Բաքուն Նախիջեւանում գրոհիչ ավիացիա է կուտակել, քաղաքացիականների հավաքագրումն է փորձարկում

Նոյեմբերի 16-20-ին Ադրբեջանի բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացրել, որն իր տեսակով բացառիկ չէր: «Ռազմինֆո» տեղեկատվական կենտրոնի փորձագետ Հայկ Խաչիկյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ ավելի խոշոր զորավարժություն էլ էր եղել, օրինակ, սեպտեմբեր ամսին, որից հետո էլ հրետանային վարժանքներ էին տեղի ունեցել: «Ընդհանուր առմամբ վերջին զորավարժությունն ադրբեջանական զորավարժությունների տրամաբանության մեջ մտնում էր, որեւէ բացառիկ բան չկար»,- ասաց Հայկ Խաչիկյանը՝ նշելով, որ զորավարժությունը հրամանատարաշտաբային բնույթի էր, վարժանքներին ներգրավվել էին Նախիջեւանի կայազորի ուժերը, Հայաստանին սահմանակից բանակային կորպուսների ստորաբաժանումները:

Հարցին՝ հերթակա՞ն զորավարժություն էր, Խաչիկյանը պատասխանեց. «Կարելի է ասել, որ հերթական զորավարժություն էր, իսկ բացառիկություն չլինելն էլ պայմանավորված է նրանով, որ պլանային զորավարժություն էր»:

Ռազմական փորձագետն անդրադառնալով զորավարժության ժամանակ կիրառված զինատեսականներին, ասաց, որ նոր զինտեխնիկա չի ցուցադրվել, սակայն այս զորավարժությանը հետաքրքրական էր նրանով, որ Ադրբեջանում սկսել են փորձարկել կոմունիկացիոն վերահսկման եւ ղեկավարման նոր համակարգ՝ շտաբների միջեւ համագործակցությունը բարելավելու նպատակով: «Սա էլ առաջին անգամ չէր ցուցադրվում, սակայն այս անգամ, թերեւս սա էլ օգտագործվեց»,- ասաց Հայկ Խաչիկյանը:

Հարցին, թե ի՞նչ է տեղի ունեցել Նախիջեւանի հատվածում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ադրբեջանական զինուժը սկսել է խաղարկել զորակոչի համալրման աշխատանքները, այն էլ քաղաքացիականների հավաքագրմամբ: «Կոպիտ ասած, զինկոմիսարիատներին ներգրավել են վարժանքներում, ստուգում են զինկոմիսարիատների պատրաստվածությունը»:

Ռազմական փորձագետը Նախիջեւանում ռազմական ներկայության ակտիվացումը, ինչպես նաեւ մեծացումը Հայաստանի համար համարում է մտահոգիչ: «Հետեւողականորեն Ադրբեջանը տեխնիկա է կուտակում Նախիջեւանում: Վերջին մտահոգիչ դեպքն այն է, որ հարվածային ավիացիա տեղակայեց: «ՍՈւ 25» գրոհիչների մասին է խոսքը, ինչը նորություն էր, որովհետեւ մինչ այդ հայտնի չէր դեպք՝ գրոհիչ ավիացիայի ներգրավվածության մասին: Այս վարժանքներին եւս «ՍՈւ 25»-ները մասնակցել են»,- ասաց Հայկ Խաչիկյանը՝ նշելով, որ Նախիջեւանի հատվածում իրավիճակի հնարավոր փոփոխությունը պայմանավորված է նրանով, թե Ադրբեջանն ինչքա՞ն կփորձի մեծացնել էսկալացիան այդ հատվածում եւ դրան ի՞նչ պատասխան կտա հայկական կողմը:

«Ինչ վերաբերվում է սահմանային միջադեպերին, ապա, ըստ իս, այդտեղ մեծ նշանակություն ունի դիրքային հարաբերակցությունը: Այն տեղերում որտեղ ադրբեջանցիները որոշակի առավելություն կարող են ունենալ դիրքային առումով, նրանք այնտեղ փորձում են խախտել հրադադարը, իսկ կոնկրետ Նախիջեւանի դեպքում, մենք վերջերս էլ բարելավել ենք մեր դիրքերը: Պատճառներից մեկ, որ այդ հատվածում իրենք չեն փորձում սրացումներ մտցնել, հենց դա է»,- եզրափակեց «Ռազմինֆո» տեղեկատվական կենտրոնի փորձագետ Հայկ Խաչիկյանը:

Տպել
5528 դիտում

Հրդեհ` Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ

«Յուվեի» սկաուտները Երեւանում բացահայտել են «Բարսայի» տաղանդին. ուզում են գնել

Երեւանի տրանսպորտային ցանցի վերջնական տարբերակը. գրաֆիկ, սակագին ու երթուղիներ (լուսանկարներ)

Դեբեդավանի փոքրիկները նոր ու գունեղ մանկապարտեզ կունենան. նորոգմանն աջակցել է «Իմ քայլը» հիմնադրամը

Ս. Խաչատրյանի հագուստի վրա առկա էին այնպիսի վնասվածքներ, որ առկա չեն իր մարմնի վրա. կրկնակի փորձաքննություն է նշանակվել

Դանակահարություն` Սևանում. կասկածյալը վրեժխնդիր է եղել եղբոր համար

Սիս գյուղի ճանապարհը նորոգվում է, Սամվելն էլ գոհ է. Սուրեն Պապիկյան

Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատարին

Շատ վատ կլիներ, որ Նիկոլը լավամարդ լինելու համար թույլ տար ծառ կտրեին, իրեն էլ գովեին ու կենացը խմեին. Արամ Սարգսյան

Հայոց բանակը պետք է լինի ամենամարտունակը. վարչապետը ծանոթացել է զինծառայողների նոր սննդակարգին

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ընդլայնելու է բիզնեսն Իսպանիայում

Հայտարարություն մրցույթի մասին

ՊՆ-ում ֆիննական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել է հրադադարի մոնիտորինգի մեխանիզմները

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ դատավորի լիազորությունները կկասեցվեն

Հայաստանը մտադիր է մեծացնել երկրի դիմադրողականությունն աղետների ռիսկերի նկատմամբ․ Ավինայն

Դատավորը կասկածներ ունի, որ իր աշխատասենյակի խուզարկությունը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ. ԲԴԽ անդամ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում․ ոստիկանություն

ՊԵԿ-ը հայտնաբերել է ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր․ հարուցվել է քրեական գործ

ԲԴԽ դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել