Արթուր Բաղդասարյանի տուն հերթական անգամ «կարմիր խնձոր» կուղարկե՞ն. պատմությունը կրկնվում է

Վանաձորում ավագանիների մակարդակով ՀՀԿ-ՀՎԿ համագործակցության հուշագիր ստորագրելուց հետո տպագիր մամուլը հաջորդ օրերին գրեց, որ այս գործարքը Սերժ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի հանդիպման եւ պայմանավորվածության արդյունքն է: Գրվեց նաեւ, որ Սերժ Սարգսյանն Արթուր Բաղդասարյանին խոստացել է, որ 2018 թվականից հետո, երբ Գագիկ Հարությունյանին թոշակի կճանապարհի, Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը կմնա Բաղդասարյանին:

Այն, որ Արթուր Բաղդասարյանը պետական համակարգում մի որեւէ պաշտոնի տեր է դառնալու շուտով՝ դա փաստ է: Համենայնդեպս, նման կարծիք կազմելու համար խոսուն անցյալ կա: Բաղդասարյանի քաղաքական գործունեությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա ընդդիմությունից իշխանություն տանող մայրուղում շատ է «երթեւեկել»: Ոչ վաղ անցյալում՝ 2008 թվականին, երբ նա ՕԵԿ-ով առաջադրվել էր որպես ՀՀ նախագահի թեկնածու, առիթը բաց չէր թողնում իշխանության վրա ցեխ շպրտելու համար:

2008-ի նախագահական ընտրություններում ստացած քվեներով նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ Սերժ Սարգսյանից և Լևոն-Տեր Պետրոսյանից հետո: Ընդդիմության միավորման կոչերին չարձագանքեց Արթուր Բաղդասարյանը, և Մարտի 1-ի ողբերգությունից մեկ օր առաջ՝ 2008-ի փետրվարի 29-ին, Սերժ Սարգսյանը և Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին կոալիցիոն հուշագիր: Մարտի 1-ի երեկոյան տասը մարդ սպանվեց Երևանի կենտրոնում: 2008թ. մայիսի 4-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Բաղդասարյանը նշանակվեց ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

Պաշտոնը ստանալու հաջորդ առավոտյան Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում (Սպանդարյանն Արթուր Բաղդասարյանի հայրենի գյուղն է) տարօրինակ դեպք տեղի ունեցավ: Ամբողջ մարզում խոսում էին, որ անհայտ անձինք Արթուր Բաղդասարյանի պապական տան դռան դիմաց դույլով լի կարմի խնձոր են դրել, որպես բողոքի նշան, եւ ենթատեքստում ունենալով այն հանգամանքը, թե հայկական ավանդության մեջ «կարմիր խնձոր» տանելն ինչ նշանակություն ունի: 

2018-ին Արթուր Բաղդասարյանենց տուն 2008-ի նման կարմիր խնձոր տանելու առիթ կլինի՞, թե՞ ոչ: Պետք է ընդամենը սպասել:

«Հայկական ժամանակը» Արթուր Բաղդասարյանին նոր պաշտոն տալու թեմայով զրուցեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

«Ես նման տեղեկություններ չունեմ, մենք կուսակցությունում 2018 թվականի հետ կապված կառավարության, կոալիցիայի ձեւավորման հարց չենք քննարկել՝ որեւէ ձեւաչափով»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Տպել
14484 դիտում

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները