Մեկ շաբաթում շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է մոտ 1.3 մլն դրամ. նախարարություն

23/11/2017 schedule12:59

Մեկ շաբաթում շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է մոտ 1.3 մլն դրամ: Այս առնչությամբ, ՀՀ բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է.

«ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 13-17.11.17թթ. ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաեւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել եւ արձանագրվել է թվով 29 իրավախախտում, որից 22-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 1.470.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1.345.400 ՀՀ դրամ:

Բուսական աշխարհի պահպանության ոլորոում արձանագրվել է իրավախախտման 10 դեպք:

Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 1.312.400  ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Վայոց ձորում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (11 ուռենի) վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 99.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռիում հայտնաբերված ապօրինի ծառահատման 4 դեպքի (17 տարբեր տեսակի ծառ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկվել է 976.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս եւ վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքի (3.97 խմ փայտանյութ) վերաբերյալ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 116.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (2 բարդի) վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 25.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Սյունիքում հայտնաբերված ապօրինի վառելափայտի տեղափոխման 2 դեպքի  վերաբերյալ նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 95.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 5 դեպք:

Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 270.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 33.000  ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Շիրակում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Արագածոտնում հայտնաբերված ապօրինի որսի 1 դեպքի (նապաստակ) վերաբերյալ նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 8.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, ձկան ապօրինի որսի 1 դեպքի (առգրավվել է 15 սիգ տեսակի ձուկ՝ 5 կգ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 10.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքում հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 130 սիգ տեսակի ձուկ՝ 55 կգ, որը հանձնվել է մարզի 4 մանկապարտեզի):

Սյունիքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 15.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ։

Մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործմանեւ պահպանման ոլորտում

արձանագրվել է իրավախախտման 6 դեպք:

Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 6 որոշում՝ 300.000 ՀՀ դրամի չափով՝

Շիրակում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Արմավիր՝ հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 2 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ։

Երեւանում հայտնաբերված առանց անթափանց շինարարական աղբի տեղափոխման 2 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ։

Կոտայքում հայտնաբերված շինարարական աղբի տեղադրման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Երեւանում  առանց թույլտվության կատարվել է խորքային հորի հորատում /երկրաբանական ուսումնասիրություն/,  որի վերաբերյալ կայացվել է 150 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի 1 որոշում։

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար.

կայացվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 350.000 ՀՀ դրամի չափով, որից՝

Արագածոտնում  1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Արմավիրում 5 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 250.000 ՀՀ դրամ։

Երեւանում 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Ընթացքի մեջ է գտնվում 32 գործ:

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 880.200 ՀՀ դրամ:

Տպել
1320 դիտում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ