Հիասթափված ենք եւ հացադուլը չենք դադարեցնի մինչեւ....ուսանողների հայտարարությունը ԱԺ-ի մոտ

Քիչ առաջ դասադուլ անցկացնող ուսանողները հասան Աժ- ի դիմաց: Իրենց այդ քայլը նրանք որակում են, որպես աջակցություն այսօր առավոտից հացադուլ հայտարարած իրենց 5 ընկերներին:

Դասադուլը կազմակերպած «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբը Աժ-ի դիմաց հայտարարությամբ հանդես եկավ, որում մասնավորապես ասված էր.

Մենք՝ «Հանուն գիտության զարգացման» ուսանողական շարժման մասնակիցներս

- Հիասթափություն ենք հայտնում առ այն, որ շուրջ 5 օր դասադուլի ընթացքում բազմաքանակ ուսանողներիս հնչեցրած մտահոգությունների, պահանջների ու դիրքորոշման վերաբերյալ պետական կառույցները դրսևորում են լիարժեք մերժողական դիրքորոշում

- Շարունակում ենք հավատարիմ մնալ մեր կողմից առաջադրված պահանջներին, սակայն, զրկված լինելով այդ պահանջը պատկան մարմինների քննարկման առարկա դարձնելու որևէ հարթակից, և գիտակցելով, որ ուսանողության ձայնն այս հարցում շարունակում է մնալ անլսելի և անուշադրության մատնված, հայտարարում ենք հացադուլ:

Հացադուլի նպատակներն են՝

1)վերահաստատել մեր պահանջները՝ ուղղված տարկետում ստանալու իրավունքին և կարգին առընչվող ՀՀ կառավարության առկա որոշման չեղարկմանը

2) ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել առաջադրված պահանջի շուրջ բազմակողմանի, ժողովրդավարական և ներկայացուցչական քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի՝ ներառյալ ուսանողների ուղղակի ներգրավվածությամբ:

Հայտարարում ենք, որ հացադուլը կդադարեցնենք միայն այն պարագայում, եթե կառավարության կողմից հայտարարվի օրենքի ընդունման գործընթացի առժամանակ կասեցման և խնդրի շուրջ լայն հանրային քննարկման կազմակերպման որոշման մասին:

Կոչ ենք անում ու դիմում բոլորին՝ ուսանողներին, դասախոսներին, ակադեմիական ու մտավորական շրջանակների ներկայացուցիչներին, ինչպես նաև լայն հասարակության տարբեր խմբերին և անհատներին՝ համախմբվել այս կարևորագույն հարցի շուրջ և միանալ «Հանուն գիտության զարգացման» ուսանողական շարժման ծավալած պայքարին՝ ուսանողների ձայնը լսելի դարձնելու, և ի նշան միասնական պահանջատիրության դրսևորման:

Տպել
4567 դիտում

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել