Անպտուղ բարեփոխումներ. կրկին անցում նոր համակարգի

21/11/2017 schedule16:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 20-ի համարում

Համաշխարհային բանկի 20 միլիոն դոլարանոց վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող կրթական բարեփոխումների հաջորդ բաղադրիչի՝ գիտելիքների գնահատման նոր համակարգի ձեւավորումը ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն սկսեց նրանով, որ Գնահատման եւ տեստավորման կենտրոնի տնօրեն դարձրեց ծագումով ղարաբաղցի, մտավոր բացառի՛կ հնարավորությունների տեր ԵՊՀ դասախոս Վանյա Բարսեղյանին: Այժմ ԿԳ նախարարությունն անցել է այս համակարգի կայացման հաջորդ փուլին: Արդեն 11 առարկաների գծով պատրաստ են տեստերի այն նմուշները, որոնցով անցնելու են դպրոցական ավարտական եւ բուհական ընդունելության քննությունները:

ԿԳՆ-ից մեզ հայտնի դարձավ, որ արդեն հստակ որոշված է, որ սույն տեստերը, որոնցով նույնանալու են դպրոցական ավարտական եւ բուհական ընդունելության քննությունները, լինելու են 2 մակարդակով՝ առաջին եւ երկրորդ բարդության: Առաջին մակարդակով քննվելու են այն շրջանավարտները, ովքեր պետք է քննություն հանձնեն ատեստատ ստանալու համար: Երկրորդ մակարդակով քննություն են հանձնելու այն շրջանավարտները, ում տվյալ առարկան հարկավոր է բուհ ընդունվելու  համար, բայց նաեւ այս կատեգորիայի շրջանավարտները տեստերը կհանձնեն դպրոցում, այսինքն՝ բուհական ընդունելությունն այս համակարգի ներդրման ավարտին վերադառնալու է դպրոց կամ առնվազն դիմորդի բնակության վայր:

Ամբողջ խնդիրն այն է սակայն, որ ԿԳՆ-ն հետագայում ստիպված է լինելու կամ ամբողջությամբ մի կողմ դնել արդեն մշակված տեստերը, որոնց վրա այդքան աշխատանք է տարվել եւ գումար ծախսվել, կամ՝ փոփոխության ենթարկել դրանք: Բանն այն է, որ ԿԳՆ-ն պատրաստվում է նոր կրթակարգով հաստատված չափորոշիչներին համապատասխան առարկայական ծրագրեր եւ առարկայական չափորոշիչներ մշակել, այսինքն՝ փոխել դպրոցական ողջ ծրագիրը: Բնականաբար, տեստերը պետք է մշակվեին այս հայեցակարգի եւ նոր առարկայական ծրագրերի հիման վրա: Ստացվում է, որ ԿԳՆ-ն «ջուրն է գցում» տեստեր մշակող հանձնաժողովների ողջ աշխատանքը, ժամանակը եւ, բնականաբար, նաեւ մեծ գումար: Կամ լավագույն դեպքում՝ ԿԳՆ-ն ստիպված կլինի առարկայական նոր ծրագրերն արհեստականորեն, մի կերպ տեղավորել արդեն ստեղծված տեստերի շրջանակում:

Այս ընթացքում կրթության եւ գիտության նախարարությունը հասցրել է առարկայական ծրագրեր մշակող ընդամենը երկու հանձնաժողով ստեղծել՝ հայոց լեզվի, գրականության եւ մաթեմատիկայի: Ընդ որում, հանձնաժողովներում հանրակրթության ոլորտի մասնագետների փոխարեն, ընդգրկված են հիմնականում բուհերի դասախոսներ (կեսից ավելին): Ու թեեւ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասում էր, որ առարկայական հանձնաժողովների կազմն ընտրվել է մրցույթի արդյունքում, սակայն լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ այս դեպքում էլ հանձնաժողովի անդամների զգալի մասը ԿԳ նախարարին պարտադրվել են հասկանալի պատճառներով (ՀԲ-ի կողմից տեստերը մշակելու համար բավական մեծ գումար է տրամադրվում):

Ամենահետաքրքիրն այն է, սակայն, որ ԿԳՆ-ն այս պայմաններում արդեն պատրաստվում է փորձարկել տեստերը: Գիտելիքների գնահատման հայեցակարգը մշակող աշխատանքային խմբի առաջարկությամբ՝ դրանք շրջանավարտների եւ բուհերի առաջին կուրսի ուսանողների շրջանում պետք է փորձարկվեն 2005 թվականին եւ արդեն 2006-ից  գործածության մեջ դրվեն: Մեզ, սակայն, այդպես էլ չհաջողվեց ձեռք բերել որեւէ տեստի նմուշ: Ըստ Կրթության ինստիտուտի տնօրենի՝ բացի այն, որ տեստերը դեռ հում վիճակում են, նաեւ՝ դրա հրապարակումը կխանգարի փորձարկմանը: Այսինքն, կրկին կրթության եւ գիտության նախարարությունն, առանց հանրային, զանգվածային քննարկման, փորձելու է գործածության մեջ դնել մի ողջ համակարգ (այն էլ՝ այդ կերպ ստեղծված), որը չափազանց ճակատագրական է դառնալու մի ողջ սերնդի համար:

Ինչեւէ, փորձարկումից հետո, տեստերը վերջնական ներդրումից առաջ կլրամշակվեն: «Պետք է այնպես անենք, որ շրջանավարտների հանձնած տեստերը ստուգվեն համակարգիչներով: Դա կփակի սուբյեկտիվության ճանապարհը, հնարավորություն կընձեռի հնարավորինս արագ ստուգելու ամբողջ աշխատանքը եւ նույն օրը հրապարակելու տեստերի պատասխանները»,- մեզ հետ զրույցում ասում էր Վիկտոր Մարտիրոսյանը: Սրանով, բնականաբար, դուրս կգա նաեւ անհատական գանգատարկման խնդիրը: Թե ինչ մեթոդներով տեղի կունենա գանգատարկումը, ԿԳՆ-ն դեռ պետք է մտածի:

Նաեւ՝ որ համակարգը բուհերում ենթադրում է պետպատվերի եւ վճարովի համակարգի փոփոխություն (հիշեցնենք, որ սա նախատեսվում է նաեւ բարձրագույն եւ ետբուհական կրթության մասին օրենքի նախագծով): Այսինքն, բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները (դիմորդները) եւ սոցիալապես անապահովները կստանան առաջին կուրսում անվճար սովորելու իրավունք: Հետագայում սոցիալապես անապահովներն այդ իրավունքը կպահպանեն մինչեւ ուսումնառության վերջ, իսկ մյուսները պետպատվերի կամ վճարովի համակարգում կսովորեն ըստ առաջադիմության: Այսինքն, առաջին կուրսում պետպատվերում սովորողը, հետագայում ցածր առաջադիմություն ցույց տալու դեպքում, կարող է անցնել վճարովի համակարգ եւ հակառակը: 

Լուսինե Բարսեղյան

Տպել
1405 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը