Հրդեհը մարել կերոսինով. իշխանությունների հատուկ տաղանդը. Լիլիթ Ավագյանի հոդվածը

11/11/2017 schedule14:10

«Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են վարչապետը, փոխվարչապետը, այլ պաշտոնյաներ: Սարգսյանն ընդգծել է, որ մինչեւ 2040 թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է»:

Վարչապետը կամ մյուս պաշտոնյաները Ս. Սարգսյանից չեն հետաքրքրվել, թե «դժվարին, բայց իրականանալի» խնդիրը հնարավոր է անգամ այն պարագայու՞մ, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանից արտագաղթել է 350 000 մարդ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության թարմ տվյալներով՝ 2017թ. առաջին ինը ամիսներին հանրապետության բնակչությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 14 000-ով:

Հիշում եմ, 2013-ին, երբ շատ հավանական էր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ռմբակոծումը, Ֆրանսիայի նախագահ Օլանդն անգամ ժամկետ էր նշել՝ սեպտեմբերի 4-ը, նամակ գրեցի դամասկոսաբնակ ընկերոջս՝ Նազարեթ Էլմաջյանին, հետաքրքրվեցի՝ չե՞ն պատրաստվում հեռանալ Դամասկոսից, նա ասաց, որ իրենց 80 հոգանոց գերդաստանից եւ ոչ մեկը չի ցանկանում հեռանալ Դամասկոսից:

Հայաստանից ոչ թե հեռանում են, այլ խուճապահար փախչում: Անորոշությունի՞ց: Անարդարությունի՞ց: Բայց Սիրիայի համար կա՞ ավելի հավանական ապագա, քան անորոշը: Եվ արդարություն հնարավո՞ր է ակնկալել պատերազմող երկրում, ուր կյանքի համար պայքարն ամեն օր ու ժամ է:

Չգիտեմ՝ ով ինչպես կմեկնաբանի այս ֆենոմենը: Ինձ համար պատասխանը մեկն է՝ Սիրիան պետություն է՝ անգամ պատերազմելիս, անգամ թշնամիներով շրջապատված: Սիրիայում մարդիկ անգամ սարսափելի, պատերազմական միջավայրում հավատում են վաղվա օրվան:

 Առանց պետությունն իր կողքին, իր թիկունքին զգալու՝ մարդն իրեն անպաշտպան է զգում, եւ անգամ այն, ինչ կոչում են հայրենասիրություն, չի օգնում սթափ որոշում կայացնել եւ չհեռանալ երկրից: Մարդիկ Հայաստանից հեռանում են այլ պետություններ, քանի որ սեփական պետության ներկայությունը զգում են բացառապես միայն իրենց գրպաններում կամ զորահավաքի ընթացքում:

Ս.թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ ծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Համաձայն օրինագծի, մասնավորապես, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, որոնք պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ եւ կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն ոչ թե երկու, այլ երեք տարի: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Ուսանողները համաձայն չեն. դասադուլ են հայտարարել: Օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո, ուսանողների դժգոհությունից հետո վարչապետը առաջարկում է նրանց՝ մասնակցել ենթաօրենսդրական ակտերի քննարկումներին, ներկայացնել առաջարկներ: Ի դեպ, որպես կանոն՝ օրենսդրական փաթեթները ԱԺ ներկայացվում են առանց հասարակական, մասնագիտական քննարկումների:

Դասադուլի կազմակերպիչների ցանկում բանակում ծառայած, ապրիլյան պատերազմին կամավոր առաջնագիծ մեկնած, գերազանց առաջադիմությամբ տղաներ կան: Նրանց դիմաց նստած են ամբողջ կյանքում յուղի վրա սահելով առաջ գնացած պաշտոնյաներ: Ու երիտասարդների հետ խոսում են հայրենասիրությունից, հայրենիքի հանդեպ պարտքից:

Ուսանողները շարունակելու են դասադուլը: Եվ մնում է շրջանառություն դնել մաշված հարցը՝ ո՞վ է կանգնած դասադուլի կազմակերպիչների՝ ըմբոստ, ուղիղ մեջքով վարչապետին ու մյուս պաշտոնյաներին բարեւող այս տղաների թիկունքին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համերգներից մեկի ժամանակ բեմ բարձրացավ Աննա Ախմատովան, ողջ դահլիճը ոտքի կանգնեց: Երբ այդ մասին զեկուցեցին Ստալինին, նա հարցրեց. «Ո՞վ էր կազմակերպել դահլիճի ոտքի կանգնելը»:

Լոկալ, 200 հոգանոց խմբերով պայքարն իրեն գուցե արդարացնում է փոքր խնդիրներ լուծելու առումով (Մաշտոցի պուրակն, օրինակ), իսկ սոցիալական հնչեղություն ունեցող խնդիրները ենթադրում են մեծ, շատ մեծ թվով մարդկանց ներգրավվածություն՝ տարածված պայքարով: Ինչպես եղավ, օրինակ, «Վճարում ենք 100 դրամ» շարժման ժամանակ:

Հեգնել, թե ինչու ուսանողները ոտքի չելան այս կամ այն խնդրի դեպքում, արդար չէ: Ուսանողների մի մասը չեզոքացված է՝ իբրեւ բազե: Միայն 11 000 երիտասարդ բանակից խուսափելու նպատակով հեռացել է Հայաստանից եւ այժմ հետախուզման մեջ է:

Քաղաքական այս համակարգի դեմ պայքարը չափազանց լուրջ ու մեծ պոտենցիալ է պահանջում: Հիշենք, որ այն չհաջողվեց փոխել անգամ 2008-ին, համաժողովրդական մեծ ընդվզման արդյունքում:

Իմ տպավորությամբ՝ երիտասարդները պայքարում են եւ ցանկանում են հաղթել: Իսկ պայքարելու եւ հաղթելու ցանկությունն արդեն միջավայր է ստեղծում. մարող ածուխի մեջ կրակի կայծեր են երեւում:

Պայքարը հարկավոր է բոլոր իրավիճակներում: Ինչպես քաղցկեղով հիվանդն է ամեն վայրկյան պայքարում իր կյանքի համար, թեեւ կարդացել է, թե քաղցկեղը բուժում չունի: Հիմա կարող ենք նրա պայքարը համարել իռացիոնալ, միջոցների անմիտ վատնում: Սակայն պայքարի հետ մեծանում է ապրելու հավանականությունը:

Այս երիտասարդները պայքարում են կոնկրետ տարկետման իրավունքի համար, սակայն պայքարի հիմքում միայն կոնկրետ հարցը չէ, այլ անհնազանդություն, անհամաձայնություն այն արժեքների դեմ, որի կրողն են բանակում չծառայած դասալիքների, իրենց զավակներին բանակից փախցրածների, կարիերիստների այս իշխանությունները:

Տպել
13932 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)