2018-ին Հայաստանում 3 խոշոր միջոցառումներ տեղի կունենան

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ երեկ տեղի է ունեցել 2018 թ. Հայաստանում անցկացվելիք 3 խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մանրամասներ է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման և անցկացման վերաբերյալ: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի շրջանակում նախատեսվող միջոցառումները և նախապատրաստական աշխատանքների ընթացքը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն էլ, իր հերթին, զեկուցել է ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են տարբեր կազմակերպչական հարցեր և առաջարկություններ:

Վարչապետը, ընդգծելով 2018 թ. մեր երկրում անցկացվելիք այս երեք խոշոր միջոցառումների կարևորությունը, շեշտել է, որ դրանք պետք է կազմակերպվեն բարձր մակարդակով և հավուր պատշաճի: Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին լինել ակտիվ և պատասխանատու թե´ կոնկրետ ոլորտային, թե´ ընդհանուր կազմակերպչական աշխատանքների մասով:

«Յուրաքանչյուրն իր տեղում պետք է հնարավորինս ներգրավված լինի կազմակերպչական բոլոր գործընթացներում, և համապատասխան աշխատանքային խմբերը պետք է կանոնավոր, առարկայական և համակարգված աշխատեն այդ ուղղությամբ»,-նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում ամփոփել բոլոր 3 միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները, հստակեցնել նախատեսվող միջոցառումները և ներկայացնել կոնկրետ ծրագրեր:

Տպել
1691 դիտում

5 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ. հաշմանդամ մարզիկների ​աշխարհի առաջնությունում ՀՀ ֆեդերացիայի հաջողությունները

Հինգերորդ շարասյան հակապետական քարոզչությունը

17:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ԿԸՀ տվյալները

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց ադրբեջանցիների՝ Մեծամորի ատոմակայանի փակման նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային խաղի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հրշեջ-փրկարարները մարել են Բամբակաշատ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհը

Պոլսում պատրիարքական ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի (լուսանկարներ)

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում

Այսօր ՏԻՄ ընտրություններ են ՀՀ 7 մարզերի 16 համայնքներում