Դատարանին սանկցիա՝ հայրենիքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար. Սասնա ծուռ

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը վերջապես թեւակոխեց դատաքննության փուլ: Շուրջ 5 ամիս այս գործով չէր հաջողվում նախապատրաստական փուլն ավարտել՝ տարբեր պատճառներով:

Գործի անջատված մասով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը: Նիստը նախագահում է դատավոր Մեսրոպ Մակյանը:

Մինչ Մակյանի՝ դատաքննության փուլ սկսելու մասին հայտարարելը, «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց, որպեսզի դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ բարձրացնելով հետեւյալ հարցը. ըստ Ալումյանի՝ ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է մարդկանց ապստամբելու իրավունքը, բայց ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ գլխում, որտեղ նշված են քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքերը, ապստամբողների վերաբերյալ ոչինչ չկա, հետեւաբար Քր.օր.-ի եւ Սահմանադրության միջեւ կա անհամապատասխանություն: Ալումյանի միջնորդությանը միացան մյուս պաշտպանները եւս: Ինչպես նաեւ միջնորդության վերաբերյալ հայտարարություններ հնչեցրին «Սասնա ծռեր» խմբի  անդամները: Մասնավորապես Վարուժան Ավետիսյանը հայտարարեց. «Իշխանությունը յուրացրած ազգադավ ռեժիմի կամակատար ենիչերիները՝ ոստիկանները, դատավորները, պետք է պատրաստ լինեն հայկական Նյուրնբերգին, պետք է ուշքի գաք ու հասկանաք՝ ինչ եք անում՝ մասնակցում եք ազգի քայքայմանն ու կեղեքմանը, մարդու որոշում կայացնելու իրավունքին անգամ Աստված չի միջամտում»: Գագիկ Եղիազարյանն էլ ասաց, որ  Հայաստանն այսօր այնքան թշվառ վիճակում է, որ կարող է համեմատվել աֆրիկյան որոշ երկրների հետ: «Ով կփորձի դատապարտել ժողովրդի ապստամբության իրավունքը, նա կարժանանա Թալեաթի ճակատագրին: Այս անգամ ցեղասպանություն թույլ չենք տա: Այս անգամ հայ ժողովուրդը ցեղասպանության կես ճանապարհին կգնդակահարի Թալեաթին… ուշքի եկեք, թալեաթներ»,-շարունակեց Գագիկ Եղիազարյանը: Երբ դատավոր Մեսրոպ Մակյանը հորդորեց ըստ էության հայտարարություններ անել, Եղիազարյանը հակադարձեց, որ ավելի քան ըստ էության է իր հայտարարությունը: Պավել Մանուկյանն էլ վստահեցրեց, որ ամբաստանյալներից ոչ ոք քրեական անցյալ չունի, ապա նշեց. «Եթե մինչև ստեղ դատավոր ու դատախազ խաղանք, մեր երկիրը կկորցնենք: Երկիրը կանգնեցրել են ցեղասպանության առաջ, բռնագաղթն արտագաղթ են անվանում, բա էլ ինչպե՞ս պաշտպանեինք մեր երեխաների իրավունքները, եթե ոչ ապստամբությամբ: Ամեն ինչ հանել եք վաճառքի՝ հոգեւորը, նյութականը, ընդերքը…կարծես Հայաստանը մարմնավաճառ լինի: Մեզ էլ ի՞նչ ելք էր մնում»: Պավել Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ դատարանը չի կարող անաչառ լինել, քանի որ ուղղորդվում է իշխանությունների կողմից: 

Իրավիճակը լարվեց, երբ միջնորդության դեմ փորձեց առարկել մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը: «Սասնա  ծռեր» խմբի անդամները սկսեցին իրենց անհամաձայնությունը հայտնել՝ նրան ընդհատելով եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնել, ինչի համար դատավոր Մեսրոպ Մակյանը սանկցիա կիրառեց: Պավել Մանուկյանը, Սմբատ Բարսեղյանը եւ Գագիկ Եղիազարյանը նախազգուշացում ստացան: «Դատարանին սանկցիա՝ հայրենիքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար»,- ասաց Սմբատ Բարսեղյանը:

«Ձենդ կտրի՛»-դիմելով դատախազին, բղավեց Պավել Մանուկյանը, ինչից հետո ուղեկցող ոստիկանները փորձեցին հանդարտեցնել լարված իրավիճակը: Ապա Պավել Մանուկյանը բղավեց. «Ապրիլյան քառօրյայի դավաճանությունն ինչո՞ւ չեք բացահայտում, ես հեսա փաստեր եմ տալու»:

Դատավոր Մեսրոպ Մակյանը Հայկ Ալումյանի միջնորդության քննարկումը հետաձգեց, ապա դատաքննությունը համարեց սկսված եւ խոսքը փոխանցեց մեղադրող դատախազներին՝ մեղադրական եզրակացությունը հրապարակելու համար:

Մեղադրողների ձայնը, սակայն, հազիվ էր լսելի, եւ որպեսզի դահլիճում ներկա գտնվողները փորձեին ընկալել դատախազների խոսքերը, մոտ 4 բարձրախոս դրեցին նրանց դիմաց, սակայն՝ անօգուտ:

Առաջինը մեղադրողները հրապարակեցին «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի մեղադրական եզրակացությունը: «Այն բանից հետո, երբ նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը եւ փոխադրելը կազմակերպելու համար 2016թ. հունիսի 22-ին կալանավորվել է Ժիրայր Սեֆիլյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի եւ մյուսների հետ որոշել են զավթել ու պահել ՊՊԾ գնդի շենքերը, շինությունները եւ ոստիկանական տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ վերցնել եւ պահել պատանդներ, որից հետո պատանդներին ազատելու պայմանով պետությանը հարկադրել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկից ազատել Ժիրայր Սեֆիլանին եւ մի շարք այլ անձանց...Իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու համար Պավել Մանուկյանը կազմակերպված խմբի մյուս անդամների հետ, քննությամբ չպարզված հանգամանքներում, ապօրինի կերպով ձեռք է բերել եւ պահել հրազեն հանդիսացող ընդհանուր 14 հատ, այդ թվում՝ «ԱԿ-74-Ս» տեսակի 5.45 տրամաչափի՝ 12 հատ, «ԱԿՄ» տեսակի 7,62 տրամաչափի՝ 2 հատ ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող 840 հատ 5.4մմ տրամչափի եւ 552 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներով, հրազեն հանդիսացող «Ռեւոլվեր» տեսակի 5.66 տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, ինչպես նաեւ ռազմամթերք հանդիսացող նռնակներ՝ «Ֆ-1» տեսակի 12 հատ, «ՌԴԳ-5» տեսակի 4 հատ, «ՌԳ-42» տեսակի 1 հատ, «Մ-75» տեսակի 1 հատ, ձեռքի նռնակների պայթեցման համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող պայթուցիցչներ»,- հրապարակեց մեղադրող դատախազը: Ըստ այդմ՝ ռազմամթերք հանդիսացող նռնակների, ինքնաձիգերի, պայթուցիցչների գործադրմամբ Պավել Մանուկյանը խմբի մյուս անդամների հետ պատանդ է վերցրել եւ պահել գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին: Այս ընթացքում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը տեղից վեր կացավ եւ դիմելով դատավորին՝ ասաց. «Էս բարբաջանքները չեմ ուզում լսել, ես գնում եմ, սանկցիա կիրառի»: Մեսրոպ Մակյանը «ընդառաջ» գնալով Խանդոյանին, նրան 3 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից: Դահլիճից հեռանալու ցանկություն հայտնեց նաեւՊավել Մանուկյանը «Գլուխս սկսեց ցավել, մենք դասից փախնում ենք»,- ասաց նա:

Մեղադրական եզրակացության ընթերցանության ընթացքում Պավել Մանուկյանը նստած էր շրջված:

Մինչեւ աշխատանքային օրվա ավարտը լրացավ Արայիկ Խանդոյանի նկատմամբ կիրառված սանկցիայի երեք ժամը, նա վերադարձվեց դահլիճ, սակայն մեղադրական եզրակացության ընթերցանությունը այդպես էլ ավարտին չհասավ: Այն կավարտվի հաջորդ նիստին: Գործով հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին:

Տպել
3317 դիտում

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը