Պատգամավորները լակոտի նման խաբեցին. խմբագրական

Անհասկանալի եւ անդուր բան տեղի ունեցավ երեկ: Ինչպես նախապես հայտարարված էր, խորհրդարանում ժամը 18.00-ին պետք է լիներ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում էր նաեւ առաջին ընթերցմամբ ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Արդեն 4 օր տարկետման իրավունքի սահմանափակման դեմ  բողոքող ուսանողներն էլ հայտարարել էին, որ  այդ ժամին կլինեն ԱԺ շենքի մոտ՝ իրենց առաջարկությունները հանձնաժողովականներին ներկայացնելու:

18.00-ին ուսանողները տեղում էին, նույնիսկ ԱԺ ընդունարանում հանձնեցին իրենց առաջարկները: Բայց պարզվեց՝ հանձնաժողովի նիստը հետաձգվել է քվորում չլինելու պատճառով: Ուսանողները  հեռացան ԱԺ շենքի մոտից, որովհետեւ այլեւս անիմաստ էր այդտեղ մնալը, եւ տպավորություն ստեղծվեց, որ շարունակությունը տեղի կունենա երկուշաբթի: Հետո, սակայն, պարզվեց, որ պաշտպանության եւ անվտանգության  մշտական հանձնաժողովը ժամը 21.00-ին արտահերթ նիստ է հրավիրել: Ու որքան էլ տարօրինակ էր, ուրբաթ երեկոյան, այդ ժամին՝ 21.00-ին քվորում ապահովվեց եւ նիստը կայացավ:

Բնականաբար, ուսանողների ներկայացրած առաջարկներին անդրադարձ չեղավ, եթե չհաշվենք բացառիկ տաղանդավոր երեխաներին կառավարության որոշմամբ տարկետում տալու կետը, ո ավելացրել էիր նախագծում, կարճատեւ եւ սակավ ելույթների ժամանակ գովաբանեցին օրենքի նախագիծը եւ երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեցին դրան:

Ճիշտ է, բողոքող ուսանողները այս նիստի ժամանակ էլ հասան ԱԺ շենքի մոտ, անգամ «Տարկետում Լինելու Ա» գրությամբ պաստառ փակցրին ԱԺ ճաղերին, բայց նախ՝ նրանց թիվն արդեն զգալիորեն փոքր էր, եւ հետո՝ ժամը շատ ուշ էր որեւէ այլ բան նախաձեռնելու համար:

Ի՞նչ եղավ, ո՞վ հետաձգեց ժամը 18.00-ի նիստը, եւ ինչո՞ւ 21.00-ին կրկին նիստ հրավիրվեց՝ պարզ չէ: Կարող են տարբեր վարկածներ լինել, բայց անկախ ամեն ինչից, տպավորությունն այն էր, որ մի խումբ պատգամավորներ՝ հասուն մարդիկ, երկրի օրենսդրության մշակման պատասխանատու գործը ստանձնած, ընտրողների առաջ պարտավորություններ ունեցող անհատներ, ուղղակի լակոտի նման խաբեցին 18-20 տարեկան երիտասարդներին: Խաբեցին, ասացին՝ քվորում չկա, նիստ չենք անում, եւ երբ ուսանողներն արդեն հավանաբար fridaynight-ի գինարբուքի մեջ էին, գողեգող նիստ արեցին՝ շտապ- շտապ կողմ քվեարկելով օրակարգի նախագծերին: Ավելի ամոթալի բան դժվար է պատկերացնել: Եվ երեկ ԱԺ շենքի մոտ հավաքված մի խումբ երիտասարդների ապշած աչքերը վկայում էին, որ իրենք էլ բառեր չեն գտնում կատարվածը որակելու համար: Նրանք հիշեցին միայն, որ այդ մարդիկ, ըստ ՀՀ Սահմանադրության՝ ժողովրդի  քվեն ստացած մարդիկ են, որ նման բան անելուց առաջ թերեւս պետք է երկար մտածեին:

Ինչ վերաբերում է վարկածներին, ապա չի կարելի բացառել, որ կատարվածը ներքին ինտրիգների արդյունք է: Ի վերջո մամուլը չի կարողանում գտնել հարցի պատասխանը, թե քաղաքական որ ուժն է ավելի շահագրգռված ուսանողների ընդվզումով: Գրվել է, թե շարժումը կառավարվում է Բաղրամյան 26-ից, գրվել է, որ ՀՀԿ-ում Վիգեն Սարգսյանի թշնամիներն են օգտվում իրավիճակից, Կարեն Կարապետյանի անունն է շոշափվել, Սերժ Սարգսյանի, նույնիսկ՝ Վատիկանում գտնվող նրա փեսայի:

Այն, որ որոշակի ինտրիգներ կան, կասկածից վեր է: Եվ այս լայն ներկապնակի պարագայում ԱԺ մշտական հանձնաժողովում քվորում չլինելը նույնպես կարող էր ինտրիգի մասնակից կողմերից մեկի ջանքերով լինել, թե ինչ նպատակով,  հայտնի չէ: Թեեւ չի բացառվում, որ հաշվարկի հիմքում դրված լինի այն, որ նիստի հետաձգումը ուսանողները կդիտարկեն որպես իրենցից վախենալու արդյունք, դա հաղթանակը մոտեցնող քայլ կընկալվի, ինչից շարժումն ավելի կհզորանա, ավելի մեծ թվով ուսանողներ կմիանան դրան եւ այլն: Հատկապես որ սրա համար կարծես նախադրյալներ կան, երեկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից մեր թղթակիցը պարզել է, որ այս օրերին ԵՊՀ 1800 ուսանող չի ներկայանում դասերին: Սա մեծ թիվ է, ռեկտորը կարծում է, որ ուսանողներն ուղղակի հայտարարված դասադուլի առիթից օգտվում են, բողոքի ակցիաներ անող ուսանողները համարում են, որ այդպիսով իրենց ընկերները աջակցություն են հայտնում շարժմանը: Եթե 1800-ի կեսը միանա  պայքարին, ամեն ինչ ավելի կլրջանա: Իսկ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստի հետաձգման էֆեկտը եւ հաջորդող հանգստյան օրերին ավելի լավ պատրաստվելու հնարավորությունը կարող էին հանգեցնել այսպիսի զարգացումների:

Այդպե՞ս է եղել իրականում, թե ոչ, արդեն կարեւոր չէ: Դա ՀՀԿ-ի պրոբլեմն է: Կարեւորը փաստերն են, հայտարարվեց նիստ, ուսանողներն ասացին՝ կգանք: Հետո հայտարարվեց, վայ չէ ,նիստ չի լինելու, ուսանողները գնացին: Հետո հայտարարվեց՝ վայ, նիստ ամեն դեպքում լինելու է: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները հաջորդ շաբաթ, հայտնի չէ: Բողոքող ուսանողները հայտարարել են, որ այսօրվանից սկսում են քննարկումների շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ գիտակրթական ոլորտից բանախոսների մասնակցությամբ:

ԱԺ մշտական հանձնաժողովին ուսանողներն առաջարկում էին. «Հաշվի առնելով պետության պահանջարկը, որը պիտի ձեւավորվի իրական հետազոտությունների հիման վրա` տրամադրել սահմանափակ քանակությամբ տարկետման տեղեր։  Հաշվի առնելով Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի առկայությունը` հետաձգել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի քննարկումը եւ 2 օրենքների նախագծերը միմյանց հետ համահունչ դարձնել:  Հաշվի առնելով, որ բակալավրի կրթական աստիճանում եւ մագիստրոսի կրթական աստիճանում արդեն սովորողների մոտ առկա է լեգիտիմ ակնկալիք հետագա աստիճաններում տարկետում ստանալու հետ կապված, ապահովել նախկին տարիներով ձեւավորված տարկետման տեղերը:  Այս պահին ասպիրանտական կրթությամբ սովորողներին թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո (անկախ այն հանգամանքից, որ վերջիններիս 27 տարին չի լրացել) չզորականչել ՀՀ ԶՈՒ, քանի որ վերջիններս արդեն իսկ գիտական արդյունք ստեղծողներ են»:

Տպել
7313 դիտում

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը