ՀՀ բասկետբոլի հավաքականի առաջատարը հեռացվելուց հետո վերադարձվել է ազգային ընտրանի

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը որոշում է կայացրել ազգային թիմի կազմ վերադարձնել Ռայան Բոաթրայթին: Այս մասին հայտարարում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: ՀՀ քաղաքացիություն ստացած ամերիկացի մարզիկը երեկ՝ նոյեմբերի 21-ին, հավաքականի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի համար հեռացվել էր թիմից: Երեկվա ասուլիսի ընթացքում ֆեդերացիայի ղեկավարները նշել էին, որ ոչ մի պայմանով նրան հետ չեն ընդունի, սակայն որոշումը փոխվել է: Մարզիչը պարզաբանել է իրավիճակը:

«Նոյեմբերի 21-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ես եւ ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը հայտարարեցինք, որ Ռայան Բոաթրայթը հեռացված է ազգային հավաքականից ոչ մարզական պահվածքի համար:

Խաղացողը իրոք հեռացվել էր ազգային թիմից եւ պետք է հեռանար նաեւ Հայաստանից նոյեմբերի 21-ի երեկոյան: Նա հավաքականից հեռացվել էր ինձ վիրավորելու, ինչպես նաեւ մարզական ռեժիմը խախտելու համար:

Ես եւ Ֆեդերացիայի ղեկավարությունը որոշել էինք, որ նման իրավիճակում անհնար է նրա հավաքականում մնալը, այնուամենայնիվ, խաղացողը երեկ երկար զրույց ունեցավ ինձ հետ, խորապես զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց ողջ թիմից եւ խնդրեց իրեն եւս մեկ հնարավորություն տալ հանդես գալու հավաքականում:

Մարզչական շտաբը եւ ֆեդերացիայի ղեկավարությունը որոշեցին ընդառաջել խաղացողին եւ նրան նորից ընդգրկել հավաքականի կազմ, պայմանով, որ այլեւս նման բան չի կրկնվի բասկետբոլիստի կողմից:

Ես բազմիցս ասել եմ իմ թիմին, որ կարգապահությունը եւ միմյանց հանդեպ հարգանքը շատ կարեւոր է մեզ համար: Մենք ներկայացնում ենք ազգային հավաքական եւ պետք է զգույշ լինենք մեր գործողություններում:

Հույս ունեմ, որ հետագայում նման միջադեպեր չեն կրկնվի Հայաստանի հավաքականում»,- ասել է մարզիչը:

Առաջիկայում Հայաստանը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում 2 հանդիպում կանցկացնի: Նոյեմբերի 23-ին կհյուրընկալվի Ալբանիային, իսկ 26-ին կընդունի Դանիային: Այս պահին հավաքականն արդեն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում է:  

Տպել
1633 դիտում

Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսած տղամարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)

ՀՀ մի շարք ճանապարհների մառախուղ է. Սոթք-Քարվաճառը փակ է բեռնատարների համար

Վթար Երեւանի Իտալիայի փողոցում. 4 տուժածներից 3-ը, բուժօգնություն ստանալով, դուրս են գրվել

Ծիլքար գյուղում հրդեհվել են 2 բնակելի տնակներ. տուժածներ չկան (տեսանյութ)

Մի քանի ժամով լույս չի լինի Երևանում և 5 մարզերում

Տավուշի դպրոցներում վազքի մարզական ակումբներ կստեղծվեն. 6 հաղթողները բուհ ընդունվելիս կրթաթոշակ կստանան

Աշխատանքային խումբ է ստեղծվել Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման եւ հիմնանորոգման նպատակով

Գաղտնալսվել է փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցությունը

Թմրանյութ պահելու կասկածանքով Աբովյանում բերման է ենթարկվել 43-ամյա քաղաքացի

5 ժամ տեւած լարված հանդիպում. ինչպես Մերկելին հաջողվեց Լիբիայում հակամարտող բոլոր կողմերին հավաքել 1 տեղում

Հունվարի 20-ը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման օրն է

Հաջորդ շաբաթվանից Մարտունու բժշկական կենտրոնում կգործի հեմոդիալիզի բաժանմունքը

Ոստիկանները նախորդ շաբաթ ոչ սթափ 79 վարորդ են հայտնաբերել

Հայոց լեզվից անբավարար է ստացել քննություն հանձնածների 21.1%-ը, հանրահաշվից՝ 25.1 %-ը. որոշ մարզերում 9-10 միավոր չկա

Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Շիրակի մարզպետն ընդունել է Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին

Փրկարարներն Արմավիրում ապամոնտաժել են վտանգավոր կառուցատարրը

Իրանի ԱԳ նախարարը հրաժարվել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակցությունից

Արմեն Սարգսյանը հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առեւտրի պալատի անդամների եւ շվեյցարացի գործարարների հետ

Պուտինը Պետդումային է ներկայացրել երկրի Սահմանադրության փոփոխությունների օրինագիծը