Այսօր Լավրովը կժամանի Երեւան, կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-21-ին Հայաստան իր այցի ընթացքում հանդիպումներ կանցկացնի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, նշված է ՌԴ արտաքին գործերի գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: 

ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ Երևանում նախատեսված են բանակցություններ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և հանդիպում նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է երկկողմ գործակցության, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի գծով արտաքին քաղաքական փոխգործակցությանը, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և այլ միջազգային հարթակների շրջանակներում դիրքորոշումների համակարգմանն առնչվող հարցերի լայն համալիր: ԱԳ գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության խնդիրը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բացի դրանից` ՌԴ և ՀՀ արտգործնախարարները կմասնակցեն «Հայաստան-Ռուսաստան. դարերով ստուգված բարեկամություն» ցուցահանդեսի բացմանը, ինչպես նաև հայկական փոստային նամականիշի մարման արարողությանը:

Նախատեսվում է 2018-2019 թվականների համար Ռուսաստանի ԱԳՆ-ի և Հայաստանի ԱԳՆ-ի միջև խորհրդակցությունների ծրագրի ստորագրում:

 

Տպել
2380 դիտում

Դատարանը չթույլատրեց Մանվել Գրիգորյանին մեկնել Ֆրանսիա՝ բուժումը շարունակելու

Վարչապետի մոտ քննարկվել են քաղաքացիական ծառայության գրասենյակի գործունեությունն ու առաջիկա տարում նախատեսվող անելիքները

«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը ազատ չի արձակվի

Երբ Սուրեն Գրիգորյանը այստեղից խոսում էր, ուզում էի ասել՝ պարո՛ն Աշոտյան, «պարիկով» եկել եք, որ ի՞նչ անեք․ Գորգիսյան

ՈՒԵՖԱ-ն եւս շնորհավորեց Մխիթարյանի ծննդյան օրը (լուսանկարներ)

Մեր ընդդիմադիր գործըներոջ համար ավելի կարեւոր է իշխանությանը սեւացնելու համար դեմ գնալ անգամ պետական շահին․ Գրիգորյան

«Ռոման» նույնպես շնորհավորել է Մխիթարյանի ծննդյան օրը (տեսանյութ)

Հայ երիտասարդները միջազգային օլիմպիադայից 18 մեդալով են վերադարձել. նրանք մտադիր են ուսանել արտերկրում, բայց վերադառնալ

«Ինչ ունեմ ասելու, քննիչներին ասել եմ». Կուտոյանի տան դուռը կապարակնքված է, հարեւանները շատ զգուշավոր են ու սակավախոս

Պաշտպանները միջնորդել են արգելանքից հանել Մանվել Գրիգորյանի երեխաներին պատկանող շարժական եւ անշարժ գույքը

Հունվարի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են ձյան տեղումներ

Մկրտիչ Արզումանյանը նկարահանվել է ռուսական սերիալում. ռուսական միստր Բինն է (տեսանյութ)

Այսօրվա միջադեպից հետո իրոք մտածում եմ՝ գուցե ԱԺ նիստերը հեռարձակելիս «18+» նշում անեն․ Վլադիմիր Վարդանյան

«Դրիֆտ»՝ եկեղեցու բակում. կեսգիշերին խախտել են հասարակական կարգը

Հունվարի 13-ից 19-ը հայտնաբերվել է ոչ սթափ 79 վարորդ (տեսանյութ)

Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին ավերվել է գանձագողերի կողմից (լուսանկարներ, տեսանյութ)

Խախտումներով արված գնահատմամբ իրականացված պետգույքի օտարման հետևանքով պատճառվել է 500 մլն դրամի վնաս

«Արարատ-Արմենիան» չափազանց տպավորիչ առաջընթաց է գրանցել IFFHS աղյուսակում բարձրացել է 1309 տեղով

Պատգամավորներից «ամենախիզախը» և «ամենաճիշտը» ասում է՝ ճնշելու տեղը ստեղ չի, դուրսը կա. Լենա Նազարյան

Եմենի ռազմաբազայի հրթիռակոծման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 116-ի