Կրծողներից պաշտպանում են կատուները, գողերից՝ շները, հոգսերից ու հիվանդություններից՝ ոչ ոք

Վանաձորի բուլղարական տնակային ավանը քաղաքի ամենից խնդրահարույց ու աղքատ թաղամասերից մեկն է: Այստեղ, 2 ավանների ազբեստի տնակներում 88-ի երկրաշարժից ի վեր բնակեցվել ու վերաբնակեցվել է շուրջ 200 տնակ: Տարիներ շարունակ իրենց ապաստանն են այստեղ գտել հարյուրավոր ընտանիքներ: Ձեռքի տակ եղած փայտ ու թիթեղով ծածկում են տանիքը, փոքր ու մեծ ընտանիքի անդամներով հավաքվում տան փայտի կամ թեփի վառարանների շուրջ: Վառելիքի հարցը ևս լուրջ է:

Բնակիչների խոսքով` կրծողներից պաշտպանում են տան անդամ դարձած կատուները, գողերից՝ շները, իսկ ահա հոգսերից ու հիվանդություններից պաշտպանող չկա: 5 կամ 10 տարի պիտանելիության ժամկետով տրամադրված տնակներում, որի ազբեստը գիտականորեն ապացուցված փաստ է՝ վնասում է առողջությանը, ցրտի ու խոնավության մեջ ձեռք են բերում տարատեսակ հիվանդություններ:

Գործազրկությունն ու մասնագիտական որակներով աշխատաշուկայում անմրցունակությունն այս մարդկանց ստիպում են ամենօրյա գոյապայքարում հաղթող դուրս գալու համար մի գործով զբաղվել, թեև քիչ, բայց արժանապատվորեն գումար վաստակել, որ ընտանիքը քաղցած չմնա:

2-րդ ավանում աղբահանությունը հաճախ թերի է կատարվում, վնասվող ջրատարների արտահոսքից փողոցը սառցակալում է, ասֆալտը՝ քանդվում: Ի թիվս բազմաթիվ խնդիրների, բուլղարական ավանում մարդկանց ամենից շատ մտահոգում է բնակապահովման հարցը, ինչը մնացել է օդում կախված: Ոչ տարածքի սեփականաշնորհման հնարավորություն կա, ոչ նոր բնակարան ստանալու: Առաջին ավանի 1-ին տնակի մոտ հողը բառացիորեն ոտքի տակից փախչում է դեպի ձորը, իսկ բնակիչների ձեռք առած միջոցները բավարար չեն կանխելու սողանքը:

2 տարի առաջ դիմել են քաղաքապետարան, պատասխանել են, որ հենապատ կառուցելու համար մեծ միջոցներ են պետք, ինչը համայնքը չունի: Փոխարենը առաջարկել էին տեղափոխվել հանրակացարան:

Վանաձորի քաղաքապետարանից խոստացան թեմայի հետ կապված պարզաբանումներ ներկայացնել մի փոքր ուշ:

Տպել
4451 դիտում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք