Արոնյանը Գրան պրիում հանդես գալու ընթացքում ոգեւորել է ԱԱ-ին մասնակցող Մանուել Պետրոսյանին

Իսպանիայում կայացած «Գրան պրիի» հերթական փուլին մասնակցելու ընթացքում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ժամանակ է գտել ոգեւորելու Մանուել Պետրոսյանին, որը նույն ժամանակահատվածում հանդես էր գալիս աշխարհի 2017 թ. մինչեւ 20 տարեկանների առաջնությունում: Նոյեմբերի 12-26-ն Իտալիայում կայացած մրցաշարում Պետրոսյանը զբաղեցրել է 2-րդ տեղը: Նա 8.5 միավոր է վաստակել, ինչպես չեմպիոն դարձած նորվեգացի Թարի Արյանը եւ 3-րդ տեղը զբաղեցրած հնդիկ Արավինդ Չիտամբարամը: 1-ին տեղը Պետրոսյանը զիջել է լրացուցիչ ցուցանիշներով: Այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ընդգծեց, որ Արոնյանի հետ շփումն իրեն շատ է օգնել:

«Լեւոնի ամեն մի բառը մեզ համար խորհուրդ է, մեզ ոգեշնչում է: Կարող է քեզ մի 2 բառ ասել, ու լրիվ այլ կերպ մոտենաս տվյալ պարտիային, ամեն ինչ միանգամից փոխվում է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրեն շատ են օգնել նաեւ անձնական մարզիչ Արման Փաշիկյանի ցուցումները:

Շախմատիստն ամփոփեց աշխարհի առաջնությունը: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է ընթացքից: Սկզբում որոշ խնդիրներ են եղել, սակայն հետագայում դրանք հարթվել են: Կարծում է, որ վատ մեկնարկն է խանգարել չեմպիոն դառնալու հարցում:

«Ընդհանուր առմամբ՝ ինձ համար շատ հաջող ստացվեց մրցաշարը: Ճիշտ է՝ մի քիչ վատ սկսեցի, երեւի, չէի հասցրել հարմարվել պայմաններին, հետագայում հարմարվեցի, գտա իմ խաղը, սկսեցի ավելի վստահ գործել, ավելի արագ կողմնորոշվել ինչ-որ դիրքերում: Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ հաջող հանդես եկա: Կարծում եմ՝ վերջում մյուսներից ավելի թարմ տեսք ունեի: Մյուսները հոգնել էին, ինչ-որ տեղ շատ միավորներ էին կորցնում: Ինչ-որ բան չբավականացրեց, որ 1-ին տեղը զբաղեցնեմ, երեւի պատճառը վատ մեկնարկն էր»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրեն ավելի թարմ է զգացել ֆիզիկական լավ պատրաստվածության շնորհիվ:

Այս տարի Մանուել Պետրոսյանն այլեւս մրցաշարեր չունի: 2018-ի սկզբին նախատեսում է մասնակցել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը, ապա Մոսկվայում կայանալիք միջազգային մրցաշարի:

Տպել
1676 դիտում

Ավինյանը ներկայացրել է «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի օդանավ շահագործողի վկայականի կասեցման պատճառը

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 3-10 աստիճանով, որոշ մարզերում ձյուն կտեղա

Հրայր Թովմասյանի արձակուրդն ավարտվել է․ նա արդեն աշխատանքի է գնում

Վարչապետի պատվիրակությունն արդեն Իտալիայում է. մեկնում են Սուրբ Ղազար կղզի (տեսանյութ)

Հանրային խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել և ափսոսանք հայտնել Վազգեն Մանուկյանի հրաժարականի առիթով

Դասադուլն առժամանակ դադարեցվել է. ուսանողները դիմում կհանձնեն ԵՊՀ ռեկտորին ու կսպասեն նախարարի պահվածքի գնահատականին

ՀՀ հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը ռուսական ակումբ կգլխավորի

Կաշառքի գործով դատավորը դատապարտվեց 7 տարվա, իսկ փաստաբանը՝ 2 տարվա ազատազրկման

Փոխվարչապետի խորհրդականը դատի է տվել Սարհատ Պետրոսյանին

«Լուսավոր Հայաստանը» դեռ չգիտի՝ ինչպես է քվեարկելու 2020 թվականի բյուջեի նախագծին․ սպասում են կառավարության արձագանքին

ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև մարդու իրավունքների հարցերին նվիրված խորհրդակցություններ են կայացել

Քիմ Քարդաշյանը հրապարակել է անմոռուկի լուսանկար ու գրառում կատարել

ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Արցախի պետնախարարի հետ

Ենոքավանում հովազը հարձակվել է քաղաքացու վրա եւ մարմնական վնասվածքներ պատճառել. կենդանին գրանցված է Կարմիր գրքում

Աղիտու և Ույծ գյուղերի հարակից սարում բռնկված հրդեհը ինքնամարվել է

Ագուերոն, Դիբալան եւ Պարեդեսն աջակցել են City of Smile-ին, հիմնադրամին նվիրել են ստորագրություններով մարզաշապիկ

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ

Ավարտվեց Եվրո 2020-ի որակավորման փուլը. հայտնի են 20 մասնակիցներ. 4-ը դեռ պետք է որոշվեն

ԿԲ նախագահը մեկնել է Պրահա՝ մասնակցելու կենտրոնական բանկերի կառավարիչների խորհրդի նիստին

Հարավկովկասյան երկաթուղին և GPM Gold-ը ստորագրել են պայմանագիր՝ ոսկու հանքաքարը երկաթուղով փոխադրելու մասին