Դավթաշենում արմատախիլ են արվել գարնանը հատված հաստաբուն բարդիները (տեսանյութ)

Երեւան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում օրերս արմատախիլ են արվել այն մոտ 20 հատ հաստաբուն ծառերը, որոնք այս տարվա ապրիլ ամսին հատել էր «Դելֆին» լողավազանի սեփականատեր Ալեքսան Սամսոնյանը: Armtimes.com-ն այսօր վարչական շրջանում արձանագրեց, որ արմատախիլ արված ծառերի տեղում փոքրիկ եղեւնիներ էին տնկվում: Քաղաքացիները մեր զրույցներում ասացին, որ ծառերը արմատից հանվել է թաղապետարանի աշխատակիցների կողմից: Մենք Դավթաշենի դպրոցներից մեկին հարող տարածքում հայտնաբերեցինք արմատախիլ արված ծառերը, որոնց վրա կային կանաչ տերեւներ եւ նոր ճյուղեր: Այսինքն՝ ծառերը բնական աճի մեջ են եղել հատվելուց հետո եւ արմատախիլ անելուց առաջ:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ թաղապետարանը հերիք չի արմատախիլ է արել ծառերը, մի բան էլ «Դելֆին»-ի սեփականտիրոջը պարտադրել է նոր տնկիրներ գնել իր հաշվի եւ այդ փոսերի տեղում տնկել: Որոշ տեղեկություններով այդ նոր ծառերը նրա  րա նստել են մոտ 400 հազար դրամ, իսկ այդ պահանջը մեկնաբանվել է, թե «Դելֆին» լողավազանի հարակից տարածքի բարեկարգումը պարտավոր է իրականացնել տնտեսվարողն իր միջոցներով:

Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը տեղի ունեցած ծառահատման դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, ձերբակալվեց, ապա կալանավորվեց «Դելֆին» ընկերության սեփականատեր Ալեքսան Սամսոնյանը: Ծառերը հատած անձը խոստովանել էր ոստիկանությունում, որ ինքն է հատել դրանք, սակայն պնդել էր, որ ցանկացել է ծառերն էտել, ոչ թե ոչնչացնել: Սամսոնյանի մայրն էլ armtimes.com-ի հետ զրույցում էր նույնը պնդել: Այս խնդրին անդրադարձան Սերժ Սարգսյանը, Տարոն Մարգարյանը եւ բազմաթիվ քաղաքացիներ: Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը ծառահատման այդ դեպքը բարբարոսություն է որակել, իսկ Տարոն Մարգարյանն այն որակել էր վանդալիզմ: Ապրիլի 9-ին հատված ծառերը նույն ամսի 27-ին սկսել էին ծիլեր տալ: Արդեն հոկտեմբերի 17-ին Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել «Դելֆին» լողի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ալեքսան Սամսոնյանին եւ դատապարտել վեց ամսվա ազատազրկման: Միեւնույն ժամանակ դատարանը վճռել էր նաեւ պատժը պայմանական չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

Ստերեւ ներկայացված տեսնոյւթում կա նաեւ հատված նախորդ տարի մեր կատարած նկարահանումից:

Տպել
4306 դիտում

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»