ՌԴ ՊՆ պաշտոնական հեռուստաալիքն ընդհանրացրել է Նժդեհին, ֆաշիզմը և ՀՀԿ-ն. Տեսանյութ

Ռուսաստանի ՊՆ պաշտոնական օրգանը համարվող «Звезда» հեռուստաալիքի նոյեմբերի 19-ի եթերում հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշենիննիկովան անդրադարձել է Հայաստանին և Հայաստանի հանրապետական կուսակցությանը: 

Կրաշենիննիկովան նախ նշել է, որ անսպասելիորեն Եվրամիութան կազմ է պատրաստվում մտնել Հայաստանը, որը նաև ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանի գլխավոր դաշնակիցն Անդրկովկասում: 

«Տասը օրից Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Հայաստանը կստորագրի շրջանակային և ընդլայնված գործակցության մասին համաձայնագիր Եվրամիության հետ: Եվրամիության հետ ասոցացումը միակ բանը չէ, որ Հայաստանն անում է Ուկրաինայի նման: 

Դժվար է հավատալ, բայց Երևանը նույնպես հերոսացնում է ֆաշիզմի հետևորդներին: 2016-ի մայիսին Երևանում տեղադրվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը: 1942-ին Նժեդհը դիմել է 3-րդ ռեյխին՝ խնդրելով խորհրդային Հայաստանը գերմանական գաղութ դարձնել: 

Նժդեհի հուշարձանը խորագույն վիրավորանք է ամբողջ հայ ժողովրդին, որը հերոսաբար կռվել է Մեծ հայրենականի ռազմաճակատներում: 106 հայեր ԽՄ հերոսներ են, բայց Նժդեհը հերոս է Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության համար», ասում է Կրաշենիննիկովան: 

Ապա հաղորդավարուհին ցույց է տալիս ՀՀԿ լոգոն ու հարցնում՝ ոչինչ չի՞ հիշեցնում: Ինքը պատասխանում է՝ իրեն հիշեցնում է 3-րդ ռեյխի սիմվոլիկան: 

«ՀՀԿ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ լոգոյի մասին հարցիս պատասխանելով, դուք չեք հավատա, բայց նրանցից մեկը հաստատեց՝ այո, մենք արիացիներ ենք: Կարծես թե մենք որոշ բաներ չգիտենք Հայաստանի ղեկավար շրջանակների առանձին ներկայացուցիչերի մասին: Արդյոք նրանք պատրաստվում են Հայաստանը տանել Ուկրաինայի ճանապարհով», եզրափակում է Կրաշենիննիկովան:

 

Տեսանյութը՝ 19:30-րդ րոպեից: 

Տպել
24008 դիտում

Մենք ուզում ենք հասկանալ՝ Մադրիդյան սկզբունքները մեզ ի՞նչ հնարավոր տեղեր կարող են հասցնել. վարչապետ

Հնարավոր է՝ առաջիկայում Հայաստանը երկու լաստանավ ունենա. գնդակը գործընկերների դաշտում է, սպասում ենք պատասխանի. Պապիկյան

Վերջին օրերին կտրուկ ավելացել են հրդեհների թիվը. ԱԻՆ

Երեխային վրաերթի ենթարկելու գործով հարցաքննվել են Դավիթ Սանասարյանը եւ երեխայի մայրը

ԵՊՀ դասախոսների մի մասը նախազգուշական գործադուլ է արել․ թե որն է լինելու նախազգուշացման հաջոդ քայլը, չգիտեն

Հայտնի է՝ ով կքննի Քոչարյանի աջակիցներից մեկի կողմից քաղաքացուն ծանր վնաս պատճառելու գործը

Հայաստանում անցկացվել է դեռահասների առողջության մասնագետների հավաք

Ի հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլեւ մեր պատկերացումները լավ ընկալում են ստացել

Մասիսի թիվ 1 մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր

ԵՊՀ ուսանողական խորհուրդը հանդիպման է հրավիրում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

Մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը․ հարցերի համար հերթագրվել է 42 պատգամավոր

Ինեկոբանկը նոր գործադիր տնօրեն ունի

Գիտության ոլորտում մոտ 1 միլիարդի թերֆինանսավորում ունենք․ Սերգեյ Բագրատյանը՝ 2020 թվականի բյուջեի մասին

Փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանն ունի 5 անշարժ գույք եւ 138 հազար դոլար, իսկ կինը՝ 130 հազար դոլար

Էմմին մտորում է կրկին «Եվրատեսիլ» գնալու մասին. հարցրել է երկրպագուներին

2020 թվականին պետական պարտքը կնվազի՝ հասնելով ՀՆԱ 50%-ից ցածր մակարդակի․ նախարար (տեսանյութ)

Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել Լոռու և Գեղարքունիքի մարզային վարչությունների նորանշանակ պետերին (տեսանյութ)

Վազգեն Մանուկյանը հայտարարել է Հանրային խորհուրդը լքելու մասին

Ծառուկյանի ընկերությունը 5 ամիս է՝ հրաժարվում է վճարել պարտքը. պնդում է բամբակի դաշտում աշխատած տրակտորի տերը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ունի լուրջ խնդիրներ ու հույս. մարզիչը նախանձելի վիճակում չէ