Կառավարությունը հավանություն է տվել ֆինանսների նախարարության կողմից ներկայացված նախագծերին

23/11/2017 schedule21:19

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ նախարար Վարդան Արամյանի ներկայացմամբ գործադիրը հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի N 161 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Որոշման նախագիծը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդգծել է, որ նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել մասնավոր հատվածի կարծիքը:

Գործընթացի հստակեցման և դյուրացման համար առաջարկվում է այսուհետև բոլոր այն ծախսերը, որոնք կազմում են հիմնական միջոցների սկզբնական արժեքի 5 տոկոսից ավելին, դիտարկել որպես կապիտալ ծախսեր, ինչն էլ զգալիորեն կդյուրացնի տնտեսավարողների գործունեությունը:

Նախարարի ներկայացմամբ՝ գործադիրը հաստատել է նաև ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը:

Վարդան Արամյանը նշել է, որ  հարկաբյուջետային նոր կանոնների մշակման   հարցում  տեխնիկական օժանդակություն  է ցուցաբերել Արժույթի միջազգային հիմնադրամը:

Հիմնական խնդիրն, ըստ նախարարի, հարկաբյուջետային կանոնների մասով գործող իրավակարգավորումների բավականին կոշտ լինելն է:

Նախարարի խոսքով՝ «Պետական պարտքի մասին» օրենքով, եթե պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ ի  50 տոկոսը, ապա հաջորդ տարին բյուջեի պակասուրդը պետք է   ծրագրավորել նախորդ երեք տարիների միջին ՀՆԱ-ի 3 տոկոսից ոչ ավելի  և 60 տոկոսի գերազանցման դեպքում պարտքն առ ոչինչ է. ըստ Արամյանի՝ սա խիստ կոշտ մոտեցում է: Շատ երկրները փոխում են այս նորմերը,  հիմնականում կանոնները դնում են ծախսային քաղաքականության մեջ, ինչն էլ փորձում է անել Հայաստանը:

«Նշել ենք երեք շեմ. 40, 50 և 60 տոկոս: Եթե պետական պարտքը  գերազանցում է 60 տոկոսը,  ապա սահմանափակումներից զատ անհրաժեշտ է ընթացիկ ծախսերը համակցել սեփական եկամուտների՝ հատկապես  հարկային եկամուտների հետ»,- պարզաբանել է նախարարը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն իր ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է մինչև Հարկային օրենսգրքի ամբողջական կիրառության մեջ մտնելն առանձին իրավական նորմերի վերանայման անհրաժեշտությամբ:

Նախագծով, մասնավորապես՝ շահաբաժինների հարկման մասով, առաջարկվում է.  հարկել միայն բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հայտարարված շահաբաժինները՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին հարկի առաջացման նորմը հանելով, հարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2017 թ. և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները, հարկել ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2018 թ. և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները, հարկերի վճարումից չխուսափելու համար՝ հարկային օրենսդրության իմաստով որպես շահաբաժնի վճարում համարել նաև անտոկոս կամ ցածր տոկոսով տրված փոխառությունները և այլն:

Նախագծով առաջարկվում է նաև վերականգնել ներգնա զբոսաշրջության ոլորտի՝ ԱԱՀ-ից ազատման արտոնությունը, կապիտալ ծախսի ճանաչման չափանիշներում հստակեցում կատարել, կապիտալ ծախս համարել նաև տարեկան կտրվածքով որոշ տոկոսից ավելի կատարված՝ նյութական ծախս պարունակող և այն չպարունակող ծախսերը, ինչպես նաև առաջարկվում է հիփոթեքային վարկի տոկոսները եկամտահարկի հաշվին մարման հնարավորությունը որոշակիորեն նեղացնել՝ այն ուղղելով միայն միջին եւ ցածր եկամուտներ ունեցող խավին: Նախագծով այս հնարավորությունը չի գործի 55 մլն դրամ և ավելի արժողությամբ գործարքների, ինչպես նաև վարկառուի կամ համավարկառուի կողմից երկրորդ գույքը ձեռք բերելու դեպքում:

Տպել
2417 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին