Սա է վերջին կռիվը. կարմիրները խփում են իրար

22/11/2017 schedule16:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 23-ի համարում

Նոյեմբերի 20-ին Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած ՀԿԿ 36-րդ համագումարը բացահայտեց այդ կուսակցության ղեկավարության իրական քաղաքական կողմնորոշումը: Մինչ այդ, կենտկոմի 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանի ընդդիմախոսներ  Խորեն Սարգսյանը, Սանատրուկ Սահակյանը, Նորիկ Պետրոսյանը նրան մեղադրում էին իշխանությունների քաղաքական պատվերը կատարելու մեջ՝ պնդելով, որ այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին Ռ.Թովմասյանը մասնակցել է իրենց ճնշման տակ: Մինչեւ նոյեմբերի 20-ը Թովմասյանը հերքում էր այդ պնդումները՝ համարելով, որ ինքը եւս ընդդիմություն է: Բայց համագումարյան իր ելույթում Թովմասյանը ըստ էության հայտարարեց, որ կոմկուսը ընդդիմություն է  գործող  ընդդիմությանը:

Մասնավորապես, խոսելով 2003-ի խորհրդարանական ընտրությունների մասին, Ռ.Թովմասյանն ասում է. «Թե իշխանությունների, թե ընդդիմության կողմից երկուստեք թույլ տրվեցին  ընտրակեղծիքներ, որոնք հիմնականում կատարվեցին ի վնաս կոմկուսի»: Թովմասյանը հայտարարում է, որ իրենց համար անընդունելի է Խորեն Սարգսյանի, Սանատրուկ Սահակյանի եւ Նորիկ Պետրոսյանի այն դիրքորոշումը, ըստ որի՝ կոմկուսը պետք է լինի ընդդիմության հետ: ՀԿԿ 1-ին քարտուղարը դա բացատրում է այսպես. «Իրենց ընդդիմություն համարող կուսակցությունների գերակշռող մեծամասնությունը ըստ էության արեւմտամետ է եւ աջ լիբերալ-ազատական տնտեսական հարաբերությունների, փողի իշխանության վրա հիմնված կապիտալիզմի կողմնակից, իսկ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եղել եւ մնում է իսկական ժողովրդավարության եւ ժողովրդի կողմից կառավարվող պետական համակարգի կողմնակից»:

Թերեւս, հենց այս սկզբունքային տարաձայնությունն էր պատճառը, որ Խ.Սարգսյանին, Ն.Պետրոսյանին, Ս.Սահակյանին եւ նրանց կողմնակիցներին կուսակցության գործող ղեկավարները թույլ չտվեցին մտնել կառավարության նիստերի դահլիճ՝ մասնակցելու համագումարին, դրանով իսկ տապալելով համագումարի ողջ ընթացքը: Համագումարի սկիզբը նախատեսված էր առավոտյան ժամը 11-ին, իսկ պատվիրակները պետք է գրանցվեին ժամը 10-ից սկսած: Ժամը 10.20-ի սահմաններում դահլիճի մուտքի մոտ տեղի ունեցավ Թովմասյանի եւ նրա ընդդիմախոսների կողմնակիցների առաջին ընդհարումը: Փոխադարձ վիրավորանքներից սկիզբ առած քաշքշուկը վերածվեց ծեծկռտուքի, որին Թովմասյանի կողմից մասնակցում էին 10-15 հոգանոց 20-25 տարեկան տղաների մի ջոկատ, որոնց Խորեն Թռչունիչը անվանեց «Թովմասյանի սափրագլուխներ»:

Չնայած ոստիկանությունը ձերբակալեց նրանցից մի քանիսին, սակայն շուտով նրանք ազատ արձակվեցին: Ժամը 10.30-ին, երբ Խ.Սարգսյանն ու Ս.Սահակյանը նորից փորձեցին շենք մտնել՝ ոստիկանները փակեցին մուտքը եւ չբացեցին մինչեւ համագումարի ավարտը: Արդյունքում, դրսում մնացին 100-ավոր կոմունիստներ, որոնք ցույց էին տալիս իրենց  կուստոմսերն ու մանդատները՝ պնդելով, որ իրենք  համագումարի պատվիրակ են, բայց ոստիկանությունը իրենց ներս չէր թողնում: Նրանք ոչ միայն կոմկուսի ընդդիմադիր թեւից էին, այլեւ Թովմասյանի կողմնակիցներ` Գյումրիից, Վանաձորից, Սիսիանից, որ չէին հասցրել շուտ գալ Երեւան: Ոստիկանները պարզաբանում էին, որ պատվիրակների մուտքը կվերսկսվի միայն այն դեպքում, եթե մուտքն ազատվի ոչ պատվիրակներից, մինչդեռ Թովմասյանը եւ ոստիկաններին անմիջական ցուցումներ տվող Գյումրիի փոխքաղաքապետ, Գյումրիի քաղկոմի քարտուղար Գագիկ Մանուկյանն իր կողմնակիցներին բացատրում էր, որ եթե մուտքը բացվի՝ ներս կմտնեն նաեւ մյուս թեւի կողմնակիցները:

Մինչդեռ, առանց պատվիրակների դահլիճում չէր ստեղծվում անհրաժեշտ քվորումը: Խորեն Սարգսյանը հայտարարեց, որ համագումարի պատվիրակ է ընտրվել 360 կոմունիստ, իսկ ըստ կանոնադրության՝ համագումարը սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 2/3-ի մասնակցությունը, մինչդեռ, ըստ իրենց տվյալների, դահլիճում կա ընդամենը 82 մարդ: Չնայած դրան՝ ժամը 12-ին ՀԿԿ 1-ին քարտուղար Ռ.Թովմասյանի հաշվետու ելույթով սկսվեց ՀԿԿ 36-րդ համագումարը: Այդ ժամանակ շենքից դուրս եկած ՀԿԿ մամուլի քարտուղար Հովիկ Մանուկյանը հայտարարեց որ թեեւ ինքը չի հաշվել, թե քանի մարդ է ներկա դահլիճում, սակայն գիտի, որ Գյումրիի, Վանաձորի, Չարենցավանի, Սիսիանի պատվիրակներն իրենց փոխանցել են, որ իրենք համագումարի հետ են, սակայն չեն կարողանում մտնել դահլիճ:

Չնայած այս ամենին՝ Ռ.Թովմասյանը չկարողացավ ավարտել իր ելույթը: Զեկուցման պահին՝ ՀԿԿ 1-ին քարտուղարը կորցրել է գիտակցությունը եւ ընկել գետնին: Հրավիրված շտապ օգնության աշխատակիցները ուշքի էին բերել Թովմասյանին, եւ դրսում կանգնածները տեսան, թե ինչպես նա  շտապ օգնության մեքենայով հեռացավ  համագումարի շենքից: Համագումարը շարունակեց վարել ՀԿԿ 2-րդ քարտուղար Ֆրունզե Խառատյանը: Ինչպես փոխանցեց ՀԿԿ մամուլի քարտուղար Հովիկ Մանուկյանը՝ համագումարում ընտրվել է 79 հոգանոց նոր կենտկոմ: Որոշում է կայացվել նաեւ  ՀԿԿ 1-ին եւ 2-րդ քարտուղարներին ընտրել ոչ թե համագումարին հաջորդող կենտկոմի անդրանիկ նիստում, ինչպես դա նախատեսված է կանոնադրությամբ, այլ հենց համագումարում:

Ըստ ՀԿԿ մամուլի քարտուղարի՝ համագումարում ՀԿԿ 1-ին քարտուղար է ընտրվել Ռուբեն Թովմասյանը,  իսկ 2-րդ քարտուղար՝ Ֆրունզե Խառատյանը: «Մենք չենք ճանաչում այս համագումարի արդյունքները, որովհետեւ նույնիսկ ամենալավատեսական  հաշվարկներով՝ դահլիճում ընդամենը 100 մարդ է եղել, ինչը շատ հեռու է քվորումից: Դահլիճ մտնել չկարողացած պատվիրակներից մենք ստեղծել ենք ՀԿԿ 36-րդ համագումարի կազմկոմիտե, եւ նոր համագումարը տեղի կունենա մի քանի օրից»,- երեկ մեզ հայտնեց Սանատրուկ Սահակյանը: 

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1527 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում