ՀՀ բասկետբոլի հավաքականը Դանիային պարտվեց պահեստայինների կարճ նստարանի պատճառով. մարզիչ

Եվրոպայի 2021 թ. առաջնության նախընտրական փուլի Դանիայի դեմ խաղում պարտության հիմնական պատճառը պահեստայինների կարճ նստարանն էր: Այդ մասին հավաքականի խորվաթ գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչն ասաց երեկ՝ նոյեմբերի 26-ին, ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա») տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում: Երեկվա խաղում Հայաստանը մրցակցին զիջեց 71:78 հաշվով:

«Կարող եմ միայն շնորհավորել իմ տղաներին: Սա առավելագույնն էր, ինչ այսօր կարող էինք անել: Այս անգամ գնդակը նրանց կողմից էր: Ակնհայտ էր, որ մենք խաղի ընթացքում փոփոխություններ՝ ռոտացիաներ, անելու քիչ հնարավորություններ ունեինք, նրանք արդեն 1-ին կեսում 10 փոփոխություն էին արել, ինչի հնարավորությունը մենք չունեինք: Նրանց պահեստայինների նստարանը վաստակեց 33, իսկ մերը՝ ընդամենը 4 միավոր»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մի քանի կարեւոր խաղացողներ չէին կարողացել միանալ թիմին, եւ նրանց բացակայությունը զգացնել տվեց:

Երեկ Հայաստանը երկար ժամանակ հաշվի մեջ առջեւում էր, սակայն չկարողացավ պահպանել առավելությունը: Հանդիպման ավարտից 9 վայրկյան առաջ պարտվում էր 3 միավորի տարբերությամբ: Թիմի առաջատար Ռայան Բոթրայթը կարողացավ 3 միավորանոց նետում անել եւ հաղթանակի համար պայքարելու հնարավորություն տալ, բայց ավելացված 5 րոպեների ընթացքում հայերին դա չհաջողվեց: Ամեն դեպքում Բավցեւիչը գոհ է իր տղաներից եւ հուսով է, որ 2018-ի ամռանը պատասխան խաղում նրանց կհաջողվի ռեւանշի հասնել:

«Ուրախ եմ, որ այսօր Հայաստանն այնպիսի մակարդակում է, որ մրցում է վարկանիշով իրենից բարձր թիմերի դեմ: Հուսով եմ՝ պատասխան խաղում Դանիայում մենք կհաղթենք այնպես, ինչպես նրանք այստեղ»,- ասաց նա:

Մասնագետը հատուկ շնորհակալություն հայտնեց երկրպագուներին: Հանդիպման ողջ ընթացքում նրանք քաջալերում էին ՀՀ ընտրանուն: Վանկարկում էին բասկետբոլիստների անունները, փորձում էին ճնշում գործադրել հյուրերի վրա:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, որոնք այսօր ֆանտաստիկ էին»,- ասաց մասնագետը:

Նախընտրական փուլի 1-ին խաղում Հայաստանը նոյեմբերի 23-ին հյուրընկալվելիս 80-63 հաղթել էր Ալբանիային: Այս պահին ՀՀ-ն գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը: Հաջորդ հանդիպումը Հայաստանը կանցկացնի տանը: 2018 թ. փետրվարի 25-ին կընդունի Ալբանիային, իսկ հունիսի 28-ին հյուր կգնա Դանիային:

Տպել
2000 դիտում

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ