Օրենքը հարուստների համար է, կվճարեն. ՀՀԿ-ական պատգամավորը բանակում չծառայածների մասին

Այսօր Հայաստանի ԱԺ-ում քննարկվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն: Այն ենթադրում է, 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ միաժամանակ Հայաստանից հեռացած երիտասարդներին հնարավորություն տալ վճարել համապատասխան գումար, ազատվել քրեական հետապնդումից եւ վերադառնալ Հայաստան:

Օրենքը երկարացվում է արդեն 9-րդ անգամ: Օրենքում ժամկետները երկարացնելուց զատ նախատեսվում է նաեւ բարձրացնել պետբյուջե վճարվող գումարի չափը: նախկինում այն կազմում էր 1,8 մլն դրամ՝ յուրաքանչյուր զորակոչի համար 100 հազար դրամ, իսկ հիմա առաջարկվում է դարձնել 3,6 մլն դրամ՝ յուրաքանչյուր զորակոչի համար 200 հազար դրամ:

Թեմայի շուրջ «Հայկական ժամանակը» զրուցել է օրենքի համահեղինակ, ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանի հետ:  

-Տիկին Աճեմյան, պաշտպանության նախարարությունից «Հայկական ժամանակին» տրամադրել էին տեղեկատվություն այն մասին, որ Ձեր ներկայացրած օրենքի շրջանակներում Հայաստան է վերադարձել 3120 երիտասարդ՝ 2012 թվականից մինչեւ 2017-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: Նրանց բյուջե մուտքագրած գումարն էլ կազմել է մոտ 4,5 միլիարդ դրամ: Ուզում եմ հասկանալ, մեր երկրի համար առավել շահեկան կլիներ, եթե այդ երիտասարդները գնային պարտադիր ծառայությա՞ն, թե՞ 4,5 միլիարդ դրամ պետբյուջեին վճարեին:

-Մեզ համար կարեւորն այն է, որ բոլոր երիտասարդները, ովքեր չունեն առողջական խնդիրներ, ծառայեն բանակում: Մենք պատերազմող երկիր ենք, իրավունք չունենք թուլացնել մեր երկիրը: Սրան զուգահեռ չպետք է փակենք երկրի դռներն այն մարդկանց առջեւ, ովքեր տարբեր պատճառներով հեռացել են երկրից, որովհետեւ նրանցից բոլորը չէ, որ խուսափել են բնակակից եւ դրա համար են հայտնվել այլ երկրում: Հիմա պահանջը գումարի առումով խստացվում է նրա համար, որ օրենքը չդառնա գործիք՝ բանակից խուսափելու համար:

-Իսկ գուցե այդ տղաների ծնողները նրանց երկից դիտմա՞մբ են տանում՝ վաղ տարիքից, որ բանակ չզորակոչվեն: Ինչ-որ սկզբունք կա՞, որ վերահսկում է, թե ինչու է տղան ժամանակին Հայաստանից հեռացել:

-Եղել են մարդիկ, որ սոցիալական վատ վիճակի պատճառով հայտնվել են արտասահմանում եւ իրենց հետ տարել են իրենց 5 տարեկան տղային: Հետո տղան դառնում է չափահաս ու ցանկանում է ետ գալ: Ինքն է՞ մեղավոր, որ իրեն տարել են: Ի վերջո, միայն այն չի եղել պատճառը, որ ծնողը մտածել է երեխան չպետք է ծառայի ու տարել է: Տարբեր խմբեր կան այս մարդկանց մեջ: Եվ հետո մենք աղջիկներ ունենք, որ օտարների հետ են ամուսնանում՝ հայ տղաների բացակայության պատճառով, չեն գտնում իրենց տարիքի տղաներ: Մի կողմից նրանց ուզում ենք հնարավորություն տալ ետ գալու համար, մյուս կողմից էլ չենք խրախուսում, որ նրանք բանակ չեն գնում:

-Տիկին Աճեմյան, Պնախարար Վիգեն Սարգսյանը  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» իր օրենքով  ասում է, թե 18 տարին լրանալու պես անցեք ծառայության, իսկ դուք օրենքի մի նախագիծ եք ուզում երկարացնել, որն արդեն նոր դրույթով հնարավորություն կտա ընդամենը 3,6 մլն-ով ազատվել ծառայությունից: Հակասական չե՞ն ձեր եւ Վիգեն Սարգսյանի օրենքները:

-Ես ցավում եմ, որ այս օրենքները համընկան ժամանակային առումով, բայց դրանք միմյանց հետ կապ չունեն: Իմ ներկայացրած օրենքում փոփոխությունները դիտել եմ Ազգ-բանակ հայեցակարգի կոնտեքստում: Հակասությունն այն է, որ մարդ, եթե դիտմամբ է փախել զինվորական ծառայությունից, դա վատ է: Միաժամանկ մենք հասկանում ենք, որ արդար չի այն տղաների նկատմամբ, ովքեր ծառայել են ու շարունակում են ծառայել, բայց նրանց էլ դրսում չենք կարող թողնել:

-Նախատեսվում է, որ այս օրենքը երկարացվում է վերջին անգամ: Ի՞նչ է լինելու հետո: Կրկին շարունակելու են այդպես դրսում մնա՞լ:

-Կառավարությունն է առաջարկում, որ վերջին անգամ օրենքին իրավական ուժ տանք: Յուրաքանչյուր օրենք ունի ժամկետ, երբ ժամանակը լրանում է պետք է կրկին երկարացնել կամ վերջացնել: Մեզ դեռ չեն մերժել, մենք շարունակում ենք մեր օրենքը ներկայացնել:

-Տիկին Աճեմյան, եթե ընտանիքով արտագաղթել են՝ սոցիալական խնդիրների պատճառով, ի՞նչ եք կարծում, հիմա ունե՞ն այդ գումարը, որ վճարեն ետ գալու համար, որ հայրենիքից կարոտ չապրեն՝ ինչպես դուք եք ասում:

-Բա եթե գնացել է ու փող չի աշխատել, ինչո՞վ է զբաղվել: Հաստատ ինչ-որ գումարներ աշխատել է: Այս 3,6 միլիոնը դրսի համար շատ փոքր գումարներ են, կբերեն, կվճարեն:

-Իսկ, եթե այնտեղ Ձեր ասածի նման լավ փողեր են աշխատում, գալիս են Հայաստան՝ ի՞նչ անեն, երբ բոլորը օր առաջ ցանկանում ենք լքել երկիրը:

-Օրենքն այն մարդկանց համար է, ովքեր հարուստ են եւ ուզում են ետ վերադառնալ: Ես համոզված եմ, որ շատերը կգան: Ինձ այնքան զանգեր են ուղղվում, այնքան դիմումներ են գրվում: Տարեկան հարյուրավոր երիտասարդներ գալիս են Հայաստան:

Օրենքն առաջին ընթեցմամբ վաղը կդրվի քվերակության: 

Տպել
6971 դիտում

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»