Բժշկական գիտությունների թեկնածուն պնդում է՝ որդին մահացել է բժիշկների մեղքով

Երեւանի բնակչուհի Լաուրա Հովսեփյանը դիմել է «Հայկական ժամանակի» խմբագրություն՝ ահազանգելով, որ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում իր որդին մահացել է բժիշկների մեղքով:

Նա նշում է, որ այստեղ առաջնորդվում են բացառապես կամայականության եւ էգոցենտրիզմի սկզբունքներով՝ ոտնահարելով մասնագիտական գործունեություն ծավալելու բարոյական նորմերը, որոնք սպառնալիք են բազմաթիվ հիվանդների կյանքի համար: Իսկ իր որդու՝ Արմեն Ադամյանի մահը նա գնահատում է որպես «անհեթեթ, բոլորովին անսպասելի, զայրացուցիչ եւ ապշեցուցիչ կորուստ»:

57-ամյա Արմեն Ադամյանը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 1-ին՝ հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց:

«Եվ այսպես, հիվանդը ընդունվել է նշված բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունք շտապօգնության մեքենայով՝ ուղեղի արյան շրջանառության թեթեւակի խանգարման նախանշաններով՝ գլխացավով, փսխումով, արյան ճնշման բարձրացումով, գիտակից եւ զգայուն վիճակում ու առանց նյարդաբանական ռեֆլեքսների պաթոլոգիկ խանգարումների»,- գրում է մահացած տղամարդու մայրը, որն, ի դեպ, Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին գիտաշխատող է (մինչեւ 2010 թվականը), բժշկական գիտությունների թեկնածու:

Նա վստահ է, որ որդու մահը վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանի եւ բժիշկ Լեւոն Առլովի ցուցաբերած ոչ պատշաճ մասնագիտական գործողությունների հետեւանք է՝ ոչ ժամանակին նշանակված ադեկվատ բուժում, ոչ ծավալուն լաբորատոր եւ գործիքային հետազոտությունների իրականացում, ախտորոշման բացակայություն, ինչպես նաեւ ուղեղի համակարգչային հետազոտության ծայրահեղ ուշացում:

Վերջինը, նրա համոզմամբ, պետք է իրականացվեր հիվանդի ընդունման առաջին իսկ րոպեներին, այնինչ կատարվել է 12 ժամ անց: «Այսինքն՝ այն ժամանակ, երբ հիվանդությունը զարգացել է, եւ փոքրիկ (микро) պաթոլոգիկ օջախը խորացել է եւ ճնշել ուղեղում տեղակայված կենսական կարեւոր կենտրոնների վրա՝ առաջացնելով կյանքին անհամատեղ բարդություններ: Հայտարարում եմ, որ որդուս մահվան հիմնական պատճառը նշված բժիշկների մեղքն է եւ պետք է դիտարկել իրավական շրջանակներում: Այդ իսկ պատճառով այս հանցավոր արարքը վերադաս ատյանների կողմից պետք է ընկալվի որպես խորը վերլուծության նյութ եւ դիտարկվի իրավական շրջանակակում հետեւյալ ենթատեքստով «За правду, а не за победу»»,- շարունակում է որդեկորույս մայրը:

Նա հայտարարում է, որ եթե մասնագիտության մեջ «ռեկորդային» քանակով թերացող այս բժիշկները չզրկվեն լիցենզիայից, ինքը հարցը տեղափոխելու է դատական ատյաններ:

«Ավելորդ չեմ համարում նշել նաեւ, որ վերոնշյալ կառույցում իսպառ բացակայում է «կոլեգիալության» սկզբունքը (տնօրենի մոտ իմ այցը արգելվեց իր քարտուղարուհու կողմից, ինչպես եւ իմ խնդրանքը անտեսվեց նյարդաբանական բաժանմունքի վարիչի՝ Արմինեի կողմից): Այս ամենը վկայում է, որ ամենաթողությունը մուտք է գործել մարդկանց առողջապահության բնագավառ եւ որպես աղետ յուրովի նպաստում է մեր պետականության հիմքերի խաթարմանը»,- իր դիմում-բողոքը եզրափակում է Լաուրա Հովսեփյանը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ« բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սամվել Կարապետյանը, պատասխանելով մեր հարցմանը, պնդեց, որ Արմեն Ադամյանին կյանքը փրկել իրենց չէր հաջողվի, եթե անգամ նա հիվանդանոց ընդունվեր արդեն հիվանդությունն ախտորոշված վիճակում:

«Շաքարային դիաբետով այդ հիվանդի մոտ եղել է հեմոռագիկ ինսուլտ: Այսինքն՝ երբ որ ուղեղի անոթներից մեկը պայթում է բարձր ճնշման ֆոնի տակ, եւ արյունը ողողում է ուղեղը: 11 ժամվա ընթացքում հիվանդը մահացել է: Դա այնպիսի ախտահարում է, որ բժշկության մեջ 90-95 տոկոս դեպքերում հնարավոր չի լինում փրկել հիվանդի կյանքը»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Վստահեցրեց, որ անհրաժեշտ միջոցառումներն ուշ ձեռարկելու խնդիր չկա եւ որ Արմեն Ադամյանի վիճակը բարդացած է եղել արդեն մինչեւ հիվանդանոց տեղափոխվելը:   

«Համակարգչային հետազոտությունը արվել է ժամանակին: Շուտ արված համակարգչային հետազոտությունը երբեմն ցույց չի տալիս վիճակի իրական պատկերը: Կլինիկական նշանները պետք է ի հայտ գան, որ համակարգչային քննություն անցկացվի հիվանդին: Համակարգչային քննությունը «կոնվեյեր» չէ, որ հիվանդը հասավ հիվանդանոց, մտնի այնտեղ, ինչպես որ անմիջապես ԷԿԳ են անում կամ ճնշում չափում: Դրա համար նեղ մասնագետը պետք է ցուցում տեսնի, որ նշանակի: Հիվանդի ընդունվելու պահից մինչեւ մահը 10 ժամ չի անցել, ինչպես կարող էր 12 ժամ հետո համակարգչային հետազոտություն արվել: Հետո՝ դա բուժական միջոց չէ, դա հետազոտություն է, որը օգնում է բժշկին: Ընդամենը»,- ասաց բժիշկը:

Նա պնդեց, որ Արմեն Ադամյանի հիվանդանոց ընդունվելուց հետո համակարգչային հետազոտություն անելու ցուցում չի եղել եւ միեւնույն ժամանակ հաստատեց, որ որոշ ժամանակ անց այդ ցուցումն առաջացել է: Ստացվում է բժիշկը մի կողմից նշում է, որ հիվանդին արդեն բարդացած առողջական խնդիրներով են ընդունել, մյուս կողմից համակարչային խորը հետազոտության կարիք չի եղել ու դա առաջել է միայն հետո:

«Այո, գնալով սկսեց սիմպտոմատիկա նկատվել, նշանակվել է համակարգչային հետազոտություն եւ արվել է, բայց, ցավոք սրտի, դրա արդյունքում այն, ինչ-որ մենք ենք հայտնաբերել, բուժման ենթակա չէր»,- ասաց Սամվել Կարապետյանը՝ հավելելով. «Եթե ի սկզբանե խնդիրը հայտնաբերված գային, այդ ախտորոշումը հայտնի լիներ, նա չէր փրկվի»:

Տպել
7183 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին