Զուսպ պատասխաններ բարդ հարցերին. Սերգեյ Ժելեզնյակը խնամքով ընտրում էր յուրաքանչյուր բառը

Հայ-ռուսական հարաբերությունների ցավոտ կետերից մինչեւ ՀՀ-ԵՄ նոր ստորագրած համաձայնագիր եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ ՀՀ ԱԺ-ում նախօրեին տեղի ունեցած քննարկումներ. Երեւանում նոյեմբերի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում  այս թեմաներին անդրադարձավ ՌԴ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը:

Ասուլիսը հրավիրված էր «Ռեդիսսոն Բլու» հյուրանոցում իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ անցկացրած կլոր սեղան-քննարկումից հետո: Ժելեզնյակին ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին վերջերս հայկական մեդիա դաշտում «փոթորիկ» առաջացրած ՌԴ ՊՆ-ի պաշտոնական «Զվեզդա» հեռուստաընկերության եթերում ՀՀ-ի, ՀՀԿ-ի եւ Գարեգին Նժդեհի հասցեին հնչած սկանդալային արտահայտություններին, ռուսաստանցի մի խումբ հասարակական-քաղաքական գործիչների՝ ԽՍՀՄ նախկին պետությունների, այդ թվում ՀՀ-ի դեմ Միջազգային դատարան դիմելու նախաձեռնությանը, ՀՀ-ԵՄ նոր ստորագրած համաձայնագրին եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանում նախաձեռնված քննարկումներին:

Ռուսաստանցի պատգամավորը բավականին զուսպ էր պատասխանում հարցերին՝ խնամքով ընտրելով յուրաքանչյուր բառն ու արտահայտությունը: Պատասխաններից պարզ էր դառնում, որ նա հստակ գիտակցում էր քաղաքական գնահատականի ու խոսքի ուժն ու հետեւանքները: «Հայաստանը, ինչպես եւ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն, իրավունք ունի զարգացնել հարաբերություններ թե՛ Ռուսաստանի, թե՛ ԵՄ-ի, թե՛ այլ պետության կամ միավորման հետ», - ասաց նա՝ պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ արդյո՞ք նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած կարծիքը, թե Ռուսաստանը կողմ է ՀՀ-ի հետ հարաբերությունների զարգացման «և, և» քաղաքականության, ու այլ տեսակետները պաշտոնական չեն կարող համարվել, ուղղված էր Հայաստանում «Զվեզդա»-ի բորբոքած կրքերին:

«Ես վերահաստատում եմ մեր այդ դիրքորոշումը, եւ որպես կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ դա իմ ուղիղ պարտականությունն է», - ասաց նա՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի հետ քննարկել են նաեւ Բրյուսելում վերջերս ստորագրած Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համարաձայնագիրը:

«Դա ՀՀ-ի համար կարեւոր իրադարձություն է, եւ մենք այն քննարկեցինք: Իսկապես Ռուսաստանը միշտ հանդես է գալիս համագործակցության հնարավորությունների մաքսիմալ օգտագործման օգտին: Այս համատեքստում մեզ համար շատ տարօրինակ էր, որ ժամանակին Եվրամիությունն իր հետ համագործակցությանը ձգտում էր հակադրել Ռուսաստանի հետ փոխգործակցությանը», - ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանը խնդիր չի տեսնում ՀՀ-ԵՄ նոր ստորագրած համաձայնագրում՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստաթողթը չի հակասում ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ-ի վերցրած պարտավորություններին:

Այս համատեքստում նա անդրադարձավ ՌԴ ՊՆ-ի «Զվեզդա» հեռուստաալիքի սկանդալային հաղորդմանը՝ նշելով, որ այն չի արտահայտում Ռուսաստանի կամ ՌԴ իշխող կուսակցության տեսակետը: Սակայն այստեղ, ցանկանալով որքան հնարավոր է «անմեղ» պատասխան տալ հարցին, ռուսաստանցի պատգամավորը տուրք տվեց դեմագոգիային՝ անվանելով Հայաստանն ու Ռուսաստանը ժողովրդավարական պետություններ:

«Ռուսաստանը, ինչպես եւ Հայաստանը, ժողովրդրավարական պետություններ են, եւ յուրաքանչյուր ոք կարող է ունենալ իր կարծիքը: Սակայն մի բան է, երբ այդ կարծիքը սովորական անհատն է արտահայտում, մեկ այլ, երբ նման կարծիք հայտնում է պետական գործիչը», - ասաց նա՝ խորհուրդ տալով այս կամ այն հարցի վերաբերյալ ՌԴ պաշտոնական դիրքորոշմանը ծանոթանալ միայն ՌԴ նախագահի կամ նրա մամուլի խոսնակի, կառավարության ղեկավարի կամ Դաշնային ժողովի պալատների մամուլի ծառայություններից:

Այս համատեքստում ուշադրությունից չվրիպեց նաեւ ռուսաստանցի մի խումբ հասարակական-քաղաքական գործիչների հայտարարությունը, որ մտադիր են դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ պահանջելով հեռացնել հետխորհրդային տարածքից այն մարդկանց արձանները, ովքեր ֆաշիզմի հետնորդներ են: Խոսքը Գարեգին Նժդեհի արձանի մասին է, որի գաղափարները Հայաստանի Հանրապետական կուսակցության գաղափարախոսության հիմքն են, իսկ նրան ՀՀ-ում ընկալում են որպես ազգային հերոս:

Այս հարցում էլ ռուսաստանցի պատգամավորը ոչ միայն մնաց քաղաքական կոռեկտության սահմաններում, այլեւ խորհուրդ տվեց այդ նախաձեռնության  հեղինակներին ավելի լավ ուսումնասիրել առարկան: «Այդ հայտարարությունները հիմնված են առարկայի ոչ խորքային ուսումնասիրության վրա: Ես խորհուրդ կտայի բոլոր ռուսաստանցի եւ հայաստանցի փորձագետներին մինչ բարձրագոչ հայտարարություններով հանդես գալը համապարփակ ուսումնասիրել խնդիրը եւ սկզբնաղբյուրները, հղում կատարել այն ամենին, ինչն իսկապես եղել է: Ուստի ոչ մի միջազգային դատարան դիմելու կարիք չկա, որպեսզի այն դիտարկի հայ ժողովրդի վերաբերմունքն իր հերոսներին», - ասաց Սերգեյ Ժելեզնյակը:

Թեմայով հետաքրքրվողներին նաեւ խորհուրդ տվեց ուսումնասիրել Նժդեհի նամակները Ստալինի, Վորոշիլովի հետ, որոնք դարձել են հանրային սեփականություն: Նաեւ հավելեց, որ ՀՀԿ-ի գաղափարախոսությանը ծանոթ են եւ այն «արմատականության հետ առնչություն» չունի:

Վերջում Ժելեզնյակը զգուշորեն անդրադարձավ նաեւ ՀՀ-ում ընդդիմադիր «Ելք» դաշինքի նախաձեռնած ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին քննարկումներին՝ նշելով, որ չի կարող հայաստանցիներին կամ ՀՀ իշխանություններին խորհուրդ տալ՝ դուրս գա՞լ ԵԱՏՄ-ից, թե՞ ոչ: «Կարող եմ միայն ասել, որ 21-րդ դարում պետք է ձգտել մաքսիմալ փոխշահավետ համագործակցության, որը հնարավորություն կտա լուծել կոնֆլիկտները կամ խուսափել դրանցից», - ասաց նա՝ հիշեցնելով, որ հատկապես Կովկասում Ռուսաստանը ներդնում է ահռելի խաղաղարար ջանքեր, որպեսզի անգամ ամենաբարդ խնդիրները լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ:

Տպել
5154 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին