Վախենամ մի օր էլ ասեք՝ եղբայրական Ադրբեջանին ինչի՞ կրակեցիք. Սանասար Գաբրիելյանի ճառը

«Իգլայի» աղմկոտ գործով այսօր ճառով հանդես եկավ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մարտական ընկերը՝ ազատամարտիկ Սանասար Գաբրիելյանը:

Վերջինիս ճառը սկսեց նրանով, որ Սամվել Բաբայանը ոչնչի հետ կապ չունի. «Պրիչոմ Բաբայան, խի են բերում անպայման կապում իրա հետ»: Ապա  ամբաստանյալը պնդեց, որ իրեն ոչ մի անգամ մեղավոր չի ճանաչում: Նա նաեւ անդրադարձավ իր մարտական ուղուն, նշեց, որ զինվորական է, մասնակցել է արցախյան պատերազմին, կոչումով փոխգնդապետ է: Ասաց, որ կռվի ժամանակ զենքեր է բերել, հետո Սիբիրում բիզնեսով է զբաղվել: Ապրիլյան պատերազմի օրերին անմիջապես եկել է, հետաքրքրվել է՝ ինչո՞վ «քոմագ անի»:

«Մայիսի 24-ին մեզ ասում են՝ էլ պետք չեք, ձեր ծառայությունն արեցիք… Ես հենց էդ մայիսյան օրերին եմ Արմեն Պողոսյանի՝ Ժորիկի հետ խոսել, թե ուզում եմ Արցախի բանակին զենք նվիրեմ: Ժորիկն էլ սեպտեմբերին ասավ՝ մի տղա կա՝ Հրաչյա է, եսիմ ով է՝ ես չէի իմանում, որ նա ագենտ էր…»,- ասաց Գաբրիելյանը:

Վերջինս պատմեց, որ նաեւ ցանկացել է Սիբիրից տախտակներ մատակարարել բանակի կարիքների համար: Նա ասաց, որ Արմեն Պողոսյանի ու Հրաչյա Մայիլյանի հետ մի քանի անգամ Վրաստան է գնացել՝ զենքի հայթայթման գործով. «Հրաչյայից քյարը էն մնաց, որ կազինոյի ապարատներին սովորեցի… Ես միլիարդատեր գործարարներ էի բերել Հայաստան: Նրանք ուզում էին պրեզիդենտին տեսնել, բայց չէին կարողանում, նրանց քցում էին… Ես մարզպետին տեսա, ասի՝ մարդկանց ստեղ քցում են, նրանք ուզում են պրեզիդենտին տեսնել, բայց չեն կարողանում, եթե հարցերը ստացվեն, 2 միլիարդի նվիրաբերություն է լինելու… Մարզպետը ասաց՝ պրեզիդենտն ասում ա՝ հո չե՞մ իջնելու ռազբորկեքի աստիճանի…»,- ասաց նա, ապա դիմելով դատավորին կատակեց. «լավ եմ չէ՞ պատմում»:

Սանասար Գաբրիելյանն ասաց, թե իրեն խնդրել են Էջմիածնում ՕՐՕ դաշինքի երկու շտաբ բացել, ինքն էլ բացել է. «Էղանք էս աշխարհի թշնամին…»:

Գաբրիելյանի՝ ինքը շատերին էր ասել, որ ուզում է Արցախի բանակին զենք նվիրել… Երբ հայտնվել է իր խոսքերով «կինոյի միջի հերոս տղա Հրաչյա Մայիլյանը (Մայիլյանն է «Իգլան» հանձնել ԱԱԾ-ին,-հեղ.)» ու ցույց է տվել «Իգլայի» լուսանկարը, ինքն այն տարել, ցույց է տվել Սամվել Բաբայանին՝ նրա մասնագիտական կարծիքն իմանալու համար: Բաբայանն ասել է, որ զենքը լրիվ չէ, պակասող մասեր կան, ուստի հրաժարվել է միայն խողովակը ձեռք բերելուց: Պատմեց, որ երբ ցանկացել է գնալ Արցախ՝ առանց զենքի կամ զինամթերքի, ճանապարհին ԱԱԾ մի 40 աշխատող են կանգնեցրել, մեքենան ստուգել են, բան չեն գտել:

Անդրադառնալով մեղադրողին՝ Սանասար Գաբրիելյանն ասաց. «Մեզ նենց ա վերաբերվում, վռոդե կանանչ բոստան ենք պաժառ տվել կամ ազգի դավաճան ենք…չէ հարգելի մեղադրող: Ինչի՞ հարցում չեն անում՝ ո՞րդուց էդ տրուբեն, այլմոլորակայիննե՞րը բերեցին էս ո՞նց եղավ… Մի հատ 10 եվրոյի համար հարցում են արել մինչեւ շվեյցարական բանկ, բա էդ եքա տրուբի համար ինչի՞ հարցում չեն արել…ցիրկ ա սա: Եթե ես ուզեցել եմ բանակին բան նվիրեմ, ինչի՞ գլուխս խոնարհեմ: Շնորհակալության տեղ՝ ահա ԱԱԾ պադվալ են տարել… մեր մեղադրողը նենց ագրեսիվ ա վերաբերվում, ոնց որ անձնական վիրավորանք ենք հասցրել: Մենք ո՛չ թշնամի ենք, ո՛չ եսիմ ինչ… Տրուբեն  կապել են մեր վրա… գոնե Իսկանդեր կապեիք վրաներս, ասեինք Իսկանդեր ենք բերել: Լավ, էլի նստենք, գոնե մի մեղադրի մեզ, որ մեղավոր ճանաչեք, նորմալ նստենք էլի, խելոք, անմեղ նստենք»,- Սանասար Գաբրիելյանի այս խոսքերից հետո անգամ դատավորը չկարողացավ զսպել ծիծաղը:

Շարունակելով իր ճառը ամբաստանյալն ասաց. «Սա շինծու գործ ա: Մենք հայտնվել ենք չեմ իմանում՝ ում ագարոդում, բայց ես Ռուսաստանում եմ էղել: Հա, ՕՐՕ դաշինքին ենք օգնել, ի՞նչ ա էղել որ, խի՞ եք թշնամացել, նրանք էլ են մեր ախպերները, մի քիչ էլ նրանց քոմագ անենք… թե չէ զենքը բերին, զենքը տարան: Մեր թշնամին թուրքն ա: Հիմա  ես վախենում եմ՝ Աստված է՛լ բեթարից ազատի, մի օր էլ ասեն՝ եղբայրական Ադրբեջանին ինչի՞ կրակեցիք»,- իր ճառն այսպես եզրափակեց Սանասար Գաբրիելյանը: Նա նաեւ դատարանին ներկայացրեց իր Արիության մեդալը, որ ստացել էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, ներկայացրեց խնամքին անչափահաս՝ 2003 թվականին ծնված որդի ունենալու վերաբերյալ փաստաթուղթ: Բացի այդ, բնակության վայրից տրված դրական բնութագիր ներկայացվեց դատարանին, որտեղ Սանասար Գաբրիելյանը բնութագրվել էր որպես «պրպտուն անձնավորություն»:

Ամբաստանյալները հանդես եկան նաեւ վերջին խոսքով՝ խնդրելով դատավճիռ կայացնելիս առաջնորդվել նաեւ խղճով:

Հիշեցնենք՝ դատախազը միջնորդել էր Սամվել Բաբայանին վերջին հաշվով դատապարտել 7 տարի ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝ 4 տարի, Արմեն Պողոսյանին եւ Կարեն Քոչարյանին՝ 3-ական տարի, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարի իրական ազատազրկման:

Ժորա Զաքարյանի ու Անդրանիկ Քոչարյանի համար դատախազը միջնորդել է 2-ական տարի ազատազրկում:

Տպել
5103 դիտում

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը