեղեցում. Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցի բլոգերին

Հայկական գինիները ներկայացվում են Լեհաստանում՝ ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսում

Խոշոր ավտովթար Լոռիում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը

Գանձաքար գյուղում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ

ՀՀ-ից Իտալիայի քաղաքացիների որդեգրած ավելի քան 30 երեխաները ողջ-առողջ են. արդարադատության նախարարությունը վերահսկում է

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են` Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում

Հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետը հանդիպում է Միլանի հայ համայնքի հետ. ուղիղ

Ռուս մեքենավարները ՀՀ-ում են փորձի փոխանակման նպատակով. ՀԿԵ