Օջախդ միշտ վառ մեր սրտերում. խմբագրական

Գագիկ Ծառուկյանի «Առինջ մոլի» եւ ՊԵԿ-ի միջեւ ծագած հակամարտությունը շատ տարօրինակ ընթացք ստացավ: Ամեն ինչ սկսվեց առեւտրականների անմեղ եւ անկեղծ բռնկումով, թե իրենց ուզում են ստիպել ավելորդ թղթաբանություն վարել, ավել հարկ վճարել: Առեւտրականները սպառնացին տարբեր բողոքի ակցիաներով, կառավարության, ԱԺ-ի դիմաց միտինգներով: Այդ ընթացքում Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ «Առինջ մոլի» տարածքում բարձրախոսով դիմեց դժգոհ աշխատողներին, ասաց, որ ամեն ինչ կկարգավորվի, իրենք պայմանավորվել են ՊԵԿ աշխատակիցների հետ համաձայնության գալ եւ այլն:

Ծառուկյանի խոսքի իմաստն այն էր, որ եթե իրականում հարկայինն իր մոլի առեւտրականներին հանգիստ չթողնի, բողոքի լայնածավալ ակցիաներ են սպասվում: Սա, սակայն, չվախեցրեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին: Նրա աշխատողները նույն կերպ շարունակում էին անհանգստացնել «Առինջ մոլի» առեւտրականներին: Անգամ խոստացված ցույցերը որեւէ ազդեցություն չթողեցին, «Առինջ մոլի» տարածքում վրաերթի դեպքը ռեզոնանս չստացավ, ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների՝ վարչապետի դղյակի եւ գազի ոլորտի չարաշահումների միջեւ կապի մասին մերկացնող ելույթները նույնպես չստիպեցին ՊԵԿ-ին նահանջել: Ընդհակառակը, այդ ամենին ի պատասխան՝ կոմիտեն հրապարակեց «Առինջ մոլի» մուծած կասկածելիորեն ցածր հարկերը, որոնք էլ ավելի կասկածելի էին համանման այլ առեւտրի կենտրոնների վճարած խոշոր հարկերի համեմատության մեջ:

Ի՞նչ է կատարվում: Առաջին հայացքից զուտ տնտեսական բնույթի այս գործընթացները աներկբայորեն լուրջ քաղաքական հենք ունեն: Հայաստանում Գագիկ Ծառուկյանի մակարդակի գործարարի օբյեկտների հարկերի հետեւից կարող են ընկնել միայն մի դեպքում, եթե դրա համար կա քաղաքական անհրաժեշտություն: Ոչ վաղ անցյալի հայտնի իրադարձությունների ժամանակ էլ Սերժ Սարգսյանը հիշել էր օդում կախված լուրերը Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների չարաշահումների մասին: Այն ժամանակ բանը չհասավ ստուգումներին, իսկ այս անգամ ամեն ինչ սկսվեց ստուգումներով: Սա չի նշանակում, իհարկե, որ Սերժ Սարգսյանը կրկին հիշողության թարմացումներ է ունեցել:  2015-ի փետրվարյան իրադարձություններն ու մեր օրերում կատարվողը անհամեմատելի են:

Հիմա հասկանալի չէ, թե Գագիկ Ծառուկյանի դիրքերի թուլացումն ում է ձեռնտու՝ Կարեն Կարապետյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին, կամ առհասարակ կատարվողը ում դիրքերն ավելի թուլացնելու պոտենցիալ ունի, Գագիկ Ծառուկյանի՞, թե՞ Կարեն Կարապետյանի: Դժվար է կռահել, թե ով է հրահրում այս հակամարտությունը եւ ի՞նչ նպատակով: Սա  լեգիտիմ առիթ է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների համար քննադատության սլաքներ ուղղել Կարեն Կարապետյանի կառավարության ուղղությամբ: Բացի այդ, իշխանական քարոզչությունը պարբերաբար թափանցիկ ակնարկներ է անում, որ առեւտրականների այս առանձին բողոքը կարող է վերածվել Կարեն Կարապետյանի դեմ սոցիալական ընդվզման, որին, բնականաբար, կմիանան կառավարության շենքի մոտ պարբերաբար հավաքվող  տաքսիստները, այլ բողոքավոր խմբեր եւ վերջին գնաճից, ԱԺ-ում այս օրերին քննարկվող անմխիթարական բյուջեի նախագծից բորբոքված հոծ զանգվածներ: Երբ տեղի ունեցածի ֆոնին նման հեռանկար է հրամցվում, հարց է առաջանում, դրանով փորձ է արվում հասկացնել ՊԵԿ-ին, որ կանգ առնելու ժամանա՞կն է, թե՞ Գագիկ Ծառուկյանին հուշել, որ կարելի է նաեւ այսքան հեռու հասնել: Ամեն դեպքում ակնհայտ է, որ «Առինջ մոլի» իրադարձությունները 2018-ին նոր կառավարության ձեւավորման խմորումների առումով կարեւոր են: Այն պարզապես օջախ է, որ կարող է պահպանվել այնքան ժամանակ, մինչեւ բռնկման անհրաժեշտություն առաջանա: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ բռնկվելու պարագայում այն կարող է իր հետ սրբել- տանել, թե Կարեն Կարապետյանին, թե Գագիկ Ծառուկյանին, նայած թե որ պահին՝ ոնց պետք կլինի:

Ամենահետաքրքիրն այն է, որ այս նույն օրերին հանրապետությունում եւս մեկ օջախ էր ձեւավորվել, որը կրկին հզոր բռնկման մեծ պոտենցիալ ուներ եւ կարող էր միանգամից մի քանի կարեւոր ֆիգուրների իր հետ սրբել, տանել: Խոսքը տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ պայքարող երիտասարդների մասին է: Հանրապետականները այս բողոքի ակցիաների առիթով բոլոր զրույցներում հիշեցնում էին, որ տարկետման իրավունքի վերացումը չի ստացվել Վազգեն Սարգսյանի մոտ, Սերժ Սարգսյանի մոտ: Ասել է թե, սա այն թեման  է, որին մոտ եկող ցանկացած Պնախարար իրեն ուղղակի հարվածի տակ էր դնելու: Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի Պնախարար եղած ժամանակ գուցե այդպես էր: Բայց  դրանից հետո շատ բան է փոխվել: Հայաստանի հասարակությունը, դրա տարբեր շերտեր դարձել են մաքսիմալ կառավարելի: Ինչպես տեսանք,  օրենքն ընդունվեց, իսկ Վիգեն Սարգսյանին ոչինչ չպատահեց:Կարող էր եւ պատահել, սակայն չպատահեց: Վճռական օրն, իհարկե, անցյալ ուրբաթն էր, երբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստը հետաձգվեց, ապա ժամեր անց արտահերթ նշանակվեց: Չենք կարող ասել՝ ինչ տեղի ունեցավ այդ երկու ժամվա ընթացքում, բայց որ դրանից հետո ե՛ւ օրենքն ընդունվեց, ե՛ւ դասադուլ-հացադուլները դադարեցին, փաստ է: Չափազանցրած չենք լինի, եթե եզրակացնենք, որ այս ամբողջ պրոցեսը նույնպես կապ ուներ 2018-ին նոր կառավարության ձեւավորման հետ. ենթադրվում է, որ Վիգեն Սարգսյանը բեկումնային այդ երկու ժամերի ընթացքում կամ որեւէ դերակատարում է ստանձնել 2018-ի իշխանական «ռասկլադում», կամ որեւէ դերակատարումից հրաժարվել է:  

Տպել
6447 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)