Մեղադրողը միջնորդեց Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկերոջ՝ Սանասար Գաբրիելյանի  եւ մյուսների գործով դատական նիստը:

Դատարանն անցել է վիճաբանությունների փուլին: Մեղադրող դատախազ Արամ Արամյանը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա միջնորդեց Սամվել  Բաբայանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել ազատազրկման  7 տարի ժամկետով, Սանասար Գաբրիելյանին 4 տարի ժամկետով, Արմեն Պողոսյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել ազատազրկման  3 տարի ժամկետով: Նրանց նկատմաբ ընտրված կալանավորումը թողել անփոփոխ: Գործով մյուս ամբստանյալներ՝ Դավիթ Հարությունյանին  մեղադրողը միջնորդեց մեղավոր ճանաչել եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման, Ժորա Զաքարյանին՝ 2 տարի նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականերեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան  3 տարի ժամկետով, Կարեն Քոչարյանին՝ 3 տարի, Անդրանիկ Քոչարյանին 2 տարի նշանկված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան 3 տարի ժամկետով:

Մինչ այդ մեղադրողը հանդես եկավ երկաաշունչ ճառով: Մոտ մեկ ժամ հրապարկված ճառում մեղադրողը ուշադրություն դարձրեց այն հանգամանիք վրա, որ  դատավարության ժամանակ պաշտպանական կողմը ձգտել է ստվեր նետել մեղադրանքի վրա՝ կասկածի տակ դնելով դրա հավաստիությունը, գործով ձեռք բերված ապացույցները։ Ըստ նրա՝ պաշտպանության կողմը դատաքննության ընթացքում փորձել է ապացույց հանդիսացող «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը ներկայացնել որպես անպիտան խողովակ կամ իրենց խոսքով՝ «տրուբա»։

Դատախազի խոսքով, եթե պաշտպանական կողմը համաձայն չէր գոծով նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության հետ, որը հաստատել է դրա՝ զենիթահրթիռային համալիր լինելը, ապա կարող էր վիճարկել փորձաքննության արդյունքները: Դատարանն այս հարցի շուրջ նաեւ փորձագետ էր հրավիրել դատարան. մասնավորապես փորձագետ Արթուր Հասրաթյանը դատարանում հայտնել էր, որ խողովակն ու հրթիռը, եթե համալրվեն համապատասխան սարքավորմամբ, ապա այն հնարավոր կլինի օգտագործել ըստ նշանակության։

«Առնվազն կասկածելի է՝ ինչպե՞ս պաշտպանական համակարգում երկար տարիներ աշխատած Բաբայանը չի կարող տարբերել զենիթահրթիռային համակարգը անպիտան տրուբայից», - հայտարարեց մեղադրող դատախազ Արամ Արամյանը։

Իր ճառում մեղադրողը հայտարարեց, որ դատավարությունը եւ ձեռք բերված ապացույցները, այդ թվում՝ ներքին դիտում օպերացիայի արդյունքները, ցույց են տվել, որ «Իգլա»-ի ձեռք բերման նախաձեռնությունը գալիս է Սամվել Բաբայանից, ինքն է դրա համար գումար տրամադրել, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկել դրա հետքերը վերացնելու ուղղությամբ։

Դատախազն անդրադարձավ նաեւ Սամվել Բաբայանի մարտական ընկերոջ՝ ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի այն հայտարարությանը, թե իրեն ԱԱԾ-ում ասել են,որ եթե չխոստովանի, որ առնչություն ունի Սամվել Բաբայանի հետ, ապա տարիներ առաջ կատարված սպանությունը կբարդեն իր վրա։ Դատախազն ասաց, որ Սանասար Գաբրիելյանի նկատմամբ ոչ մի գործողություն չի կատարվել առանց իր պաշտպանների ներկայության ,իսկ ողջ դատաքննության ընթացքում Գաբրիելյանի պաշտպանները իրավապահների ոչ պատշաճ գործողություններ անելու մասին որեւէ հայտարարություն չեն արել։ Մեղադրող դատախազ Արամյան մոտ կես ժամ վերլուծեց առանցքային վկաների, ամբաստանյալների ցուցմունքները:

Վերջում դատախազը Սամվել Բաբայանի եւ Սանասար Գաբրիելայնի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող նշեց այն հանգամանքը, որ վերջիններս առանձանպես ակտիվ դերակատարություն են ունեցել:

Հաջորդ նիստին ճառով հանդես կգան գործով պաշտպանները. նրանք մեկ շաբաթ ժամանակ խնդրեցին ճառին պատրաստվելու համար: Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, չի բացառվում որ հենց այդ օրն էլ դատավճիռը հրապարակվի:

Տպել
3818 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են