Պայթյունի հետեւանքով «Նոր զովք»-ի աշխատակիցներից մեկի ոտքն է վնասվել

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 15:18-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետի պահեստում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարության կայքից:

«Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասված է պաշտոնական տեղեկատվության մեջ:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում պայթյունի վերաբերյալ ահազանգ դեռ չի գրանցվել:

Ավելի ուշ ԱԻՆ-ը տեղեկատվություն հրապարակեց, որից համաձայն՝ պարզվել է, որ պահեստի ներսում՝ ապակե պատուհաններով սենյակում (6 քմ), պայթել է տաքացուցիչի կողքին դրված ներկի տարան՝ առանց հրդեհի բռնկման:

Պատահարի հետեւանքով վնասվել է աշխատակցի ոտքը, որին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

ԱԻՆ-ից armtimes.com-ին տեղեկացրեցին նաեւ, որ ներկի տարան տեղադրված է եղել վառարանի կողքին, որի պայթյունի հետեւանքով կոտրվել է պահեստի ապակիները: Վնասվածք ստացած աշխատակցի մոտ լուրջ վնասվածքներ չկան եւ հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել:

Տպել
5631 դիտում

6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանն ուղղվել է 700.000 դրամ. Տաթեւիկ Ռեւազյան

Հրազդանում «BMW X6»-ը բախվել է պատին. տուժածների թվում 3 աղջիկ կա

ՃՏՊ Երեւանում. «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի 24-ամյա վարորդը մահացել է

Փակ է Հ-31 ավտոճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Հունվարի 18-ին 2 երկրաշարժ է գրանցվել ՀՀ-ում. ցնցումները զգացվել են Լոռիում եւ Շիրակի մարզում

Երեկ տեղացած ձյան պատճառով ավտովթարների թիվը Հայաստանում էականորեն ավելացել է. ՃՈ պետ

Զելենսկին «շանս» է տվել Գոնչարուկին. Ուկրաինայի վարչապետը կշարունակի պաշտոնավարել

Սյունիքում 2019 թվականին ամբողջովին վերանորոգվել են 49 դպրոցների ճաշարաններ, իսկ 15-ի նորոգումն ընթացքի մեջ է

Հրդեհ Դավիթաշենում. տուժածներ չկան, վնասը նյութական է

Երեւան-Սեւան մայրուղու հարեւանությամբ վեր խոյացող «Արձագանք» եւ «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն

Քաղաքացիները կամավոր հանձնել են «Կալաշնիկով» ինքնաձիգ, հրացան, ատրճանակ և զինամթերք

Արարատի մարզում նախատեսված է հիմնանորոգել միջպետական եւ հանրապետական նշանակության 23,4 կմ ավտոճանապարհ

Ինքնաթիռի կործանման օրը Իրանի օդային տարածքում 6 ամերիկյան F35 կործանիչ-ռմբակոծիչ է եղել. Լավրով

Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին. վիրավորները գիտակցության չգալով մահացել են

Սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների թիվը կտրուկ ավելացել է

ՆԱՏՕ-ի գեներալ Լորեն Միշոն բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածության մակարդակը

Աշխատանքային գրքույկների հավաքագրման աշխատանքների ժամկետը լրացել է

ԱՄՆ-ը մտածել է Իրանի միջուկային օբյեկտներին կանխարգելիչ հարված հասցնելու մասին. Մայք Պոմպեո

Ամփոփվել են ՀՀ ԶՈւ զորքերի ծառայության վարչության կատարած աշխատանքները

Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի​ մահվան կապակցությամբ