Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրից բխող քաղաքական հավանական զարգացումների շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի հետ:

- Պարոն Զուրաբյան, նոյեմբերի 24-ին Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրեց համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիր: Այստեղ քաղաքական ենթատեքստ տեսնու՞մ եք՝ հայաստանյան քաղաքական կյանքի հետագա զարգացումների առումով: Մասնավորապես այն, որ Սերժ Սարգսյանը պաշտոնական Մոսկվային ցույց տվեց, որ, եթե ՌԴ-ն իրեն չսատարի 2018-ին վարչապետ դառնալու հարցում, ապա Հայաստանը վերջնականապես «կուղեւորվի» Եվրոպա: Այլ կերպ ասած, ԵՄ-ին Սերժ Սարգսյանը  դարձնու՞մ է այլընտրանք ԵԱՏՄ-ի նկատմամբ՝ իր պաշտոնի համար:

- Թե ինչ է ուզում Սերժ Սարգսյանը՝ պետք է հարցնել նրանից: Ես գտնում եմ, որ Հայաստանը շատ լավ պայմանագիր է ստորագրել, որը լայն հնարավորություններ է բացել Հայաստանի սոցիալական, քաղաքական, մշակութային բնագավառների համար՝ Եվրոպայի հետ համագործակցելու առումով: Այս պայմանագիրը պետք է կյանքի իրավունք ստանա:

Ինչ վերաբերվում է նրան, թե ինչ է ասվում Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին կամ Ռուսաստանի կողմից ինչ է ասվում, ես կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող ուժերը չունեն խնդիր որեւէ մեկից համաձայնություն ստանալու որեւէ մեկին իշխանության բերելու համար: Սովորաբար լրագրողները մեկ-մեկ հարցեր են բարձրաձայնում, որ ինձ զարմացնում է: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի Դաշնությունը ի զորու է Հայաստանի ցանկացած ներքին խնդրի միջամտել: Մասնավորապես՝ իշխանության խնդիր լուծելուն: Այլ բան է, որ կարող է որեւէ մեկին աջակցել կամ չաջակցել: Իշխանության հարցը լուծվում է Հայաստանում, բայց, ցավոք սրտի, չի լուծվում ամենաժողովրդավարական ճանապարհով:

- Պարոն Զուրաբյան, հիշենք, որ ներկայում ՀՀ վարչապետը Կարեն Կարապետյանն է, ով վայելում է պաշտոնական Մոսկվայի բարձր հովանավորությունը: Սերժ Սարգսյանը, ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելով՝ միտում չունե՞ր ՌԴ-ին ցույց տալ, թե ինչպես Կարապետյանը չկարողացավ թույլ չտալ համաձայնագրի ստորագրումը, ինչպես, օրինակ ժամանակին այն կանխվեց Հովիկ Աբրահամյանի կողմից՝ նկատի ունենալով նաեւ այն վարկածը, որ Կարապետյանի անունը շրջանառվում է, որպես 2018 թվականի վարչապետի թեկնածու:

- Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե ում կողմից է շրջանառվում Կարեն Կարապետյանի անունը: Կարծում եմ, որ շրջանառության մեջ դրել են մեր լրատվական դաշտի պայմանական ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչները, որոնք ինչ-որ ինտրիգ են փնտրում, որը գոյություն չունի: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն իր ներսում կկարողանա լուծել այդ հարցը, թե ով է լինելու վարչապետը 2018-ին: Ինտրիգ չկա, որպեսզի նման ինտրիգ լիներ Հանրապետական կուսակցությունում, պետք է լիներ ֆրակցիա, որն առանձնանար եւ առաջարկեր վարչապետի իր թեկնածուին:

- 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում Աշոտյանը հայտարարում էր, որ 2018-ի վարչապետի իրենց թեկնածուն Կարեն Կարապետյանն է:

Այսօր մեր իրողությունը հետեւյալն է, կա քաղաքական մեծամասնություն, որը կազմված է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայից: Նրանք որոշելու են, թե ում են առաջարկում, եւ ընտրում վարչապետ: ՀՀԿ-ականների մեջ ես հակասություն չեմ տեսնում, դուք տեսնու՞մ եք: Փորձում եք ծայրահեղ, սենսացիոն բան գտնել: Ես կարծում եմ, որ իրենք իրենց մեջ արդեն որոշել են, թե ով է լինելու վարչապետը:

- Իսկ թույլատրելի՞ է, որ Սերժ Սարգսյանը 3-րդ անգամ վերարտադրվի, որպես ՀՀ-ի ղեկավար: Նրանից դժգոհությունները շատ-շատ են:

- Ես չեմ ուզում, որ Սերժ Սարգսյանը կամ Հանրապետական կուսակցությունից մեկ ուրիշն այդ դերը ստանձնի: Եթե ցանկանայի, ապա ես էլ կլինեի Հանրապետական: Հայաստանի Սահմանադրությունը, օրենքները չեն խոչընդոտում Սերժ Սարգսյանին, որ նա դառնա գործադիր իշխանության ղեկավար:

Տպել
6535 դիտում

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա