Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիա. կստորագրվի արդյո՞ք ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը

23/11/2017 schedule10:27

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին:

Ինչպես հայտնում են նախագահականից, այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի Թագավոր Ֆիլիպի և վարչապետ Շառլ Միշելի հետ:

Հիշեցնենք, որ Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին նախատեսվում է Հայաստանի ու Եվրամիության միջեւ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Սակայն, ըստ ԶԼՄ-ների փոխանցման, գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը հայտնվել է փակուղում՝ ղարաբաղյան խնդրի պատճառով:

Բանն այն է, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ, իսկ փաստաթղթի մնացյալ տեքստը համաձայնեցված է: Խնդրի առկայության մասին վերջերս խոսեց նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ բանակցությունները շարունակվում են: 

Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը մշտապես նույնն է եղել` ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին: Խոսքը գագաթնաժողովի վերջնական հռչակագրի մասին է, որը չունի իրավական ուժ, սակայն ունի մեծ քաղաքական նշանակություն: 

Հատկանշական է, որ ըստ մամուլում տեղ գտած լուրերի, հռչակագրի շուրջ տարաձայնությունները չեն խանգարի ՀՀ-ին ու ԵՄ-ին ստորագրել նոր համաձայնագիրը:

Ըստ «Ժամանակ»-ի հաղորդման՝ այս օրերին Բրյուսելում փակ հանդիպումների ժամանակ հայտնել են տեղեկացել է, որ ՀՀ իշխանությունները Բրյուսելին հավաստիացրել են, որ նոյեմբերի 24-ին՝ երեկոյան ժամը 17։00-ին, Հայաստանը կստորագրի Շրջանակային համաձայնագիրը, իսկ Հռչակագրին միանալու հատուկ կարծիքով հանդես կգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ 8 երկիր դեռեւս չի վավերացրել Հայաստանի հետ ստորագրվելիք համաձայնագիրը: Երեկ օրվա վերջում հայտնի դարձավ, որ Լեհաստանը վավերացրել է փաստաթուղթը», - նշում է թերթը:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ համաձայնագիրը չի ստորագրվի գագաթնաժողովի պաշտոնական արարողության ընթացքում: Իսկ պատճառն այն է, որ գագաթնաժողովին մասնակցում է նաեւ Ադրբեջանը, եւ այդ երկրի ղեկավարությունը չի ցանկանում համաձայնագրի ստորագրմանը մասնակցել: «ԵՄ պատասխանատուները փաստացի պետք է ընտրություն կատարեին համաձայնագրի ստորագրման օրը փոխելու եւ Ադրբեջանին Արեւելյան գործընկերության երկրների կազմից փաստացի դուրս թողնելու միջեւ:

Ի վերջո, որոշվել է, որ ստորագրման արարողությունը տեղի կունենա գագաթնաժողովի պաշտոնական արարողության ավարտից հետո: Համաձայնագրի ստորագրումը հնարավոր է հետաձգվի մեկ օրով եւ տեղի ունենա նոյեմբերի 25-ին: Եթե, իհարկե, գագաթնաժողովն ինչ-ինչ պատճառներով չերկարի»,- նշում է թերթը:

Փորձագետներն էլ կարծում են, որ պետք է չստորադասել Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի նշանակությունը:

Ըստ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Ստեփան Սաֆարյանի փորձելով իրեն շահավետ դրույթներ ներառել Հռչակագրում՝ Բաքուն իրականում ցանկանում է ԵՄ-ից ստանալ ռազմաճակատում պատերազմի թույլտվության տեղեկանք:

«Բաքվին պետք է ԵՄ աջակցությունը՝ Արցախում պատերազմ սկսելու համար: Հարցն այն է, թե ԵՄ-ն կտա՞ այդ տեղեկանքը, թե՞ ոչ»,- նշում է նա: «Ադրբեջանցիները չեն թաքցնում, որ պատրաստվում են նոր պատերազմի, նրանց առիթ է պետք, պետք է լեգիտիմացում: Եվ Բրյուսելի հռչակագիրն անհրաժեշտ է Ալիեւին, որպեսզի լեգիտիմացնի դա, եւ այդ առումով՝ եւ՛ ԵՄ-ն, եւ՛ Հայաստանը պետք է շատ ուշադիր լինեն»,- ասել է նա:

«Եթե Ադրբեջանին հաջողվեց իր համար շահավետ դրույթներ ներդնել փաստաթղթում, ապա նման դրույթներ այնուհետեւ կարող են ներառվել առաջիկայում սպասվող Ադրբեջան-Եմ նոր համաձայնագրում»,- նշում է նա՝ հավելելով, որ դժվար թե գործը Հռչակագրի հարցում հասնի Բաքվի վետոյին, քանի որ այն ընդունվում է կոնսենսուսով:

«Չեմ կարծում՝ գործը հասնի նրան, որ Ադրբեջանը վետո դնի, բայց նույնիսկ այս պայմաններում դեռ հայտնի չէ, թե որը կլինի կոմպրոմիսը: Հռչակագրի նշանակությունը պետք չէ թերագնահատել, եւ եվրոպական կողմը հիմարություն կանի, եթե այնպիսի զիջումների գնա, որ դա Ադրբեջանի համար իրականում պատերազմ սկսելու տեղեկանք լինի»,- եզրափակում է նա:

Տպել
2220 դիտում

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում