«Գոդոյին սպասելիս». վերադա՞րձ, թե ընդամենը կրուիզներ

22/11/2017 schedule16:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 23-ի համարում

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մեծ  քաղաքականություն վերադարձի շուրջ խոսակցությունները, որ գրեթե մարել էին 2003-ի նախագահական ընտրություններից հետո, սկսել են ակտիվանալ։ Նմանօրինակ խոսակցությունների հերթական ակտիվացման պատճառն առաջին նախագահի Ֆրանսիա ու ԱՄՆ կատարած այցերն էին ու այդ այցերի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումները։ Ի դեպ, քաղաքական եւ հասարակական  շրջանակների համար հետաքրքիր էր Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԱՄՆ  նախագահ Ջորջ Բուշի հանդիպումը՝ հատկապես այն կոնտեքստում, որ Ռոբերտ Քոչարյանն ԱՄՆ նախագահին հանդիպել է ընդամենը մեկ անգամ՝ Քի-Վեսթից հետո, այն էլ՝ Հեյդար Ալիեւի հետ միասին։

Ինչեւէ,  ի՞նչ կարող է նշանակել արեւմուտքի հետաքրքրության ակտիվացումը Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, ու արդյո՞ք Ֆրանսիա եւ ԱՄՆ առաջին նախագահի կատարած վերջին այցերը նրա՝ մեծ քաղաքականություն  վերադարձի սկիզբ են։ Թե՞ այդ այցերը կրել են ընդամենը քաղաքավարական հանդիպումների բնույթ։ Այս հարցերի շուրջ հայաստանյան քաղաքական շրջանակներում կարծիքներն իրարից տրամագծորեն տարբերվում են։ Ոմանք, ինչպես օրինակ՝ ՀԴԿ նախագահ Արամ Գ.  Սարգսյանը, ոչ մի արտառոց եւ հեռուն գնացող ենթադրություն չեն ուզում անել նախկին նախագահ Քլինթոնի հրավերով Լեւոն Տեր-Պետրոսյանի ԱՄՆ կատարած այցից:

«Որ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի  նկատմամբ հետաքրքրության որոշակի ակտիվություն է նկատվում, պետք չէ այդ ամենը ավելի խորհրդավոր դարձնել։ ԱՄՆ կատարած նրա այցը պայմանավորված էր նախկին նախագահների ակումբի հրավերով, ու քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընկալվում է որպես հստակ արեւմտամետ արժեքների կրող, բնական է, որ նա պետք է լիներ հրավիրյալների ցանկում։ Ինչ վերաբերում է այդ հանդիպումների ազդեցությանը Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա, ինչը այսօր փորձ է արվում ներկայացնել, ես կարծում եմ, որ նման ազդեցություն լինել չի կարող։ Լեւոն Տեր-Պետրոսյանի  վերադարձի հասարակական պահանջ գոյություն չունի»,- ասում է ՀԴԿ նախագահը։

Արամ Գասպարիչի կարծիքին համամիտ չէ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Նա չի կարծում, որ առաջին նախագահի Ֆրանսիա եւ ԱՄՆ կատարած այցերն ընդամենը գրադարանի բացմանը մասնակցելու հրավերներ էին եւ որեւէ քաղաքական ենթատեքստ չունեին։ Ավելին, ըստ Գ.Սահակյանի, արեւմուտքի հետաքրքրությունն առաջին նախագահի անձի նկատմամբ՝ կապված է հայաստանյան քաղաքական դաշտի որոշակի ամայության հետ։ Ըստ Գ.Սահակյանի՝ արեւմուտքը փորձում է ՀՀ-ում գտնել իր համար ընդունելի նախագահի հաջորդ թեկնածուին, որը չի բացառվում, որ լինի Տեր-Պետրոսյանը:

«Միտումները, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ արեւմուտքը որոշակի խնդիրներ է ձեւավորում, կարծում եմ, կապված է նրա հետ, որ ՀՀ քաղաքական դաշտը որոշակիորեն ամայի է մնացել, եւ գերտերությունները որոշակի ծրագրեր են մտմտում՝ հաջորդ նախագահական ընտրություններում իրենց համար ընդունելի նախագահի թեկնածու փնտրելով։ Եւ, ըստ իս, արդեն 2006-ի սկզբներին պարզ կլինեն հաջորդ նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուները։ Ըստ ամենայնի, արեւմուտքն իր համար ընդունելի է համարում Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, եւ նրա վերջին այցերը հենց այդ կոնտեքստում էլ պետք է դիտարկել»,- ասում է Գ.Սահակյանը։

Ինչ վերաբերում է նաեւ հասարակական շրջանակներում առաջին նախագահի անձի շուրջ սկիզբ առած որոշակի ակտիվությանը, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարը դա եւս պայմանավորում է նրանով, որ քաղաքական ներկա ու մասնավորապես՝ ընդդիմության դաշտում այլեւս չկան այնպիսի գործիչներ, որոնք ժողովրդի համար միանշանակ ընկալելի նախագահի թեկնածուներ լինեն, ուստի եւ՝ հասարակության որոշակի շերտերում կրկին ակտիվացել են առաջին նախագահի վերադարձի անհրաժեշտության մասին խոսակցությունները:

«Սակայն առաջին  նախագահը բավականին խոհեմ է քաղաքականության մեջ, ու մինչեւ կոնկրետ իր կողմից որեւէ մեկնաբանություն չլինի, մենք հստակ եզրակացություններ անել չենք կարող։ Համենայնդեպս, Լեւոն Տեր-Պետրոսյանին ներկայացնող կուսակցությունը՝ ՀՀՇ-ն, ինքն է խոստովանում, որ նրա վերադարձի հասարակական պահանջ իրենք չեն տեսնում»,- ասում է Գ.Սահակյանը։  «Արդարություն» դաշինքի անդամ, պատգամավոր Ստեփան Զաքարյանի կարծիքով էլ՝ վերջին շրջանում ղարաբաղյան հարցի շուրջ նկատվող ակտիվությունն է պատճառը, որ թե՛ Ֆրանսիան, թե՛ ԱՄՆ-ն սկսել են որոշակի հետաքրքրություն ցուցաբերել առաջին նախագահի նկատմամբ:

«Իմ կարծիքով՝ Ղարաբաղի հարցում նկատվող ակտիվությունն է պատճառը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակների որոշ պետություններ հանդիպել են առաջին նախագահի հետ, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնած է եղել ԼՂ հարցի ակունքներում ու մինչ 98-ը եղել է ՀՀ նախագահը. իսկ դա շատ բանի մասին է խոսում։ Ուստիեւ, Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հանդիպումները ես հակված եմ տեսնելու ԼՂ հիմնահարցի շրջանակներում»,- ասում է Ս.Զաքարյանը։ Ինչ վերաբերում է առաջին նախագահի հնարավոր վերադարձին մեծ քաղաքականություն, ապա, ըստ Ս.Զաքարյանի, ցանկացած մեկնաբանություն եւ ենթադրություն անլուրջ կլինեն, քանի դեռ իր խոսքը չի ասել առաջին նախագահը։

Ի դեպ, երեկ ԱԺ-ում շատ էին այն պատգամավորները, ովքեր հրաժարվում էին խոսել առաջին նախագահի վերջին շրջանի քաղաքական հանդիպումների մասին եւ ասում էին, թե սպասում են դեկտեմբերին տեղի ունենալիք ՀՀՇ համագումարին, որտեղ, ըստ լուրերի, պետք է խոսի Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Եթե նա այս անգամ եւս բավարարվի լուռ հրավիրյալի կարգավիճակով եւ շարունակի պահպանել իր լռության ուխտը, ապա, ինչպես ասում է հանրապետական մի պատգամավոր, պարզապես կապացուցի, որ թքած ունի այս երկրի ու ժողովրդի վրա։ Իսկ եթե՝ ոչ, ըստ նույն պատգամավորի՝ դա արդեն բավականին լուրջ ներքաղաքական տեղաշարժերի կարող է հանգեցնել՝ շատ անսպասելի զարգացումներով։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2041 դիտում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)