Ավելի լավ է հրաժարական տան՝ այդպես գոնե ՍԴ-ի նկատմամբ հարգանք կցուցաբերեն. փաստաբան

13/11/2017 schedule21:06

Նոյեմբերի 10-ին ՍԴ-ն որոշում կայացրեց, որով օրենքի այն դրույթը, որով Վանաձորում ՏԻՄ փոքրամասնությունը «արդարացրել է» առանց մեծամասնության ավագանու նիստեր հրավիրելու եւ որոշումներ ընդունելու իր քայլերը, ճանաչվեցին հակասահմանադրական: Սա նշանակում էր, որ Վանաձորի 33 հոգանոց ավագանու միայն 15 անդամները, չունենալով մեծամասնություն, իրավունք չունեին ավագանու  նիստեր գումարել ու որոշումներ կայացնել:

Թվում էր՝ սրանով Վանաձորում առկա քաղաքական ճգնաժամը լուծվում է: Որովհետեւ, ինչպես նշում էր ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, ՍԴ այս որոշմամբ, քանի որ Վանաձոր քաղաքի ավագանու նիստերը իրավազոր չեն, այսինքն՝ չեն կայացել, ստացվում է, որ ավագանին օրենքով նախատեսված ժամկետում նիստեր չի անցկացրել ու պետք է լուծարվի:

Նկատի ունենալով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ սկզբունքը, ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց 2018 թվականի մարտի 31-ը՝ հնարավորություն տալով ՀՀ ԱԺ-ին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու որոշման պահանջներին: Ու հենց այստեղ էլ հարցեր են առաջանում՝ կշարունակի՞ Վանաձորի ավագանին իր գործելաոճը՝ առնվազն մինչեւ մարտի 31-ը, թե՞ ոչ:

Վանաձորի քաղաքապետ Մամիկիոն Ասլանյանը armtimes.com-ին այս հարցի կապակցությամբ ասաց, որ ՍԴ որոշումը ենթակա է կատարման բոլորի կողմից, եւ իրենք էլ, ՍԴ որոշումը ստանալուց, մեկնաբանությունները հասկանալուց հետո, կշարժվենք ՍԴ ընդունած որոշման շրջանակներում:

«ԱԺ-ին որոշակի ժամկետ է տրվել, որպեսզի այդ օրենքի մեջ կատարեն փոփոխություն, եւ այդ փոփոխության վրա էլ մենք արդեն մեր ավագանու նիստերի իրավազորությունը կհամապատասխանեցնենք նոր օրենքին: Այստեղ ռեգրեսի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ Սահմանադրական դատարանն անդրադարձել է կոնկրետ այդ որոշումներին, որոնք ընդունվել են այդ նիստերի ընթացքում: Իսկ երբ որ մենք օրենքի տվյալ հոդվածի նոր տարբերակը կունենանք, այդ ժամանակ արդեն  օրենսդիրը կսահմանի, թե ինչ է հասկանում իրավազորություն ասելով, քանի հոգով, եւ ըստ այդմ մենք  մեր նախորդ ընդունած որոշումները կվերահաստատենք, ուղղակի Ձեր ասած խնդիրը չի առաջանա, այսինքն՝ այդ որոշումները կշարունակեն գործել: Այստեղ ոչ թե որոշումներն ու նիստերն են անօրինական, այլ նիստերում, քանի որ նիստի իրավազորությանը հղում ենք արել մենք օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ կետով, այդ կետն է ճանաչվել Սահմանադրությանը հակասող: Հետեւաբար մեր կատարած գործողությունների մեջ հակաիրավական եւ անօրինական որեւէ խնդիր չկա»,- ասաց Մամիկոն Ասլանյանը՝ հավելելով, թե երբ իրենց հասնի ՍԴ որոշումը, իրենք համապատասխան քայլերը կանեն:

Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում, երբ ավագանու՝ մինչ այժմ գումարված նիստերն իրավազոր չեն եղել, այսինքն՝ ստացվում է, որ նիստեր, ըստ էության, չեն գումարվել, հետեւաբար չի՞ առաջանում արդյոք ավագանին լուծարելու խնդիրը, Ասլանյանը պատասխանեց, թե նիստերը գումարվել են,  եւ դրանք այդ պահին գործող օրենքին համապատասխան՝ եղել են իրավազոր, այնպես որ իրավազորությունն այդ առումով չի դիտարկվում:

«Ավագանին ցրողը մենք չենք, բայց օրենքը նման բան չի ասում»,- վերջում շեշտեց Մամիկոն Ասլանյանը:  

Նրա խոսքերից պարզ է՝ իրենք հակված չեն Վանաձորը «հեշտ հանձնելուն»: ՍԴ որոշման շուրջ մասնագիտական պարզաբանումներ ստանալու ակնկալիքով armtimes.com-ը դիմեց փաստաբան Արա Ղազարյանին: Նա մեզ հետ զրույցում նշեց, թե քանի որ ՍԴ-ն իր որոշմամբ օրենքի հակասահմանադրական ճանաչված  դրույթները տարաժամկետել է, ապա եթե Վանաձորում տարաժամկետման ընթացքում շարունակում են գործադրվել այդ դրույթները, միեւնույն է՝ մարտի 31-ից հետո դրանք դառնալու են անվավեր:

«Բոլոր ընդունված որոշումներն ու դրանցով իրականացված աշխատանքները պետք  ռեգրես արվի: Ավելի լավ է  ՍԴ որոշման կայացման  պահից ոչինչ չանել, քան թե ՍԴ կողմից տարաժամկետելու առիթից օգտվել ու շարունակել անել քայլեր, որոնք ի վերջո անվավեր են ճանաչվելու: ՍԴ-ն տարաժամկետեց, որպեսզի օրենսդիր մարմնին  հնարավորություն տա շտկել իրավիճակը, այլ ոչ թե ավագանուն ժամանակ շահելու հնարավորություն տա: Հիմա նույնն էլ սա է, եթե սխալ մեկնաբանեն, կասեն՝ քանի որ ՍԴ-ն այսպես ասած՝ «Թայմ աութ» է տվել, եկեք արագ-արագ դնենք ուժի մեջ ու օգտագործենք, մինչեւ  ամսի 31-ը գա, տեսնենք հետո ինչ ենք անելու: Բայց դա սխալ մոտեցում է՝ Սահմանադրական դատարանի դատավորի բերանից խոսքը դուրս եկավ՝ վերջ, դա արդեն օրենք է»,- պարզաբանեց Արա Ղազարյանը:

Նա հավելեց, որ ՍԴ որոշումն ավելի բարձր ուժ ունի, քան օրենքը: Այսինքն՝ այդ պահից պետք է ամեն ինչ անել իրավիճակը շտկելու համար, այլ ոչ թե սպասել տարաժամկետման ժամկետի լրանալուն: Որովհետեւ այդ դեպքում ստացվելու է, որ խախտումները  գումարվում են իրար:

«Ավելի լավ կլինի, որ դրանից հետո նրանք հրաժարական տան՝ հարցը նաեւ բարոյականության  դաշտում է: Եթե մի երկրի՝ նույնիսկ ընդհանուր իրավասության դատարանը չէ, նույնիսկ գերագույն դատարանը չէ, այլ Սահմանադրական դատարանն  է ասում, ապա անգամ իրավական դաշտում չեմ ասում, այլ բարոյական դաշտում դա բավարար է, որ այդ մարդիկ հրաժարական տան, թողնեն գնան: Գոնե մենք կունենաք ՍԴ-ի նկատմամբ հարգանք:

Բայց հիմա ամբողջ հարցն այ է, որ  ոչ իրավազոր նիստերով կայացված, անօրինական որոշումներով նաեւ անդառնալի, անվերականգնելի վնաս է հասցվել, որը հնարավոր չէ շտկել: Բոլոր ոչ իրավազոր նիստերում կայացված բոլոր որոշումներն արդեն Սահմանադրությանը հակասող են, հիմա իրենք ինչպե՞ս պետք է շտկեն իրավիճակը: Իրավիճակը շտկելու միակ ձեւն այն է, որ ամբողջը պետք է ռեգրես արվի, ու իրենք պետք է հրաժարական տան կամ լուծարվեն: Դա ասել է Սահմանադրական դատարանը, մնացածն արդեն մանեւրել է նշանակում»,- շեշտեց Արա Ղազարյանը:

Վանաձորի քաղաքապետի դիտարկումների ու տրամադրվածության վերաբերյալ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ՝ Ասլանյանի հիմնական օպոնենտ եւ քաղաքապետի պաշտոնի նախկին հիմնական հավակնորդ Քրիստ Մարուքյանն էլ armtimes.com-ի հետ զրույցում նշեց, թե կես տարի օրենք խախտելուց հետո երեւի հոգեբանորեն մի քիչ դժվար է ընդունել ու հաշտվել ՍԴ որոշման հետ:

«ՍԴ այն կառույցը չէ, որի որոշումներն ինչ-որ մեկը փորձի մեկնաբանել կամ յուրովի ինչ-որ բաներ անել, ու ՍԴ որոշումն այն դեպքը չէ, որ պետք է ուղղված լինի միայն «Լուսավոր Հայաստան»-ին. դա բոլորին ուղղված որոշում է, ու այստեղ բոլոր պետական ատյաններն ունեն իրենց գործողությունների ու դերակատարության մասը: Վճիռն  ամբողջությամբ կհրապարակվի, ըստ իրավական կարգավորումների՝ արդեն յուրաքանչյուրն իր դերն ու պատասխանատվությունը կստանձնի: Եթե վճռի տրամաբանությունից ելնենք, անցկացված նիստերը հակասահմանադրական են, այսինքն՝ օրինական չեն եղել, ուրեմն դրանով խախտվել են այն ժամկետները, որոնք նշված են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով. այսինքն՝ 6 ամիս ժամկետը,  որի ընթացքում Վանաձորի ավագանին նիստեր չի անցկացրել, ու դրա արդյունքում պետք է ավագանին լուծարվի, ու նշանակվեն ՏԻՄ արտահերթ ընտրություններ»,- մեզ հետ զրույցում նշեց Քրիստ Մարուքյանը:

Իսկ թե հետագայում ինչ կլինի, այս առումով Մարուքյանն ասաց, որ ՍԴ որոշումը ամբողջությամբ կհրապարակվի, նոյեմբերի 22-ին էլ ավագանու նիստ է նշանակված, որի ժամանակ, արդեն կախված նրանից, թե ինչ վարքագիծ կդրսեւորեն ավագանու ՀՀԿ-ական եւ ՀՅԴ-ական անդամները, այլ պետական մարմինները, ըստ այդմ իրենք արդեն կորոշեն, թե հետագա ինչ քայլեր են անելու: Ամեն դեպքում՝ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները վստահեցնում էին, որ իրենք պատրաստ են նոր՝ արտահերթ ընտրությունների:

Տպել
3515 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն