ՍԴ որոշումից հետո ինչ էլ անեն, դա որեւէ իրավական հիմք չունի. Քրիստ Մարուքյան

Սահմանադրական դատարանի կողմից նոյեմբերի 10-ին կայացված որոշումով, թվում էր՝ Վանաձորում ստեղծված թնջուկը պետք է կամաց-կամաց պարզվեր: Բայց գնալով այնտեղ հարցերն ավելի շատ են խճճվում: Մասնավորապես՝ նոյեմբերի 18-ին «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորի միասնական կառավարման մասին  հուշագիր ստորագրեց ՀՀԿ-ի հետ: Ստացվում է` նոյեմբերի 23-ի Վանաձորի ավագանու նիստը կլուծվի հօգուտ քաղաքապետի` ավագանու անդամների սահմանված թիվն արդեն ապահովված է:

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանը վստահ է՝ ՍԴ-ի վճիռը միանշանակ է ու ՍԴ-ի վճռից միայն բխում է, որ պետք է լուծարել ավագանին ու նշանակել նոր ընտրություններ:

«Քանի որ 6 ամիս շարունակ նիստերը եղել են հակասահմանադրական եւ ոչ իրավազոր, մինչեւ դրան եւս 6 ամիս ժամկետ է եղել, որը խախտվել է նման հակաիրավական եւ  հակասահմանադրական հիմքերով: Այսինքն՝ մենք կրկնակի անգամ ունենք խախտում, որը ՏԻՄ օրենքվ հստակ կարգավորվում է՝ ավագանին նիստեր չի կարողանում գումարել՝ ավագանու անդամների կողմից նիստերի իրավազորությունը չապահովելու  պատճառով, ապա դա պետք է լուծարվի ու նշանակվեն նոր ընտրություններ: Հիմա դրանից հետո ինչ ուզում են անեն, դա որեւէ իրավական հիմք չունի, դա արդեն փրփուրներից կախվել է եւ  իրավիճակից ոչ թե ելքեր են փնտրում, այլ ավելի են խորացնում այն խնդիրը, որն առկա է Վանաձորում արդեն մեկ տարուց ավելի»,- armtimes.com-ին ասաց Քրիստ Մարուքյանը:

Այս թեմայի շուրջ armtimes.com-ը զրուցեց նաեւ նոր Սահմանադրության համահեղինակ,  իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գեւորգ Դանիելյանի հետ: Նա արդեն տարբեր լրատվամիջոցներով իր մեկնաբանությունները հնչեցրել էր ՍԴ կայացրած որոշման վերաբերյալ, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի հիշյալ որոշումը անբեկանելի իրավական հիմք է ստեղծում՝ ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման համար: Սակայն դա կարող է տեղի ունենալ այն անխուսափելի իրավական ու հավանական փաստական հանգամանքների ուժով, որոնց գնահատականն արդեն այլ կլինի նշված որոշման համատեքստում:

Ու քանի որ Վանաձորում ստեղծվում է մի իրավիճակ, որի դեպքում արդեն նոյեմբերի 23-ին գումարվելիք ավագանու նիստը կլինի իրավազոր, սա արդյո՞ք վերացնում է ավագանին ցրելու հիմքերը: Այս հարցն էլ ուղղեցինք Գեւորգ Դանիելյանին, որը նշեց՝ «ինչ եղել է Վանաձորում, դա քաղաքական իրավիճակ է, այդտեղ իրավական հարց չկա: Եթե ՀՎԿ ներկայացուցիչները մասնակցեն նիստին, այդ նիստը կլինի իրավազոր: Այսինքն՝  թե ինչու են միացել, ինչպես են միացել այդ ուժերը, դա բացարձակապես իրավական որեւէ հիմք չունի»,- մեզ հետ զրույցում նշեց Գեւորգ Դանիելյանը:

Ինչեւէ՝ «Լուսավոր Հայաստանը» նույնպես ձեռքերը ծալած չի նստելու. կուսակցությունը նոյեմբերի 20-ին դիմել է կառավարությանը՝ Վանաձորի ավագանին լուծարելու պահանջով: Էդմոն Մարուքյանն այս թեմայով իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ «Ինքս լինելով սահմանադրական իրավունքի մասնագետ և բազմաթիվ քննարկումներ ունենալով այլ սահմանադրագետների հետ, եկել ենք այն եզրահանգման, որ Սահմանադրական դատարանի նոյեմբերի 10-ի որոշումից միանշանակ բխում է, որ Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն և նշանակվեն արտահերթ ընտրություններ։ Վաղը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից այդպիսի պահանջով և անհրաժեշտ հիմնավորումներով դիմում կուղարկվի ՀՀ կառավարոթյուն՝ պահանջելով կյանքի կոչել ՍԴ որոշումը»:

«Լուսավոր Հայաստան»-ից մատնանշում են, որ իրենք վիճարկել են ոչ միայն ոչ իրավազոր նիստերը անցկացնելու իրավական հիմքը, որը ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող ճանաչեց, այլեւ այն որոշումները, որոնք ընդունվել են այդ նիստերի ընթացքւոմ: Այսինքն՝ «Լուսավոր Հայաստանում» ի սզկբանե գիտակցել են, որ իշխանությունները փորձելու են ամեն ինչ անել՝ իրավիճակի ելքը հօգուտ իրենց լուծելու համար, եւ ի սկզբանե այդ հնարավորություննել են փորձել փակել: Թեեւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը armtimes.com-ին ասում էր, որ ՍԴ որոշումը ստանալուց հետո, երբ իրավակարգավորումները համապատասխանեցվեն Սահմանադրությանը, իրենք էլ  ամեն ինչ կանեն, որ իրենց որոշումներն ու քայլերը «համապատասխանեցվեն նոր կարգավորումներին»:

Այսպես՝  Վանաձորի ավագանին դե ֆակտո նիստեր է անցկացրել, բայց դե յուրե այդ նիստերը չեն անցկացվել, ինչն էլ հիմք է հանդիսանում, որ այն լուծարվի: Բայց հիմա «կերտվում են նոր հիմքեր»: Այս պայմաններում Կառավարությունը Վանաձորի ավագանին լուծարելու քաղաքական կամք կունենա՞, թե՞ ոչ, եւ Վանաձորում նոր ընտրություններ կլինե՞ն արդյոք, ցույց կտա շատ մոտ ապագան:

 

Տպել
4366 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա