ՀՀ-ն կարող է տրանզիտ հարթակ ծառայել. ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի հետքով

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց ոչ միայն Հայաստան-Եմ ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագիրը, այլեւ նախաստորագրվեց Հայաստանի և ԵՄ-ի միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը»։

Այդ համաձայնագիրը, ինչպես նշում էր ԱԳՆ-ն, կողմերի համար սահմանվող մի շարք առավելությունների թվում, նախատեսում է նաև Հայաստանի կողմից ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու հնարավորություն, ինչպես նաև Հայաստանում ավիացիոն ոլորտում եվրոպական լավագույն փորձի ներդրում։

ԱԺ պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանն  armtimes.com-ին ասաց, թե այդ համաձայնագիրը Հայաստանին ընձեռում է ավելի լայն հնարավորություններ: Բոստանջյանի դիտարկմամբ՝ արդեն եվրոպական շատ ավիաընկերություններ, որոնք մինչ այդ Հայաստանի ուղղությամբ թռիչքներ իրականացնելու հարցին մատների արանքով էին նայում, հիմա ավելի շահագրգռված կլինեն, քանի որ համաձայնագրով մեր քաղաքացիական ավիացիայի ոլորտը կդառնա ավելի կանոնակարգված, ավելի մրցակցային ու հետեւաբար՝ ավելի մատչելի ու գրավիչ:

«Մեր քաղավիացիայի ոլորտը դրանից միմիայն կշահի: Բոլոր փոքր ու մեծ ռիսկերը, որոնք մինչ այս պահը գոյություն ունեին, ակնհայտորեն գրավիչ չէին դարձնում մեր ավիացիայի ոլորտը: Մենք հայտարարել էինք բաց երկնքի քաղաքականության մասին, բայց այդ պայմաններում պարտավորություններ, ըստ էության, չէինք ունենում: Իսկ հիմա համաձայնագիր ստորագրելուց պարտավորությունների մի ամբողջական շարան ունենք, որոնց պարագայում մեծանում է օտարերկրյա ընկերությունների մուտքը Հայաստան»,- նշեց Վարդան Բոստանջյանը:

Քաղավիացիայի պետական վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը armtimes.com-ի հետ այդ համաձայնագրի մասին զրույցում նշեց, որ ԵՄ անդամ պետությունները փոխադարձաբար իրար շնորհել են շուկայից օգտվելու ազատականացված հնարավորություններ, իսկ ԵՄ-ից դուրս բոլոր պետությունների հետ արդեն կնքվում են նման պայմանագրեր, եւ այս համաձայնագիրն իրականում միտված է ԵՄ անդամ պետությունների հետ մեր հարաբերությունները մի պայմանագրով կարգավորելուն:

«Սա մեր ավիաընկերությունների համար ԵՄ ներքին շուկայից օգտվելու, իսկ ԵՄ ավիաընկերությունների համար մեր երկրով երրորդ պետություններ մեկնելու հնարավորություններ է ստեղծում: Համաձայնագրի մի ամբողջ հավելված նվիրված է քաղավիացիայի ոլորտի բոլոր այն ստանդարտներին և կարգավորումներին, որոնք ԵՄ երկրներում արդեն գործում են: Հայաստանն էլ արդեն համապատասխանեցնելու է իր կարգավորման ամբողջ դաշտը ԵՄ ստանդարտներին: Այս կարգավորումները ավիաընկերությունների համար ևս մեկ խթան են, որպեսզի նրանք ավելի վստահ մտնեն մեր ավիացիոն շուկա՝ նախապես իմանալով, թե իրենց ինչ է սպասվելու»,- նշեց Աննա Չոբանյանը:

Առաջին հայացքից՝ Հայաստանը վաղուց հայտարարել է բաց երկնքի քաղաքականության մասին, ու հարց էր առաջանում, թե ինչո՞ւ է հարկավոր նման այլ համաձայնագիր, որը նույն պայմաններն է առաջարկում, ինչը, ըստ էության, ենթադրում է բաց երկնքի քաղաքականությունը: Ու այստեղ մի նրբություն կա՝ եթե պետությունը հայտարարում է ինչ-որ նոր քաղաքականության մասին, պետք է իր ամբողջ իրավական դաշտը կարողանա վերանայել: Բայց Հայաստանը ԵՄ անդամ տարբեր երկրների հետ առանձին-առանձին պայմանագրեր է կնքել՝ ավիացիոն ոլորտի վերաբերյալ, ու որպեսզի մենք կարողանանք վերանայել մեր քաղաքականությունն այս ոլորտում, դա ենթադրում է նաեւ, որ պետք է վերանայվեն այդ պայմանագրերը եւս: Իհարկե, հնարավոր է բոլոր պայմանագրերն առանձին-առանձին վերանայել, բայց միեւնույն է, եթե մենք ԵՄ հետ միասնական ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը չունենայինք, ԵՄ անդամ որեւէ երկիր մեզ հետ այս մակարդակի ազատականացման դաշտի մասով չէր բանակցի, հավաստիացնում է Աննա Չոբանյանը:

ԱԺ մեկ այլ տնտեսագետ-պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանը նշում է, որ այդ համաձայնագիրը կարող է մեզ օգնել այն իմաստով, որ մենք սրանից հետո ոչ միայն կհայտարարենք բաց երկնքի քաղաքականության մասին, այլ հստակ՝ եվրոպական չափորոշիչներին համապատասխան օրենսդրությամբ կհիմնավորենք դա, ինչն էլ կդառնա արդեն օրենքի ուժով գործող: ԵՄ կարեւորագույն գործառույթներից մեկն այն է, նշում է Սերգեյ Բագրատյանը, որ ցանկացած խնդիր, երբ դնում են իրենց առջեւ, ինստիտուցիոնալ լուծում են տալիս: Այսինքն՝ այնպիսի համակարգ են դնում, որ դու այլեւս հնարավորություն չես ունենում հետքայլ անելու:

«Իմ կարծիքով՝ եվրոպական ավիաընկերությունները մուտք կգործեն հայկական ավիացիոն շուկա, կօգտագործեն մեր ենթակառուցվածքները՝ տրանզիտի իմաստով: Փոքրիկ օրինակ ասեմ՝ մենք դեպի ԱՄՆ թռիչքներ ունենք Մոսկվայով, Փարիզով եւ այլն, բայց Քաթարը, որը մեկուկես-երկու անգամ երկարացնում է ճանապարհը, ստեղծել է այնպիսի բարենպաստ հնարավորություններ, որ մենք Երեւանից ավելի հարմար ենք գտնում գնալ Քաթար ու այնտեղից ԱՄՆ: Սա նշանակում է, որ տվյալ երկիրը որդեգրել է այնպիսի բարենպաստ գնային եւ օրենսդրական ավիացիոն  քաղաքականություն, որը վարելով կարողանում է գրավել այդ շուկան: Հայաստանը կարող է վերցնել վրացական ավիաուղիների ու Քաթարի օրինակը, վերցնենք նաեւ մեր ազգային առանձնահատկությունը, որ մենք ունենք հզոր սփյուռք, կարծում եմ, որ մեծ հաջողություններ կունենանք՝ ե՛ւ գների մատչելիության իմաստով, ե՛ւ տրանզիտ հարթակ կարող ենք ծառայել շատ երկրների համար, քանի որ մեր աշխարհագրական դիրքն իսկապես շատ հարմար է»,- նշեց Սերգեյ Բագրատյանը:

Ամեն դեպքում, նշում են պատգամավորները, Հայաստանն ինքը պետք է կարողանա ճիշտ աշխատել, որպեսզի ԵՄ-ն՝ իր կառույցներով, փորձի օգնել մեզ ու ներդնել իր հնարավորություններն ու փորձը:

Տպել
8027 դիտում

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան