Երեւան տեղափոխված զինծառայողի վիճակը շարունակում է ծանր մնալ.չի բացառվում՝ կրկին վիրահատվի

Նոյեմբերի 21-ին Արցախում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է գնահատվել կայուն ծանր, առայժմ դրական տեղաշարժ չկա:

Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ զինծառայողին Ստեփանակերտի հոսպիտալից Երեւան են տեղափոխել երեկ:

Մեր հարցին, թե նոր վիրահատություն սպասվո՞ւմ է, Հովհաննիսյանն ասաց, որ բժիշկները քննարկում են, որից հետո պարզ կլինի վիրահատական միջամտության անհրաժեշտություն կլինի՞, թե՞ ոչ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ զինծառայողն ականի պայթյունի հետեւանքով մարմնի բազմաթիվ հատվածներում բեկորային վնասվածքներ է ստացել գլխի, աչքի, կրծքավանդակի շրջաններում:

Ավելի վաղ Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 22-ամյա Գեղամ Կորյունի Զաքարյանը,  19-ամյա Սարգիս Գուրգենի Աբրահամյանը եւ 20-ամյա Սարգիս Մհերի Մելիքյանը: 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հակատանկային ականի պայթյունի հետեւանքով պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ են ստացել մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 4-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացանք նաեւ, որ բացի քրեական գործից դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել:

Տպել
1528 դիտում

Հայաստանը 9 ծանրորդով կմասնակցի Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը

89 մարտական հաշվարկ եւ 2 օպերատիվ խումբ պայքարել են 76 խոտածածկ տարածքի հրդեհ մարելու համար

Թաթուլ համայնքի ղեկավարը մի քանի միլիոնի հասնող չարաշահումներ է թույլ տվել (տեսանյութ)

Կոտայքում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերուն

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել