Հայկական գինի ասելով՝ մենք հասկանում ենք ավելի քան 6000 տարվա պատմություն. վարչապետ

23/11/2017 schedule12:20

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է նոյեմբերի 23-24-ը Երեւանում անցկացվող Գինու միջազգային համաժողովի բացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով ֆորումի մասնակիցներին եւ մաղթելով արդյունավետ աշխատանք՝վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հայաստանն այսօր իրականում գինու վերածնունդ է ապրում: Պահպանելով գինեգործության մեր ավանդույթները՝ համադրում ենք դրանք ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների եւ գիտական ներուժի հետ` հույս ունենալով եւ ստանալով որակյալ գինի: Իսկ հայկական գինի ասելով՝ մենք հասկանում ենք ավելի քան 6000 տարվա պատմություն, ավանդույթներ, մշակույթ, նվիրվածություն եւ սեր խաղողի վազի եւ գինու նկատմամբ:

ՀՀ կառավարության կողմից ոլորտը ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղ: Ստեղծել ենք Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը՝ երկրում խաղողագործության զարգացումը խթանելու, երկրի գինեգործության վարկանիշն ու մրցունակությունը միջազգային ասպարեզում բարձրացնելու, արտահանման ծավալներն ավելացնելու, Հայաստանի գրավչությունը՝ որպես գինեգործական երկիր բարձրացնելու համար: Մեր վերջնական նպատակն է, եւ մենք վստահ ենք, որ հասնելու ենք դրան՝ հայկական գինին դարձնել ճանաչելի միջազգային բրենդ, ներգրավել նոր ներդրումներ գինեգործության մեջ, հասնել գինու արտահանման ծավալների մեծացմանը եւ աշխարհի «գինու քարտեզի» վրա մեր հաստատուն եւ կայուն տեղն ունենալ:

Ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ միտումները բավական դրական են. Հայաստանում 2016 թ. արտադրվել է մոտ 7,5 մլն լիտր գինի, ինչը 14 տոկոսով ավելի է, քան 2015 թ.: Արտահանման առումով ունենք նույնպես լավ ցուցանիշ՝ 2016 թ. արտահանվել է ավելի քան 1,8 մլն. լիտր գինի, որը 37 տոկոսով ավելի է, քան 2015 թ.: Գործընկերներս խոստացել են, որ 2017 թ. վերլուծությունը դեռ ավարտված չէ, բայց դինամիկան պահպանվում է եւ նույնպես դրական է»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այսօր Հայաստանում ունենք ֆրանսիական, իտալական, գերմանական տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով հագեցած գինու գործարաններ, ունենք արգենտինական, ամերիկյան, շվեյցարական եւ իտալական ներդրումներ, եւ ներդրողների մեջ զգալի մաս են կազմում սփյուռքահայ գործընկերները: «Ուրախալի է նաեւ, որ ունենք ներքին ներդրումների աճ: Սա չափազանց կարեւոր փաստ է, որովհետեւ տնտեսության մեջ ներքին ներդրումների աճ ունենալու դեպքում համոզված ենք, որ կունենանք նաեւ մեծածավալ արտաքին ներդրումներ: Հայաստանը բաց է գինու, խաղողագործության եւ այլ ոլորտներում մեծածավալ ներդրումների ներգրավման համար, եւ պատրաստ ենք մեր գործընկերների հետ աշխատել՝ լավագույն գործարար միջավայրն ապահովելու ներդրողների համար: Իսկ այս համաժողովը Հայաստանի համար, կարծում եմ, յուրահատուկ հարթակ է՝ աշխարհի տարբեր երկրներից լավագույն մասնագետների հետ քննարկելու գինու համաշխարհային միտումները եւ լավագույն փորձը, համագործակցության նոր կապեր ստեղծելու հայկական գինեգործության զարգացման համար եւ նոր փոխշահավետ նախագծեր ձեւակերպելու մեր միջազգային գործընկերների հետ», - ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը լավ տրամադրություն է մաղթել մասնակիցներին եւ հույս հայտնել, որ համաժողովից հետո կձեռնարկվեն շատ ավելի գիտակցված եւ որոշակի քայլեր, որպեսզի այս ոլորտը լավ զարգանա:

Գինու միջազգային համաժողովը նախաձեռնել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը: Այն անցկացվում է «Գինու համաշխարհային միտումները եւ լավագույն փորձը. հետեւություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրի ներքո: Համաժողովի նպատակն է՝ շահագրգիռ մասնագետներին եւ ընկերություններին միջազգային հարթակ տրամադրելու միջոցով վերհանել ոլորտի զարգացման, ներդրումների ներգրավման, մասնագիտական կարողությունների ամրապնդման, գործարար եւ գիտական հետագա համագործակցության հեռանկարները:

Տպել
1001 դիտում

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք