Որոշ մանկապարտեզներ կգործեն առանց տնօրենների. «պուլտո՞վ» են կառավարվելու

Հայաստանի կառավարությունը պատրաստվում է նախադպրոցական կրթության ոլորտում ներդնել «այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ծրագիր», որի շրջանակներում առաջարկվող տարբերակներից առնվազն մեկը, գուցե թե, ծախսերի առումով արդյունավետ լինի, բայց մեծ է հավանականությունը, որ  կարող է ռիսկային լինել կառավարման ու մանկապարտեզներում իրավիճակի վերահսկելիության տեսանկյունից:

Նախադպրոցական կրթության ծախսարդունավետ մոդելներից մեկը ենթադրում է, որ միեւնույն համայնքում գործող մի քանի մանկապարտեզներ կարող են միավորվել հետեւյալ տարբերակով՝ գործել առանձին, բայց ունենալ մեկ վարչական աշխատակազմ եւ տնօրեն՝ բոլոր այդ հաստատությունների համար:

«Մի կենտրոնից մի քանի մանկապարտեզ է կառավարվելու, այսինքն՝ տեղերում լինելու են դաստիարակներ, ինչպես նաեւ ավագ մեթոդիստներ կարող են լինել, բայց տնօրեն, հաշվապահ կամ այն օժանդակ հաստիքները, որոնք անմիջապես չեն առնչվում երեխայի կրթության կազմակերպմանը, կարող են եւ այդ մանկապարտեզում չլինել, լինել այն մեծ մանկապարտեզում, որի ճյուղերից մեկը լինելու է սա»,- մեզ հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:

Նրա դիտարկմամբ, այս մոդելը կարող է դրական ազդեցություն ունենալ, օրինակ, սննդի կազմակերպման հարցում:

«Ներկայումս շատ բարդություններ կան: Կա Տարածքային կառավարման նախարարության իրականացրած հետազոտություն, ըստ որի՝ ամբողջ հանրապետությունում գործող մանկապարտեզներում սննդի կազմակերպման համար մեկ երեխայի հաշվով ծախսվում է 50-500 դրամ, եւ եթե 500 դրամը ընդունելի տարբերակ է, պարզ չի դառնում, թե 50 դրամով ինչպիսի սնունդ է հնարավոր կազմակերպել այդ երեխաների համար: Այս նոր ձեւաչափը հնարավորություն կտա մեկ աղբյուրից մի քանի մանկապարտեզի համար գնում անել, ինչը կբերի նրան, որ ավելի քիչ ծախս կլինի, բայց՝ արդյունավետ, եւ երեխաներն ավելի ճիշտ սնունդ կստանան»,- ասաց Սյուզաննա Մակյանը՝ նկատի ունենալով, որ մեծ քանակով գնում իրականացնելու դեպքում ձեռք բերվող ապրանքի գինը կնվազի:

«Այս առումով, տվյալ մոդելը կունենա դրական ազդեցություն, եւ, կարծում եմ, այստեղ խնդիրն ավելի շատ դրված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար: Եվ կարեւոր այն հանգամանքը պիտի դիտարկել, որ երեխաները մնում են իրենց տեղերում, պարզապես կառավարման մեխանիզմն է փոխվում»,- նշեց նա:

Հարցին, թե արդյո՞ք այս փոփոխությունը ռիսկային չէ, ու արդյո՞ք չկա մասնաճյուղ մանկապարտեզներում բարձիթողի վիճակ ստեղծվելու վտանգ, երբ այդտեղ չլինի ղեկավար ու պատասխանատու անձ, նախարարության բաժնի պետն արձագանքեց.    

«Դա չի կարող կիրառվել բոլոր մանկապարտեզների համար: Այստեղ պետք է համայնք-համայնք, մանկապարտեզ-մանկապարտեզ ուսումնասիրություն արվի: Նախարարությունը մի շարք մոդելներ է առաջարկել: Սա դրանցից մեկն է: Յուրաքանչյուրի դեպքում պետք է հասկանալ՝ որ տարբերակը կաշխատի: Յուրաքանչյուր համայնք այս մոդելը կարող է ընտրել հիմնովին, համապարփակ ուսումնասիրության արդյունքում: Բնականաբար, պետք է բոլոր ռիսկերը գնահատվեն՝ հասկանալու համար՝ ավելի մեծ ռիսկը ա՞յս տարբերակն է, որին ուզում են անցնել, թե՞ այն տարբերակն է, որը ներկայումս կիրառվում է»:

Սյուզաննա Մակյանը նաեւ կարծիք հայտնեց, որ մանկապարտեզների կառավարման այս մոդելին կարող են անցնել խոշորացված համայնքները:

Տպել
18862 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են