Խառնաշփոթին սպասելիս. խոշորների խոշոր բիզնեսն ու խոշոր հարկերը

Վերջին օրերին «Առինջ մոլի» առեւտրականների բողոքի ակցիաները կրկին բարձրացրել են փոքր ու միջին բիզնեսի հարկման խնդիրները: Պետեկամուտների կոմիտեի ու վերը նշված «մոլի» առեւտրականների միջեւ հարաբերությունները խիստ լարված են: Մերթ ընդ մերթ տեղեկություններ են ստացվում առեւտրականների ու հարկայինի աշխատակիցների միջեւ գրեթե բախումների մասին:

Թե ՊԵԿ-ը, եւ թե առեւտրականները ներկայացնում են իրենց հիմնավորումները: Դրանց հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել: Առեւտրականները, օրինակ, պնդում են, որ բյուջեն համալրելու համար հարկերը պետք է հավաքել ոչ թե փոքր, այլ խոշոր բիզնեսից, որը թաքցնում է այդ հարկերը: ՊԵԿ-ն էլ պնդում է, որ ցանկացած բիզնես պետք է համարժեք հարկվի, այդ թվում նաեւ՝ փոքր բիզնեսը:

Որքան է այդ «համարժեքությունը», շատ դժվար է որոշել: Եվ դա լրջագույն ուսումնասիրությունների ու փորձագիտական վերլուծությունների թեմա է: Այդուհանդերձ, վիճակագրական որոշակի ցուցանիշների դիտարկումը կարող է մոտավոր պատկերացումներ տալ, թե ինչպիսի դինամիկա կա խոշոր եւ փոքր ու միջին տնտեսվարողների վճարած հարկերի մեջ:

Պարբերաբար հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն՝ այս տարվա առաջին 9 ամիսներին նրանք բոլորով միասին վճարել են 581 միլիարդ դրամի հարկ: Սա նույն  ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրված ընդհանուր հարկերի ու տուրքերի մոտ 69 տոկոսն է: Անցյալ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում 1000 հարկատուները վճարել էին պետբյուջեի ընդհանուր հարկային մուտքերի 66.6 տոկոսը: 2015 թվականին այդ ցուցանիշը մոտ 65 տոկոս էր, 2014-ին՝ 64 տոկոս:

Այլ կերպ ասած, եթե պայմանականորեն որպես խոշոր բիզնես համարենք հենց առաջին 1000 հարկատուներին, ապա նրանց վճարած հարկերի մասնաբաժինը պետբյուջեի հարկային եկամուտներում տարեցտարի ավելանում է:

Սակայն եթե որպես խոշոր բիզնես դիտարկենք առաջին 50 հարկատուներին, պատկերը էականորեն կփոխվի: Օրինակ, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին առաջին հիսուն հարկատուները վճարել են 286 միլիարդ դրամ, որը ընդհանուր հարկային եկամուտների 34 տոկոսն է: Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը նույնպես 34 տոկոս էր, նախորդ տարի՝ նույնպես...: Միայն 2014 թվականին է, որ այդ ցուցանիշը կազմել է 32 տոկոս:

Բայց սա էլ չի արտացոլում իրական պատկերը: Խնդիրն այն է, որ ամենախոշոր 50 հարկատուների ցանկում են, օրինակ, հանքարդյունաբերող ընկերությունները, որոնց վճարած հարկերի վրա չափազանց մեծ ազդեցություն է գործում գունավոր մետաղների միջազգային գները: Եթե դրանք նվազում են, ապա համապատասխանաբար նվազում են նաեւ հարկերը: Իսկ նշված տարիներին գունավոր մետաղների գները, մեղմ ասած, ցատկոտել են: Կամ ամենախոշոր հարկատուների թվում են մեր բջջային օպերատորները, որոնք այս տարիներին ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն, եւ նրանց վճարած հարկերը շեշտակիորեն նվազում են:

Բացի դրանից, այն, որ խոշոր հարկատուների վճարած հարկերը ավելանում են, դա դեռ չի նշանակում, որ ստվերը այդ հատվածում կտրուկ նվազել է: Հայաստանում տնտեսությունը խիստ կենտրոնացած է եւ ամբողջական ոլորտներ վերահսկվում են մի քանի օլիգոպոլիաների կողմից: Ընդ որում, խոշորացումը անընդհատ գործընթաց է: Եվ այդ պարագայում խոշորների կողմից հարկերի ավելացումը կարող է ընդամենը նշանակել, որ նրանք նորանոր «տարածքներ են» գրավել ավելի փոքր բիզնեսից եւ առանց ստվերի էական կրճատման ավելացրել հարկերը:

Սրանք, իհարկե, ենթադրություններ են, որոնք կարող են հաստատվել կամ հերքվել մասնագիտական վերլուծությունների շնորհիվ, որոնք հիմնված են վիճակագրական հավաստի տվյալների վրա: Հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային նոր օրենսգիրքը, որով փոքր բիզնեսի հարկման դաշտում կտրուկ փոփոխություն է կատարվելու, կարող է իսկական խառնաշփոթ առաջացնել: Խոսքը մասնավորապես պարզեցված հարկի շեմի կտրուկ նվազեցման մասին է: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը երեկ հայտարարեց, թե այդ շեմը պետք է իջնի ու որպես հիմնավորում ներկայացրեց այլ երկրների փորձը: Իսկ որեւէ պաշտոնյա տեսանելի ապագայում կներկայացնի՞ «այլ երկրների փորձը» տնտեսության մոնոպոլիզացման, օլիգոպոլիզացման, կոռուպցիայի, բիզնեսի ու իշխանության սերտաճման վերաբերյալ: Թերեւս չներկայացնի:

Տպել
8618 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ