Փաստորեն «ապստամբ» դատավոր ունենք. երեք ինքնաբացարկ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանին

«Սասնա ծռերե խմբի 11 անդամների գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանին այսօր հերթական ինքնաբացարկի միջնրոդությունները ներկայացվեցին:

Նշենք, որ այս մասով ամբաստանյալներն են՝Արմեն Լամբարյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդգես Գեւորգյանը, Մանվել Աթոյանը, Աշոտ Պետրոսյանը, Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանը:

Մինչ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը «Սասան ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա դիմելով դատավորին ասաց, որ ինքը կամովին հրաժարվում է դատական նիստերին ներկա գտնվելուց, քանի որ դատարանի դահլիճում ճնշումը բարձրանում է մինչեւ 220-ից 150. «Ես առողջ մարդ եմ, չեմ ուզում, որ դեղերով ինձ դանդաղ մահվան դատապարտեմ, այդ պատճառով չեմ ցանկանում ներկա գտնվել դատական նիստերին»,- ասաց նա:

Կարո Եղնուկյանը նշեց, որ չի ցանկանում իր պաշտպանները ներկա գտնվեն, քանի որ այս գործին իր վերաբերյալ առնչվում է մեկ հեռախոսազանգ: Այդ զանգի հարցը քննելու ժամանակ կարող են փաստաբանները ներկա գտնվել: Դատարանը որոշեց, որ Եղնուկյանը կարող է բացակայել դատարանի դահլիճից, քանի որ դատարանում ներկա է նրա պաշտպանը՝ Տիգրան Հայրապետյանը, շտապօգնություն հրավիրվեց դատարան:

Այնուհետեւ ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Ինքնաբացարկի հիմքը՝ օրեր առաջ՝ նոյեմբերի 4-ին  «Հրապարակ»-ին Արտուշ Գաբրիելյանի տված հարցազրույցն էր, որում դատավորը ոչ միայն դիրքորոշումներ էր հայտնել, այլ նաեւ մեղադրանքներ հնչեցրել պաշտպանների հասցեին: Մասնավորապես Գաբրիելյանն իր հարցազրույցում անդրադարձել էր կարգադրիչների կողմից փաստաբաններին «զննելու, նրանց վարքագծի եւ այլ գործողություններին:

Բալասանյանն ասաց, որ դատավոր Գաբրիելյանն առանց տեսնելու կարգադրիչների վարքագիծն առանց ականատես լինելու նրանց գործողություններին, հարազրույցում նշել է, որ կարգադրիչներն իրենց լիազորությունները կատարել են, որ նրանք զննություն են իրականացրել: Այնինչ ամիսներ շարունակ գործում ներգրավված փաստաբանները պնդել են, որ իրենց նկատմամբ զննություն չի իրականացվել, այլ խուզարկության պահանջ է նարկայացվել: «Մինչդեռ դատավորը գործուն քայլեր չի ձեռնարկել, ապա հրապարկաված հոդվածում արդարացնելով դատական կարգադրիչներին հանրության աչքերում հեղինակազրում է փաստաբաններին եւ նրանց խոսքը»,- ասաց պաշտպանը ապա մեջբերեց հարցազրույցից հետեւյալ հատվածը.

«Եթե ուզում եք իմանաք, իմացե՛ք, ամեն մեղավորը, որ նիստերը չեն ընթացել, դա փաստաբանների պատճառով է, որ չեն ներկայացել դատական նիստին։ Կամ էլ հայտարարում են, որ էդ անձնավորությանը չեք թողնումգա, մենք լքում ենք դատական նիստերի դահլիճ, վեր էին կենում, գնում էին։ Ես էլ սանկցիաներ էին կիրառում։ Խնդրում եմ՝ հիշեք, որ էդ 4 ամիսը, եթե դատական նիստը չի եղել, չի եղել էնպատճառով, որ դատական նիստին չեն ներկայացել պաշտպանները, ներկայացած պաշտպաններնէլ լքել են դատական նիստերի դահլիճը»:

Վերը նշվածը, ըստ Բալասանյանի ընդգծված բացասական վերաբերմունք է արտահայտում գործում ներգրավված փաստաբանների նկատմամբ, քանի որ պաշտպաններին բացահայտ մեղադրում են նիստերը տապալելու մեջ: Նրա խոսքով՝ Արտուշ Գաբրիելյանն իր վարքագծով չի ամրապնդել հասարակության հավատը դատարանի անկախության հանդեպ, այլեւ խորացրել է առանց այդ էլ առկա անվստահությունը: «Եվրադատարանի համար հասկանալի չէ այն փաստը, որը գործը քննող դատավորը հարցազրույց է տալիս…Հասկանում եմ, գայթակղությունը մեծ է, որովհետեւ փաստաբանները հարցազրույցներ են տալիս»,-նկատեց Գրիշա Բալասանյանը, ինչից հետո դատավորը ժպտաց: Ըստ նրա՝ դատավորը ցույց է տվել իր ոչ անաչառությունը. «Իմ պրակտիկայում չի եղել, որ գործ քննող դատավորը հրապարակային հարցազրույց տա եւ արտահայտի իր դիրքորոշումը»,- ասաց պաշտպանը, ինչից հետո Սասնա ծուռ Աշոտ Պետրոսյանը կատակեց. «Փաստորեն «ապստամբ» դատավոր ունենք»: Նրա այս հայտարարությունից հետո անգամ դատավորը սկսեց ծիծաղել:

Գործով մյուս պաշտպանները միացան Բալասանյանի միջնորդությանը, իսկ մեղադրող կողմը առարակեց: Մասնավորապես մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը ասաց, որ դատավորի հարցազրույցը վերջինիս կողմնակալ կամ աչառու լինելու վերաբերյալ տվյալներ չի պարունակում: Մեղադրողը նշեց, որ դատավորը հարցազրույցում  պարզապես նիստերի հետաձգման պատճառների մասին է խոսել, այլ ոչ բուն դատական գործի:

Մինչ խորհրդակցական սենյակ հեռենալը, դատավոր Արտուշ Գաբրիելյանն ըստ էության սկսեց արդարացնել իր  հարցարզույցը ու հենց տեղում էլ որոշում կայացնել: Մասնավորապես նա ասաց, որ այն, ինչ նշել է լրագրողի հետ զրույցում, միշտ էլ ասել է: Ապա նա պաշտպաններին հորդորեց ներկայանալ նիստերին, որպեսզի գործն առաջ գնա. «Չորս ամսում չի եղել մի դեպք, երբ իմ պատճառով նիստը չկայանա: Ե՞ս էի պատճառը, որ նիստ չէր լինում…Պատճառն այն էր, որ չենք կարողացել իրար գլուխ հավաքվել: Հիմա քանի նիստ է՝ փառք Աստծո, բոլորը գալիս են նիստի»,- ասաց նա ապա հեռացավ խորհրդակցական սենյակ, իսկ վերադառնալուն պես հերթական անգամ մերժեց միջնորդությունը:

Որոշման հրապարակումից հետո եւս մեկ ինքնաբացարկի միջնորդությունն էլ ներկայացրեց պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Նա նշեց, որ նախորդ ամիսներին դատավորի՝ իր հանդեպ կայացրած սանկցիաների որոշումներում որակումներ են առկա եղել, որոնցով իր պաշտպանյալները ներկայացվել են որպես հանցավոր խումբ կազմակերպածներ, մինչդեռ դատավճիռ դեռ չկա: «Դատավորի համար այս գործի ելքը ոչ միայն կանխորոշված է, այլեւ որոշված: Այսինքն, ներկայիս դատավարությունն արդարադատության իմիտացիա է»,- մասնավորապես նշեց Շուշանյանը: Նրա միջնորդությանը միացան մյուս պաշտպանները եւս, իսկ մեղադրող կողմն ինչպես միշտ առարկեց: Այս միջնորդությունը եւես մերժվեց:

Այսքանով սակայն ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը չավարտվեց. այսօրվա նիստի ընթացքում ներկայացվեվց նաեւ Արտուշ Գաբրիելյանի դեմ երրորդ ինքնաբացարկը: Այս անգամ էլ միջնորդության հեղինակը Մանվել Աթոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը: Նա նշեց, որ դատավորը կողմնակալ է, ինչը փաստվում է, մասնավորապես, այն հանգամանքով, որ նա որոշել է Մանվել Աթոյանի խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ, այն էլ՝ անորոշ ժամկետով: Այս հիմքով ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը եւս մերժվեց:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 23-ին:

Տպել
4551 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)