Փհենյանն ԱՄՆ-ում ցանկացած թիրախ խոցելու ունակ բալիստիկ հրթիռ արձակել. Թրամփն արձագանքել է

29/11/2017 schedule11:30

Հյուսիսային Կորեան շարունակում է միջուկային ծրագրի զարգացման շրջանակում միջմայրցամաքային հրթիռների արձակումները: Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, պաշտոնական Թհենյանը հայտարարել է նոյեմբերի 28-ին Hwasong-15 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկման մասին:

Փորձարկված հրթիռը, ըստ հաղորդման, ընկել է Ճապոնիայի ափերի մոտ: Hwasong-15-ը կարող է ծանր միջուկային մարտագլխիկ կրել, ի վիճակի էր խոցել ԱՄՆ-ի տարածքում գտնվող ցանկացած թիրախ:

Հայտնի է, որ հյուսիսկորեական գործողություններին ի պատասխան Հարավային Կորեան իրականացրել է թևավոր հրթիռների փորձնական արձակում: Դրան հաջորդել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը, համաձայն որի հյուսիսկորեական փորձարկման հարցով արտահերթ նիստ կանցկացվի:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռուստատեսության տարածած հայտարարությունում ասվում է, որ երկիրն ավարտել է հրթիռամիջուկային լիարժեք ուժերի ստեղծման  գործընթացը: «Հյուսիսային Կորեան իրականացրել է մեծ պատմական առաջադրանքը՝ ավարտին հասցնելով պետական միջուկային ուժերի ստեղծումը»,-ասվում է հայտարարությունում, գրում է Թերթը:

Նշվում է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումն իրականացվել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի անձնական հրամանով՝ «ի պատասխան ԱՄՆ-ի կողմից վարվող թշնամական քաղաքականության»: Հայտնի է, որ հրթիռն անցել է 950 կմ՝ առավելագույնը բարձրանալով 4.475 կմ-ի վրա:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքել է այս խնդրին՝ նշելով, որ հերթական բալիստիկ հրթիռի արձակման մասին տեղեկացվել է, երբ հրթիռն օդում է եղել:

«Որոշ ժամանակ առաջ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել: Միայն մի բան կասեմ ձեզ՝ մենք այս ամենի մասին հոգ կտանենք: Մենք հարցի շուրջ երկար քննարկում ենք ունեցել: Սա մի իրավիճակ է, որից մենք գլուխ կհանենք»,-ասել է Թրամփը:

Սպիտակ տունը մշակել է 2 փորձարարական ռազմավարական ծրագիր, որոնք կարող են կյանքի կոչվել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային հարվածի իրականացման դեպքում:

Առաջին ծրագիրը ենթադրում է կիբեռհարձակման իրականացում Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների արձակման համակարգերի և սաբոտաժի այլ միջոցների նկատմամբ:

Մինչդեռ 2-րդ ծրագիրը ենթադրում է հարված հասցնել հրթիռներին, երբ դրանք անցնելիս կլինեն «արագացման փուլով»: Աղբյուրը նկատում է, որ անմիջապես արձակումից հետո բալիստիկ հրթիռներն առավել տեսանելի կլինեն ու հեշտ թիրախ կդառնան:

Դրանք խոցելու համար Սպիտակ տունն առաջարկում է օգտագործել կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Սակայն եթե կործանիչներն ու անօդաչուները չկարողանան իրականացնել առաջադրանքը, «վերջին հույսը» կլինի հրթիռ-որսիչը:

Հայտնի է, որ փորձարարական ռազմավարական ծրագրերի իրականացման համար Սպիտակ տունը Կոնգրեսից 4 մլրդ դոլար է խնդրել:

Տպել
1875 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն