Նախագահը սկզբունքային մարդ է. Առինջ մոլի աշխատակիցները նախագահական չեն գնա (տեսանյութ)

Այսօր ՀՀ Ազգային Ժողովի դիմաց են հավաքվել մի քանի տասնյակ առեւտրականներ, որոնք պայքարում են պետական եկամուտների կոմիտեի դեմ, քանի որ ՊԵԿ-ը հարկային ստուգումներ է սկսել «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնում: Առեւտրականները լրագրողներին խնդրում են իրենց չներկայացնել «Առինջ մոլ» առեւտրի կոնտրոնի աշխատակիցներ, այլ պարզապես՝ առեւտրականները: Armtimes.com-ի հետ զրույցում «Համերաշխաություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ներսիսյանը տեղեկացրեց, որ ԱԺ-ի բոլոր խմբակցություններին նամակ են հղել եւ խնդրել, որպեսզի վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի ունեցվածքը ստուգելու համար հանձնաժողով ձեւավորեն:

«Մեր գլխավոր խնդիրն է՝ պարզեցնեն առեւտրով զբաղվողների հաշիվները: Այնպես խոսեն մարդկանց հետ, այնպիսի հարաբերություններ ստեղծեն, որ մարդն սկսի ՊԵԿ-ին վստահել»,- ասաց Արմեն Ներսիսյանը՝ նշելով, որ այդ դեպքում առեւտրականները չեն ցանկանա որեւէ բան թաքցնել հարկային մարմիններից:

Անդրադառնալով վարչապետի եւ ՊԵԿ նախագահի ունեցվածքի ուսումնասիրության վրաբերյալ իրենց նամակին, մեր զրուցակիցն ասաց, որ խնդրել են հանձնաժողով ստեղծել, որում առեւտրականներն էլ կներգրավվեն: «Մենք պաշտպանվողական դիրքում ենք, բայց իրենք կոշտ, կոպիտ խոսալուց հետո մենք արդեն սկսում ենք այս քաղաքականությունը, հիմա մենք ենք շրջվում եւ այդ պատմությունն անում: Թող ապացուցեն, թե այդ ունեցվածքն իրենց որտեղից»,- ասաց Արմեն Նիկողոսյանը՝ նշելով, որ վարչապետից եւ ՊԵԿ-ից բացի որեւէ մեկը իրենց չի անհանգստացնում:

Հարցին, եթե ԱԺ-ում նման հանձնաժողով չստեղծվի, «ի՞նչ գործողությունների կդիմեք, կգնա՞ք, օրինակ, նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա անեք», նա պատասխանեց. «Մենք միշտ էլ ԱԺ-ի մոտ ենք հավաքվելու, կառավարության շենք գնալու նպատակ չունենք, որովհետեւ այնտեղ գնում ենք՝ «թայմ աուտ» ենք պահանջում, մյուս օրն ավելի շատ մարդկանց են ուղարկում, սկսում են անհանգստացնել: Նախագահի կուսակցությանն էլ ենք դիմել: Նախագահն ընենց մարդ ա, ես իրան շատ եմ հարգում, շատ սկզբունքային մարդ ա, հաստատ այս հարցերը չի թողի սենց մնա: Ես իմ խորին համոզմունքն եմ ասում: Նախագահն ուրեմն, շատ հյուրեր է ունենենում, չենք ուզում այդ մարդուն խանգարած լինենք, դրա համար մենք հավաքվելու ենք այսուհետեւ ԱԺ-ի դիմաց, որ այդ մարդու գործերը չխանգարենք»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
7660 դիտում

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ