ՀՀ-ն ՌԴ-ի «սիրելի կինն է», որը ցանկանում է սիրախաղ սկսել ԵՄ-ի հետ. սկանդալ НТВ-ի եթերում

Ռուսաստանի մեդիայով հերթական աղմկահարույց հաղորդումն է հեռարձակվել Հայաստանի մասին: Ավելի ճիշտ՝ Բրյուսելում նոյեմբերի 24-ին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրած նոր շրջանակային համաձայնագրի եւ ՀՀ-ի եվրաինտեգրացիայի գործընթացի մասին: Խոսքը՝ նոյեմբերի 28-ի НТВ ռուսական դաշնային նշանակության հեռուստաալիքով եթեր հեռարձակված «Հանդիպման վայրը» հերթական թոք-շոուի մասին է:

Եվրաինտեգրացիայի համար քննադատությունների մի մեծ բաժին էլ հասավ Բելառուսին: Հաղորդման ընթացքում ոչ կոռեկտ ալեգորիաներ բերվեցին, Հայաստանն ու Բելառուսը համեմատվեցին Ռուսաստանի «կնոջ» կամ «կանանց» հետ, որոնց «պահում, կերակրում է» Մոսկվան, սակայն նրանք այնքան ապերախտ են, որ դավաճանում են ամուսնուն «երիտասարդ ու գեղեցկակազմ» Արեւմուտքի հետ: Այլ խոսքով՝ սիրեկան են պահում: Սիրային եռանկյունի՝ Ռուսաստանը ծեր ամուսինն է, ԵՄ-ն՝ երիտասարդ սիրեկան, իսկ ՀՀ-ն՝ դավաճան կին: 

Ներկայացում ենք հաղորդման առավել սուր դրվագները.

Հայաստանի հարցով փորձագետ հրավիրված Գեւորգ Միրզոյանը, որը շատ հաճախ փորձելով՝ իբր  պահել անաչառություն, ՀՀ-ի արտաքին քաղաքականության վերաբերյալ հանդես է եկել շատ վիճելի հայտարարություններով, այստեղ հեգնանքով նշում է, որ եվրաինտեգրացիան Հայաստանի համար մեծ եղբոր՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում կախվածության բարդույթի արտահայտություն է: «Հայաստանը ամբողջությամբ կախված է ՌԴ-ից: Դա դիսկոմֆորտ է առաջացնում»,- նշում է նա եւ հաղորդավարի հարցին՝ թե սա բարդո՞ւյթ է, պատասխանում է. «իհարկե»: ԵՄ-ին էլ, նրա խոսքով՝ Հայաստանը պետք է, քանի որ Արեւմուտքն ուզում է հետխորհրդային տարածաշրջանը «իր կողմը քաշել», եւ «Արեւելյան գործընկերության» ծրագրին նոր շունչ տալ, որը կամաց-կամաց մեռնում է:

Քաղաքագետ, «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Օլեգ Բարաբանովը կարծիք է հայտնում, որ տնտեսական առումով ՀՀ-ն ԵՄ-ին հետաքրքիր չէ: «Խնդիրը շատ հստակ է, եւ այն քաղաքական է: Այս համաձայնագրով պետք է սեպ խրել Եվրասիական տնտեսական միության մեջ, որը նոր է սկսել զարգանալ: ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միության անդամ է: ԵԱՏՄ-ն դառնում է արդեն քվազիպետություն, իսկ Հայաստանն այս առումով՝ լինելու է «տրոյական ձի»»,- նշում է նա՝ հավելելով, որ, երբ ՀՀ-ն դարձավ ԵԱՏՄ-ի անդամ, Սերժ Սարգսյանը մեկնեց Չինաստան եւ չինացի գործընկերներին հրավիրեց իրենց ապրանքները Հայաստանով տեղափոխել եվրասիական շուկաներ: «Ասաց՝ մենք դրանց շտամպերը կփոխենք ու կտանենք ԵԱՏՄ»,- հավելեց նա՝ չնշելով, թե որտեղից այդ տեղեկությունը, քանի որ պաշտոնական հաղորդագրություններում դրան մոտ անգամ միտք չկա:

Հնչեցին նաեւ աբսուրդի հասնող մեկնաբանություններ, համաձայն որոնց Հայաստանը ԵՄ-ին պետք է բիբլիական Արարատ սարի համար: Ու այս ամենի հետեւում կանգնած է, ոչ ավել, ոչ պակաս՝ Հռոմի պապը: Խոսափողը հասավ նաեւ հայտնի հակահայկական քարոզիչ Սերգեյ Մարկովին, որը, նախ՝ հայտարարեց, որ ԵՄ-ն ցանկանում է փլուզել Եվրասիական տնտեսական միությունը, իսկ ՀՀ-ի հետ նոր համաձայնագիրը խոսում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վատթարացման մասին: «Երեւանում դժգոհություն կա Ռուսաստանից, որ ՌԴ-ն քիչ փող է տալիս», - ասաց ու հիշեց իր համար «ցավոտ հարցը»՝ Գարեգին Նժդեհի արձանը Երեւանում:

«Արձանը կանգնեցվել է Երեւանում: Մենք կոնֆլիկտ ունենք այս հարցում իրենց հետ: Նա Ադոլֆ Հիտլերի կողմնակիցն է եղել: Նրանք հռչակել են ազգային հերոս, ավելին՝ փորձ է կատարվում խառնվել Ռուսաստանի գործերին, ճնշում է գործադրել, որ չասեն, թե նա նացիստական հանցագործ է»,- հայտարարեց նա՝ մոռանալով, որ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրված է նաեւ Ռուսաստանի Արմավիր քաղաքում:

«Ռուսաստանը, վերջապես, սկսել է նուրբ քաղաքականություն վարել հետխորհրդային տարածաշրջանում, եւ ՀՀ-ԵՄ պայմանագիրը տնտեսական առումով պատասխանատվության բաժանում է, ինչը նորմալ է», - հայտարարեց փորձագետ Դմիտրի Աբզալովը: Նրան հակադարձեց գրող եւ քաղաքական գործիչ Նիկոլայ Ստարիկովը՝ հավելելով, որ քաղաքականության մեջ պատասխանատվություն կիսել չկա: Հայաստանը համեմատեց ՌԴ-ի կնոջ հետ, որը ցանկանում է ժամանակ անցկացնել նաեւ գեղեցկադեմ «սիրեկանի»՝ Եվրամիության հետ:

Նա դիմեց նախորդ բանախոսին՝ խոսելով «ամուսին-սիրեկան» ալեգորիայով. «Պատկերացրեք Ձեզ մոտ գալիս է Ձեր կինը, եւ ասում՝ սիրելիս, ես ուզում եմ ականջօղ, շուբ եւ մատանիներ: Ուզո՞ւմ ես պատասխանատվությունը կիսել, քանի որ ինձ մեկ ուրիշը հրավիրում է ռեստորան: Դու կարող ես ասել՝ այո սիրելիս, գնա: Այստեղ ամենագլխավոր հարցն է՝ ինչ է անելու նա այդ ուրիշի հետ: Եթե նրան այնտեղ ամեն ինչ շատ դուր գա, ապա դուք կմնաք առանց կնոջ եւ բաժանված պատասխանատվությամբ: Քաղաքականության մեջ չի կարող խոսք լինել պատասխանատվությունը կիսելու մասին»:

Դմիտրի Աբզալովը կտրականապես չհամաձայնեց օրինակի հետ՝ նշելով, որ այն տեղին չէ: «Սա միջպետական հարաբերություններ են՝ հիմնված շահերի վրա: Եթե ձեր ասածով է ու Հայաստանը ՌԴ-ի կինն է, ապա պետք է ամեն ինչով ապահովել նրան: Ապագայում ՀՀ-ին 5 մլրդ դոլարի ներդրում է պետք, ուրեմն, եթե այդպես է, ապա պետք է դա եւս հանել մեր բյուջեից եւ ուղղել Հայաստան: Բացի այդ, եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ապա նշանակում է ՀՀ-ն չի կարող հարաբերվել ու պայմանագրեր կնքել այլ պետությունների հետ: Օրինակ՝ հարեւան Իրանի, որի հետ ունի սերտ հարաբերություններ»,- հակադարձեց փորձագետը: Հնչեցին նաեւ կարծիքներ, որ ՌԴ-ն չպետք է Հայաստանից կամ այլ հետխորհրդային պետություններից «նեղվի», եթե ինքը չի կարող մրցակցային ինտեգրացիոն առաջարկներով հանդես գալ, կամ հասնել զարգացման այն աստիճանին, որ դառնա գրավիչ ուրիշների համար:   

«Անհավասար ամուսնությունների» ալեգորիաներով բանավեճն իր խոսքով կտրեց Նիկոլայ Պլատոշկինը: «Որպես մարդ, որ պրակտիկորեն զբաղվել եմ ՀՀ-ի հետ հարաբերություններով, կցանկանայի, որպեսզի «անհավասար ամուսնությունների» շուրջ ընթացող այս այլանդակությունը դադարեցվի: Դուք հիշեք, 1990-ականներին այդ փոքրիկ Հայաստանը, որի վերաբերյալ հեգնանքով եք խոսում, մեր (Գյումրիի) ռազմական բազայի ծախսերն էր ֆինանսավորում: Դուք սա մոռացե՞լ եք», - հարց ուղղեց նա: Փորձագետի խոսքը ռեպլիկով ընդհատեց հաղորդավար. «Չենք մոռացել, դրա համար էլ անվանում ենք՝ սիրելի կին»:

Այնուհետեւ Պլատոշկինը շարունակեց. «Մենք Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշնակից ենք: Հայաստանը միակ պետությունն է, որի քաղաքացիները ծառայում են նաեւ մեր զորամասերում եւ երդում տալիս միաժամանակ Հայաստանին ու Ռուսաստանին: Ոչ մի այլ երկրի հետ նման բան չկա», - ասաց նա: Փորձելով հանգստացնել ՀՀ-ի եւ Ուկրաինայի միջեւ զուգահեռներ տանող ռուսաստանյան վրդովված մեկնաբաններին, Պլատոշկինը հիշեցրեց Թուրքիայի գործոնը: «Ուկրաինային հետ համեմատությունները կոռեկտ չեն: Հայաստանի պարագայում կա մեծ գործոն, դա Թուրքիան է: Սահմանը Թուրքայի հետ հսկում են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները: Ինքս եմ Հայաստանում տեսել, երբ հայերը մատնացույց էին անում նրանց՝ ասելով մեր տղաներն են»,- հայտարարեց նա:  

Ընդհանուր առմամբ, НТВ-ով եթեր հեռարձակված թոք-շոուի որակը տեղ-տեղ հասնում ու անցնում էր «Կիսաբաց լուսամուտներին»: Այնուամենայնիվ, պետք է հասկանալ՝ ինչու են ռուսական պետական հեռուստաալիքների եթերում նման որակի, հեգնանքի ու քննադատության դոզայով հաղորդումներ (հիշենք նաեւ «Զվեզդայի» սկանդալային հաղորդումը ՀՀ-ի, ՀՀԿ- ու Նժդեհի մասին) պատրաստվում, եթե պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի կնքմանը վերաբերում է հարգանքով, եւ իր համար խնդիր չի տեսնում:

Նման կարծիք Բրյուսելի գագաթաժողովի նախօրեին հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Իսկ արդեն գագաթաժողովից հետո ՌԴ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը Երեւանում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ Մոսկվան կողմ է ՀՀ-ի հետ հարաբերությունների զարգացման «եւ, եւ» բանաձեւին, իսկ մյուս բոլոր տեսակետները, որոնք տարբերվում են վերոնշյալից, չեն արտահայտում ՌԴ պաշտոնական եւ իշխող քաղաքական ուժի մոտեցումները:

Այս կապակցությամբ, մեկնաբաններից ոմանք նշում են, որ հնարավոր է ռուսաստանցի քարոզիչները համապատասխան ցուցում առայժմ չեն ստացել ու դեռեւս աշխատում են «հին սխեմայով»: Չի բացառվում նաեւ այլ տարբերակ, որ ՌԴ իշխանությունները մի բան պաշտոնապես են ասում, մեկ այլ բան՝ «տակից բզում»: Այլ կարծիքի է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվող ամեն հայտարարության կամ հաղորդման պետք չէ ուշադրություն դարձնել, ու դա պետք է ընկալել Ռուսաստանի ներքին դիսկուրսների համատեքստում:

«Բողոքել, որ այս կամ այն ոչ դուրեկան հայտարարությունն արվել է ՌԴ-ի պետական մամուլով կամ հեռուստաալիքով, ճիշտ չէ, քանի որ Ռուսաստանում գրեթե չկա դաշնային նշանակության անկախ ու ոչ պետական մամուլ: Ռուսաստանում, իհարկե կան խնդիրներ, որտեղ բազմակարծություն չկա, սակայն ընդհանուր ռուսական քաղաքականության համար կան նաեւ մեծ նշանակություն չունեցող հարցեր, որտեղ բազմակարծությունը թույլատրելի է: Հայաստանն այդ թեմաներից է»,- ասաց նա armtimes.com-ի հետ զրույցում ու հավելեց, որ այդ թեմաների շուրջ հնչող կարծիքները շատ պրիմիտիվ են, իմպերիալիստական ախտանշաններով հագեցած, երբեմն անգամ այս կամ այն ուժի լոբբինգով պայմանավորված:

«Այդ թեմաներն ու կարծիքները, որոնք հնչում են ռուսական մեդիայում շատ տարբեր են, ուղղակի հայերն ուշադրություն են դարձում իրենց վերաբերող հարցերին, դաղստանցիները՝ իրենց, բուրյաթները՝ իրենց եւ այլն: Հայկական կողմի նյարդային ռեակցիան խոսում է պոստկոլոնիալ, իսկ Ռուսաստանում հնչող կարծիքները՝ պոստիմպերիալիստական դիսկուրսների ակտիվացման մասին: Ռուսաստանի պարագայում սա նման է ֆանտոմային ցավի, որն առաջանում է կորցրած վերջույթներում»,- եզրափակեց նա:

Տպել
6674 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին