Գերմանիայում տապալվեցին կոալիցիոն բանակցությունները. Մերկելը երկընտրանքի առջեւ է

20/11/2017 schedule18:40

Գերմանիայում խորհրդարանական ընտրություններից հետո 4 քաղաքական ուժերի միջեւ չի հաջողվել իշխող կոալիցիա կազմել, ինչից հետո այդ երկրի ձախակողմյան ուժերը ներկայացնող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդներ Ալեքսանդր Հաուլանդն ու Ալիսա Վայդելը կոչ են արել կանցրել Անգելա Մերկելին հրաժարական տալ:

«Տիկին Մերկելը ձախողեց և եկել է ժամանակը, որպեսզի նա լքի կանցլերի պաշտոնը»,- հայտարարել է Հաուլանդը, որի խոսքը մեջբերում է gazeta.ru-ն:

Նոյեմբերի 19-ին Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ) դուրս է եկել իշխող կոալիցիայի բանակցային գործընթացից, որից հետո գործընթացը փաստացի ձախողվել է: «Բանակցություններին մասնակցող կողմերը չէին վստահում միմյանց ու տարակարծիք էին մի շարք հարցերում, մասնավորապես՝ միգրացիայի ու էներգետիկայի թեմաների շուրջ», - հայտարարել է ԱԴԿ առաջնորդ Կրիստիան Լինդները:

«Կարծում ենք՝ ավելի լավ է չկառավարել, քան թե վատ կառավարել»,- մեկնաբանել է նա:

Հայտնի է, որ սեպտեմբերին կայացած դաշնային ընտրություններից հետո Մերկելը ցանկում էր այսպես կոչված «Ճամայկա» կոալիցիան ձևավորել Քրիստոնեա-դեմոկրատական միության, Քրիստոնեա-սոցիալական միության, Ազատ դեմոկրատական կուսակցության և «կանաչկների» միջև:

Ինքը՝ Անգելա Մերկելը, մեկնաբանելով բանակացությունների ձախողումը, ափսոսանք է հայտնել Ազատ դեմոկրատական կուսակցության դուրս գալու առնչությամբ՝ նկատելով, որ, այնուհանդերձ, կողմերին կհաջողվեր ընդհանուր հայտարարի գալ:

ԱԴԿ-ի առաջնորդին, ինչպես նշում է DW-ն, քննադատել են նաեւ «կանաչների» ներկայացուցիչները: «Նա ընտրել է պոպուլիստական ագիտացիայի ճանապարհը, պետական քաղաքական պատասխանատվության փոխարեն», - իր Twitter-ի միկրոբլոգում գրել է կուսակցության ներկայացուցիչ Ռեյնհարդ Բյուտիկոֆերը:

Քննադատաբար է արտահայտվել ԱԴԿ-ի ղեկավարի հայտարարության նկատմամբ նաեւ Քրիստոնեա-դեմոկրատական միության գլխավոր քարտուղարի տեղակալ Յուլիա Կլյոկները: Այն, ինչպես լիբերալ քաղաքական գործիչն արտահայտվել է Twitter-ում, նա անվանել է «լավ պատրաստված սպոնտանություն»: «Պարկեշտ կլիներ, եթե բանակցություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերը միասին հանդես գային հայտարարությամբ», - նշել է նա:

Հիշեցնենք, որ Գերմանիայում սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո այսպես կոչված «Ճամայկա» կոալիցիան ձևավորելու նպատակով բանակցությունները շարունակվել են շուրջ 4 շաբաթ:

Թեպետ Գորմանիայի սահմանադրությունը հստակ ժամկերներ չի նշում իշխող կոալիցիա ձեւավորելու մասին, սակայն, ըստ BBC-ի, ոչ ոք այժմ չի ցանկանում ժամանակ ձգել: Այժմ, ըստ մեկնաբանների, կա երկու տարբերակ. կա՛մ կառավարությունը կկազմի փոքրամասնություն, ինչը Գերմանիայի պատմության մեջ աննախադեպ է, կա՛մ էլ նոր ընտրություններ կանցկացվեն:

Միեւնույն ժամանակ ավանդական քաղաքական ուժերը չեն ցանականում նոր ընտրությունների գնալ՝ մտավախություն ունենալով զիջել դիրքերը ազգայնականներին եւ պոպուլիստներին: Հակառակ դեպքում գործին պետք է խառնվի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Նա իրավասու է Մերկելի թեկնածությունն առաջադրել կանցլերի պաշտոնում: Եթե առաջին անգամ չստացվի ստանալ մեծամասնության ձայները Բունդեսթագում, ապա երկու շաբաթ անց տեղի կունենա երկրորդ քվերակությունը, այնուհոտեւ՝ երրորդը, որի ժամանակ նրան բավարար կլինեն հարաբերական մեծամասնության ձայները, որպեսզի նշանակվի կանցրելի պաշտոնում:

Այժմ Շտայնմայերն ունի ընտրություն, ընդունել Մերկելին, որպես կանցրել եւ առաջադրել նրա թեկնածությունը, կամ ցրել Բունդեսթագը եւ նշանակել նոր ընտրություններ, որոնք պետք է տեղի ունենան երկու ամսվա ընթացքում:

Հետաքրքրական է, որ Գերմանիայում կոալիցիոն բանակցությունների տապալման ֆոնին եվրոն անկում է արձանագրել:

Տպել
1814 դիտում

Աննա Հակոբյանը Վիլնյուսում աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետի տիկնոջ հետ

Շմոլ գազի թունավորումից մահացած 4 երեխաների հայրը վաղն առավոտյան կլինի Հայաստանում. ԱԳՆ խոսնակ

Նոր Հաճնում տատիկի եւ 4 թոռների կյանքը խլած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Համընկնող հետաքրքրություններ և հեռանկարային համագործակցություն. Արմեն Սարգսյանն այցելել է Կատարի հիմնադրամ

Ես զենք չեմ տեսել, նման բան չեմ հիշում. «Ֆլեշ»-ի Բարսեղի գործով հարցաքննվում է նրա նախկին խորհրդականը

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա տղան հայտնաբերվել է

Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկում հրդեհի հետեւանքով քաղաքացի է մահացել (լուսանկարներ)

Բալետմայստեր Արմեն Գրիգորյանը դատի է տվել Օպերային թատրոնին. պահանջում է վերականգնել իրեն թատրոնում զբաղեցրած պաշտոնում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի առանցքային խաղացողը կարող է հայտնվել հունական հայտնի թիմում

Փախուստի դիմած դատապարտյալին հսկելիս է եղել ՔԿՀ երեք ծառայող. նրանք արդեն հարցաքննվել են

Մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակչի՝ կեղծ դոլարներ պատրաստելու և իրացնելու համար

Փաստաթղթեր կեղծելու և ակնհայտ կեղծ փաստաթղթերով դեղեր ձեռք բերելու դեպք՝ պետական գնման մրցույթում. դատախազություն

Առավոտյան վրաերթի են ենթարկվել 5 հոգի, 4 երեխաներին տեղափոխել են հիվանդանոց. Սուրբ Աստվածամայր Բ/Կ

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի հրավիրյալը ՊԲ ռազմական հետախուզության նախկին պետն է

Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն կտեղա, կցրտի 8-10 աստիճանով. Սուրենյան

Վթար Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Վարչապետի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են Մովսես Հակոբյանը, Կամո Քոչունցը եւ Վաչագան Ներսիսյանը

Ռուսական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել. նախորդը չէր կայացել

Քաբուլում պայթյունի հետեւանքով 4 զինվորական է տուժել

Ունենալով բավական փորձառություն՝ քաղաքացին չի կարողանում զբաղեցնել խորհրդականի պաշտոնը. Վաղարշակ Հակոբյան