Եթե դատարանին դիմենք խռբշ, ղզլբաշ, ցռան վերգո, կկարծեք՝ խելագար ենք կամ տգետ. Դեդ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի գործով արտագնա դատական նիստը:

Նիստը սկսվելուն պես «Սասնա ծռեր» խմբի անդամ Տիգրան Մանուկյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդեց անհապաղ ազատ արձակել իր պաշտպանյալին: Մինչ դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով կհրապարակեր որոշումը՝ ամբաստանյալները կատակեցին. «Տիգրան ջան, հեսա անհապաղ կազատվես»: Դատարանը, սակայն մերժեց Շուշանյանի միջնորդությունը:

Որոշման հրապարակումից հետո «Սասնա ծռեր» խմբի անդամ Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանը հանդես եկավ հայտարարությամբ:

«Ես առաջին նիստում հայտարարեցի ձեզ այն մասին, որ ինձ շղթայված են դատարան տեղափոխում, ինչը ոտնահարում է կալանավորի իրավունքը: Եվ դուք խոստացաք անդրադառնալ ընթացքում, սակայն մինչ  օրս  լռել եք եւ ձեր լռությամբ մերժել, որն արհամարհանք է դատարանի կողմից  իմ անձի նկատմամբ»,- հայտարարեց Դեդը, ապա հավելեց. «Դատարանը մինչեւ հիմա «ամբաստանյալով» է ինձ դիմում, ինչը չի համապատասխանում իմ  քաղաքական բռնավոր լինելու կարգավիճակին: Իսկ եթե մենք մեզ թույլ տանք  եւ դատարանին դիմենք նույնկերպ իրերը կոչենք իրենց անունով, օրինակ՝ խռբշ կամ ցռան վերգո, հետեւաբար կկարծեք խելագար ենք կամ տգետ: Այդ դեպքում ինչպե՞ս դիմենք ձեզ, ձեր եռյակին (նկատի ունի գործը քննող երեք դատավորներին,-հեղ.), այն դեպքում, երբ խոշտանգում եւ բռնանում եք մի ամբողջ ժողովրդի՝ հատկապես մարտի 1-ի եւ ապրիլյան պատերազմից հետո: Ահաբեկիչներ, ազգի դավաճաններ, թե՝ ղզլբաշներ...Ուշադիր հետեւելով այս դատավարության ամբողջ գործընթացին եւ նրա շուրջ ծավալված գործունեությանը հասկացա, որ սրանք խորհրդային պետության մնացորդներն են եւ մեզ դատում են խորհրդային օրենքներով՝ առաջնորդվելով կեղծ հումանիզմի գաղափարներով: Եվ ինչպես բանաստեղծն է ասել՝ այդ զարհուրելի եռյակը մեկը մյուսին լրացնելով դավեր են նյութում մեր նկատմամբ՝ ազգի եւ նրա պայծառ ապագայի նկատմամբ: Եվ այսպես մղկտում էր մրրկահույզ բանաստեղծը: Ամենազարհուրելին այն է, որ մարդու հոգու քուրայում ձուլված խոսքը, որ այնքան բարձր է հնչել այս օրերում, դրան արժեք տվող չկա, նաեւ զարհուրելի է այն դատարանը, որն իբր ժողովրդիդ միակ արտահայտիչ եւ ամեն մի անհամաձայնություն ուղղված է, նախ եւ առաջ, ժողովրդի դեմ»,- հայտարարեց Դեդը: 

Այնուհետեւ պաշտպան Հարություն Բաղդասարյանը միջնորդեց անհապաղ ազատ արձակել իր պաշտպանյալ Արամ Մանուկյանին, դադարացնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը եւ նրան տուժող ճանաչել:

Հարություն Բաղդասարյանը նշեց, որ «Սասնա ծռերի» գործողությունները պայմանավորված են եղել ծայրահեղ անհրաժեշտությամբ եւ դրանք հանցագործություն դիտելը անթույլատրելի է: Բաղդասարյանն անդրադարձավ Մարտի 1-ին, Բաստիլի գրավմանը: Ապա նշեց, որ «Սասնա ծռերը» կանխել են մեծ վտանգ, թույլ չեն տվել Հայաստանի տարածքների հանձնում, ՀՀ-ում փոխվել է կառավարությունը, «Սասնա ծռերը» օժանդակել են պետության կայացմանը:

Միջնորդությունը ներկայացնելուց հետո դատավոր Արթուր Օհանյանը դիտողություն արեց Բաղդասարյանին . «Փաստաբանը քաղաքական գործիչ չէ, պետք է միայն իրավաբանական հիմնավորումներ անեք»,- ասաց նա եւ թափահարեց ձեռքի տակ եղած Փաստաբանների վարքագծի կանոնագիրքը:

Այս արտահայտությունից հետո իրավիճակը թեժացավ, պաշտպանները կարծիք հայտնեցին, որ դատավորը մինչեւ խորհրդակցական սենյակ մտնելը իր կանխակալ վերաբերմունքն է արտահայտել եւ պարարտ հող է ստեղծել նրան չվստահելու համար:

Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը: Նա  հայտարարեց տարածքների հանձնման վերաբերյալ. «Մենք լայն փակված աչքերով շատ քաղաքացիներ ունենք, ովքեր մտածում են՝ լավ, մի քիչ էլ տարածք հանձնենք, ինչ կա որ: 2018 թվին Ադրբեջանը դառնում է 100 տարեկան, իսկ Հայոց եղեռնը՝ 103 տարեկան: Տարածքներ զիջելով՝ ոտնահարում ենք այն փաստը, որ եղեռն է եղել»: Արամ Հակոբյանն էլ հայտարարեց. «88-ից պայքարի մեջ եմ մինչև էս պահը, 96-ից մինչև հիմա իշխանությունը բռնազավթված է, մասնակցել եմ բոլոր ընտրություններին, միտինգներին, ձայնս անընդհատ բարձրացրել եմ, բայց ձայն բարբառո հանապատի: Ես արդեն 60 տարեկան եմ, 30 տարի պայքարում եմ, 30 տարի մի արդար ընտրություն չեմ տեսել. երբ չի լինում ճար՝ խենթերն են գտնում հնար: Ասում եք` մեր տղաները ռազմական բախման ընթացքում են վիրավորվել, դա այդպես չէ, նրանք սառնասրտորեն գնդակահարվել են դիպուկահարի կողմից: Սա քաղաքական դատավարություն է, հաշվերահարդար իշխանությունների կողմից մեր նկատմամբ»:

Մեղադրող Հակոբ Ենոքյանն էլ նշեց, որ պաշտպան Հարություն Բաղդասարյանի միջնորդությունն ավելի շատ նման էր Ազգային ժողովում քաղաքական գործչի ելույթի, քան միջնորդության եւ այն ենթակա է մերժման:

Տպել
4116 դիտում

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան