Բրյուսելում Հայաստանը չի ստորագրի ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը. Գեղամ Բաղդասարյան

Թեպետ հայտնի է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Բրյուսել նոյեմբերի 24-ին Արեւելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու համար, որի ժամանակ նախատեսվում է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը, սակայն կասկածները դեռ պահպանվում են:

«Հանրային օրակարգ» ՀԿ-ի նախագահ, քաղաքական մեկնաբան Գեղամ Բաղդասարյանը, այնուամենայնիվ կարծում է, որ նոյեմբերի 24-ին Հայաստանը չի ստորագրի ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագիրը: «Վաղը չեն ստորագրի»,- Բրյուսելի գագաթնաժողովին նվիրված փորձագիտական քննարկման ժամանակ կարճ հայտարարեց Գեղամ Բադասարյանը՝ չմանրամասնելով, թե ինչու:

Նրա հետ չհամաձայնեցին մյուս փորձագետները՝ նշելով, որ համաձայնագրի ստորագրման խոչընդոտ չկա: «Եթե այն չի հակասում ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ-ի պարտավորություններին, ապա ո՞րն է խնդիրը, որ չստորագրվի: Կարծում եմ կստորագրվի»,- հակադարձեց ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

Փորձագետի միտքը շարունակեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ ընդգծելով, որ հռչակագրում տեղ գտած ձեւակերպումները չպետք է խոչընդոտ հանդիսանան ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման համար: «Հայաստանը կարող է ստորագրել հռչակագիրը վերապահում», - ասաց Գրիգորյանը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանի կարծիքով, պատահական չէ, որ հայկական կողմը կարեւորում է Արեւելյան գործընկերության հռչակագրում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ դրույթները, քանի որ դրանք Բաքվում կարող են ընկալվել որպես «պատերազմի տեղեկանք»:

Դատելով Արեւելյան գործընկերության հռչակագրի քաղաքական նշանակությունից՝ Սաֆարյանի խոսքով, Ադրբեջանը ԵՄ-ից պատերազմի տեղեկանք է ցանկանում կորզել: «Խնդիրն այն է, որ Ադրբեջանին ավելի շատ պատերազմի համար տեղեկանք է պետք: Հարց է՝ արդյոք Եվրոպան այդ տեղեկանքը կտա՞ Ադրբեջանին՝ անձամբ Ալիևին», - ասաց փորձագետը:

Այնուհետեւ մեզ հետ զրույցում Գեղամ Բաղդասարյանը մանրամասնեց համաձայնագրի հնարավոր չստորագրման վերաբերյալ իր վարկածը՝ նշելով, որ այն բխում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանի վերջերս արտահայտած կարծիքից: «Աշոտյանը նշում է, որ Հայաստանի համար Արցախն աքսիոմատիկ գերակայություն է՝ հավելելով, որ ստորագրման հետ կապված ՀՀ-ն կատարել է իր աշխատանքը եւ հերթը Եվրամիությանն է»,- ցիտեց Բաղդասարյանը:

Բանն այն է, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հռչակագրում ԼՂ հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ, իսկ փաստաթղթի մնացյալ տեքստը համաձայնեցված է: Խնդրի առկայության մասին վերջերս խոսեց նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ բանակցությունները շարունակվում են: Խոսքը գագաթնաժողովի վերջնական հռչակագրի մասին է, որը չունի իրավական ուժ, սակայն ունի մեծ քաղաքական նշանակություն:

Բաղդասարյանը եւս կարծում է, որ խոսքն Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագրում ԼՂ հակամարտության վերաբերյալ ձեւակերպումների մասին է: «Այդ ձեւակերպումները, կարծես թե, տարբերվում են ՀՀ-ԵՄ համաձայնագրում Արցախի մասով տեղ գտած ձեւակերպումներից, ինչի վերաբերյալ դեռեւս բանակցությունները շարունակվում են»,- հիշեցրեց նա:

Իհարկե, «Հանրային օրակարգ» ՀԿ-ի նախագահը տեղյակ է, որ կան ստորագրման շատ տարբերակներ: «Կարելի է վերապահումով ստորագրել, կամ հատուկ կարծիք հայտնել, ինչպես նաեւ համաձայնագիրը ստորագրել եւ հռչակագրից հրաժարվել: Սակայն, եթե Եվրամիությունը, ինչ-ինչ խնդիրներից դրդված չգնա այդ ձեւակերպումների փոփոխմանը եւ գերակայությունը, տա տարածքային ամբողջականությանը, ապա Հայաստանը, որի պաշտոնյաները հայտարարում են Արցախի աքսիոմատիկ գերակայության մասին, կարող է եւ հրաժարվել համաձայնագրի ստորագրումից»,- նշեց Բաղդասարյանը:

Նրա խոսքով, ամեն ինչ կախված է պատրվակ փնտրելու կամ ստորագրմանը իսկապես պատրաստ լինելու իշխանության գերակայություններից: «Եթե ստորագրումից հրաժարվելու պատրվակ է պետք, ապա դա կա՝ հռչակագրում տեղ գտած ձեւակերպումների տեսքով: Չստորագրելը նույնիսկ աբսուրդ է, քանի որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մշտական է, իսկ Արեւելյան գործընկերության հռչակագիրը ժամանակավոր: Այն երկու տարուց կարող է փոփոխվել»,- նշեց նա՝ հավելելով, որ ստորագրման ոդիսականը կավարտվի ոչ թե նոյեմբերի 24-ի երեկոյան, այլ 25-ի առավոտյան:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին:

Հայկական մամուլն այսօր նշում էր, որ այնուամենայնիվ, Հայաստանը կստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիրը՝ նշելով դրա իրականացման երկու տարբերակ: Առաջին, Հայաստանը կստորագրի Շրջանակային համաձայնագիրը, իսկ Հռչակագրին միանալու հատուկ կարծիքով հանդես կգա Սերժ Սարգսյանը։

Երկրորդ՝ ստորագրումը տեղի կունենա, սակայն ոչ  գագաթնաժողովի պաշտոնական արարողության ընթացքում: Պատճառն այն է, որ գագաթնաժողովին մասնակցում է նաեւ Ադրբեջանը, եւ այդ երկրի ղեկավարությունը չի ցանկանում համաձայնագրի ստորագրմանը մասնակցել:

Տպել
8958 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին