Բանակում չծառայելու համար այլ երկիր մեկնածները 3,6 մլն են վճարելու՝ 18 զորակոչի համար

ԱԺ-ում քննարկվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Նախագծի հեղինակներն են պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Վահե էնֆիաջյանը և Աղվան Վարդանյանը:

«Մենք առաջարկում ենք Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ 2003 թվականի օրենքում հոդվածի առաջին մասում 2005 թվականի «մայսի մեկ»-ը փոխարինել 2017 թվականի «դեկտեմբերի մեկը» անունով»,- ասաց նա: Նաև առաջարկում են պարտադիր զինծառայություն չանցկացրած քաղաքացիների հետապնդումից ազատվելու համար սահմանված գումարի չափն ավելացնել:

«Առաջարկում ենք հետապնդումը դադարեցնելու համար, պահեստազորում հաշվառվելու համար վճարել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով գումար»,- ասաց նա:

Այս օրենքը գործելու է  մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: Աճեմյանն ասաց, որ կառավարությունը շեշտում էր, որ այս օրենքը կարող է գործիք դառնալ, որ շատերը խուսափեն ծառայությունից:

«Մենք բարի գործ ենք ուզում անել. մարդիկ տարբեր պատճառներով են հեռացել և դռները նրանց առջև փակել, տրամաբանական չէ: Հարյուրավոր քաղաքցիներ են վերադարձել ՀՀ և վճարել են տուգանքները, և պետական բյուջե մոտ 8 մլրդ դրամ է մուծվել»,- ասաց նա:

Աճեմյանն ասաց նաև, որ կառավարությունը որոշել էր նվազագույն աշխատավարձի հինգհարույրապատիկի չափով տուգանքը սահմանել յուրաքանչյուր զորակոչի համար, բայց իրենք գրավոր առաջարկ են ներկայացրել այդ տուգանքը սահմանել` երկուհարյուրապատիկի չափով:

Նրան հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ասացիք մինչև 2017 թվականի դեկտեմբերի մեկը, այնսինքն ենթադրվում է, որ սա «ռազըվի» միջոցառում է ու հետագայում նորից այս խնդրի առջև ե՞նք կանգնելու»,- հարցրեց պատգամավորը:

Աճեմյանը նշեց, որ սա արդեն իններորդ անգամ է, որ փոփոխություն է առաջարկվում: «Մենք չենք կարող որևէ օրենքում ամրագրենք դրույթ, որ սա վերջին անգամ է, եթե հետագայում կլինեն առաջարկներ, եթե այդ պահանջը լինի և կառավարությունը դրական եզրակացություն տա նորից կքննարկենք»,- ասաց նա, ապա նորից կրկնեց, որ կառավարությունը համարում է, որ սա կարող է օգտագործվել դրա ծառայությունից խուսափելու համար: Աճեմյանի խոսքով` իրենք ամրագրել են դրույթ, որ սույն օրենքը գործում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի մեկը:

Լրամշակված տարբերակում կարգավորվել են խնդրահարույց հարցերը: Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար կսահմանվի մեկ միասնական վճար, որը յուրաքանչյուր զորակոչի դիմաց կկազմի նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով գումար:

Օրենքի նախագծով դիմում կարող է ներկայացնել նաեւ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու կողմից լիազորված անձը: Այսինքն ստացվում է, որ նոր օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվածները 18 զորակոչի համար, որն ընդգրկում է 18-27 տարեկան ժամանակահատվածը, 1 մլն 800 հազարի փոխարեն վճարելու են կրկնակի՝ 3 մլն 600 հազար դրամ:

Տպել
16813 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)