Կարագի թանկացումը հանգեցրել է դրա սպառման նվազմանը. աղքատները ավելի քիչ կարագ կուտեն

Հանրության շրջանում ամենաշատ քննարկվող թեման թերեւս կարագի թանկացումն է: Այն իրոք թանկանում է կատաղած տեմպերով: Եթե այսօր տեսնում եք, որ մեկ կիլոգրամ կարագն արժե, ասենք, 4000 դրամ, ապա իրավունք ունեք կասկածելու, որ հաջորդ օրը այն մի 5-10 տոկոսով ավելի թանկ կլինի:

Որքանով են այդ քննարկումները համապատասխանում այն «դերին», որը խաղում է կարագը մեր կյանքում: Եթե առաջնորդվենք պաշտոնական վիճակագրության տվյալներով, ապա հայ հանրության համար կարագի թանկացումը պետք է աննկատ մնար ընդհանրապես:

Ըստ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տեղեկությունների, անցած ողջ տարվա ընթացքում Հայաստան է ներմուծվել 4 հազար 725 տոննա կարագ: 2015 թվականին ներմուծվել էր 4 հազար 383 տոննա: Այսինքն, ունեցել ենք աճ մոտ 8 տոկոսով: Սակայն 2017 թվականի առաջին կիսամյակում պատկերը կտրուկ փոխվել է: Այդ ժամանակահատվածում ներկրվել է 2 հազար 361 տոննա, որը 224 տոննայով կամ 8.6 տոկոսով քիչ է 2016 թվականի նույն ցուցանիշից:

Բայց այս աճն ու նվազումը այնքան էլ էական չեն: Խնդիրն այն է, որ Հայաստանում կարագի սպառումը շատ քիչ է: Տարեկան մեկ շնչի հաշվով սպառվում է մոտ 1.5 կիլոգրամ կարագ: Եթե համարենք, որ կարագի մեկ կիլոգրամի գինը կհասնի կամ կանցնի 5 հազար դրամը, ապա տարեկան յուրաքանչյուր անձի հաշվով կարագի վրա կատարված ծախսը կկազմի 7 հազար 500 դրամ, կամ ամսական 625 դրամ: Կարագի ասենք 50 տոկոս թանկացումը ավելացնում է դրա վրա յուրաքանչյուր անձի կատարած ծախսը միայն 200-300 դրամով:

Առաջին հայացքից դա շատ քիչ է: Սակայն նման հաշվարկներ անելը, այսպես ասենք՝ կոռռեկտ չէ մանավանդ Հայաստանի դեպքում: Կարագը առաջին անհրաժեշտության ապրանք է եւ առողջ սննդակարգի պարտադիր բաղադրիչ պետք է լինի: Բայց Հայաստանում բնակչության եկամուտների բաշխվածությունը չափազանց անհավասար է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հացն ու կարտոֆիլը մեր բնակչության 70 տոկոսի համար հիմնական սնունդ են հանդիսանում: Իսկ բնակչության մոտ 30 տոկոսը հազիվ է ապահովում իր սնունդը՝ աղքատ է: Ահա այս խավերի համար կարագի նույնիսկ չնչին թանկացումը հանգեցնելու է այդ մթերքի սպառման նվազմանը:

Եվ դա, որքան էլ տարօրինակ հնչի, պարզ երեւում է պաշտոնական վիճակագրության տվյալներից: 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստան ներկրված մեկ կիլոգրամ կարագի մաքսային արժեքը եղել է 3.5 դոլար: 2017-ին նույն ցուցանիշը եղել է արդեն 4.3 դոլար: Այսինքն, հենց այս տարվա առաջին կիսամյակից կարագը սկսել է թանկանալ: Ու հենց առաջին կիսամյակում էլ ներկրումը նվազել է, ինչը ենթադրում է, որ նվազել է նաեւ սպառումը: Եթե սա միայն վիճակագրական զուգադիպություն չէ, ապա ունենում ենք տխուր պատկեր:

Որքան էլ մարդ հարուստ լինի ու նրա համար կարագի գինը էական չլինի, միեւնույն է, նա կարագի թանկացման կամ էժանացման պայմաններում կսպառի նույն քանակությամբ կարագ: Իսկ ահա աղքատ բնակչությունը կարագի համար կհատկացնի նույն քանակությամբ գումար, որքան հատկացրել է նախկինում: Բայց քանի որ կարագը թանկացել է, ուստի այդ գումարով ձեռք կբերի ու կօգտագործի ավելի քիչ քանակությամբ կարագ:

Համեմատության համար նշենք, որ տարեկան մեկ շնչի հաշվով 1.5 կիլոգրամ կարագի սպառման ցուցանիշը առանց այդ էլ ցածր է: Օրինակ, Ռուսաստանում մեկ շնչի հաշվով տարեկան սպառումը կազմում է 2.3 կիլոգրամ, Իսլանդիայում՝ 5.8 կիլոգրամ, Ֆրանսիայում 8 կիլոգրամ եւ այլն:

Բայց ամեն ինչ խոսում է այն մասին, որ կարագի բարձր գինը ժամանակավոր բնույթ է կրում: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ համաշխարհային շուկայում կարագի գնի կտրուկ աճը պայմանավորված է մասնավորապես Եվրոպայում դրա սպառման կտրուկ աճով: Իսկ դա էլ իր հերթին տեղի է ունեցել այն պատճառով, որ գիտնականները պարզել են՝ կարագի մեջ առկա խոլեստերինը վնասակար չէ առողջությանը: Ավելին՝ խիստ օգտակար է: Դա էլ հենց հանգեցրել է կարագի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճին:

Բայց տնտեսագիտական ամենապարզ օրենքները հուշում են, որ պահանջարկի աճը, որի հետեւանքով ապրանքը թանկացել է,  բերելու է առաջարկի, այսինքն՝ արտադրության աճի: Ու առաջիկայում մենք ամենայն հավանականությամբ կտեսնենք աշխարհում կարագի արտադրության ծավալների աճ, ինչն էլ կբերի գների նվազման:

Ամբողջ խնդիրն այն է, թե աշխարհում կարագի էժանացումը որքանով շուտ կհասնի Հայաստան, կամ կհասնի՞ երբեւէ, թե ոչ: Իսկ թանկանալիս ազդեցությունը շատ արագ է լինում:

Տպել
11394 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան