Ադրբեջանի նախագահն արգելափակել է իր Twitter-ն Աննա Աստվածատուրյան-Թերքոթի համար

10/11/2017 schedule21:53

Հայ-Ռուսական համալսարանում՝ նոյեմբերի 10-ին` ՀՌՀ Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի լրագրության ամբիոնի հրավերով հյուրընկալվել է ամերիկահայ գրող, իրավաբանական գիտությունների թեկնածու, հասարակական գործիչ և ակտիվիստ Աննա Աստվածատուրյան-Թերքոթը:

Հայ-ռուսական համալսարանի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ  համալսարանի ուսանողներին Աննան ներկայացրել է իր հասարակական գործունեությանը վերաբերող մանրամասները, ԼՂ հիմնահարցի բարձրաձայնման և Արցախի ճանաչման հարցում Սփյուռքում կատարվող աշխատանքները, ինչպես նաև՝ իր հեղինակած «Ոչ մի տեղ․արտաքսման մի պատմություն» գիրքը, որի մի քանի օրինակը սիրով նվիրել է Հայ-Ռուսական համալսարանի գրադարանին:

Վերջին հինգ տարիներին Աննան ակտիվորեն պայքարում է ԱՄՆ-ում իրականացվող հակահայկական լոբբինգի դեմ:

«Ադրբեջանցիները միլիոնավոր դոլարներ են ծախսում այդ նպատակի վրա՝ օգտագործելով նաև այնտեղ գործող թուրքական կառույցները: Սակայն, իմ և ԱՄՆ-ում ապրող Բաքվից բռնագաղթած մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ մեզ հաջողվում է տապալել ԱՄՆ տարբեր նահանգներում նրանց կողմից ներկայացվող հակահայկական բանաձևերը: Ադրբեջանցիները ունեն նավթադոլարներ, մենք՝ 10 միլիոնանոց սփյուռքահայություն և իմ կարծիքով սա մեր գլխավոր հաղթաթուղթն է, որը մենք պետք է ավելի ակտիվ օգտագործենք»,- պատմել է Աննա Աստվածատուրյան-Թերքոթը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում ապրող Բաքվից բռնագաղթած մեր հայրենակիցները մեծ աջակցություն են ցուցաբերում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին:

Աննա Աստվածատուրյան-Թերքոթը նշել է, որ մինչև օրս Ադրբեջանի ԱԳՆ-ը իրեն չի ներառել իր «սև ցուցակում»: «Ինձ համար անհասկանալի է(հեղ.- ծիծաղում է), թե ինչու՞ մինչև հիմա ես չեմ հայտնվել այդ ցուցակում, սակայն ձեզ հայտնեմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արգելափակել է իր Twitter-յան էջը ինձ համար, ինչը ինձ որոշ չափով «մխիթարում» է»,- հայտնել է նա:

Անդրադառնալով իր հեղինակած «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) գրքին (լույս է տեսել 2012թ.-ին, որն այս տարվա մայիսին թարգմանվել է ռուսերեն), որը հիմնված է իր երիտասարդ տարիքի օրագրի նշումների վրա, Աննա Աստվածատուրյան-Թերքոթն ասել է հետևյալը.

«Այդ գրքում ես պատմում եմ իմ երջանիկ մանկության մասին, Բաքվում մեր ապրելակերպի և խաղաղ կեցության մասին, որն ավարտվեց 1988թ.-ին: Այնտեղ նկարագրել եմ, թե ինչպես էինք մենք Բաքվում առերեսվում ազգային բռնությանն և բնաջնջմանը ադրբեջանական իշխանությունների կողմից, նկարագրում եմ Հայաստանում իմ կյանքը` որպես փախստական, ԱՄՆ-ում իմ կեցության առաջին տարիներին»,- տեղեկացրել է նա՝ հավելելով, որ այժմ նա աշխատում է իր երկրորդ գրքի վրա:

 Հանդիպման ավարտին նա պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Աննա Աստվածատուրյան-Թերքոթն ԱՄՆ-ում աշխատում է որպես իրավաբան՝ տեղի խոշորագույն բանկերից մեկում: Նա դասախոսում է հայերի կացության մասին Ադրբեջանում՝ մարդու իրավունքների և միջազգային օրենքի շրջանակներում, ինչպես նաև պաշտպանում է հայերի քաղաքական իրավունքները՝ Լեռնային Ղարաբաղում ինքնավարություն հաստատելու գործում Աննան կարևոր դեր է խաղացել Մեն նահանգի կողմից 2013 թ. Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործում և շարունակում է իր հայանպաստ քաղաքականությունը ԱՄՆ տարբեր նահանգներում։

Աննա Աստվածատուրյան-Թերքոտը 2013 թ. Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացել էՄխիթար Գոշի մեդալին, իսկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից՝ ԼՂՀերախտագիտության մեդալին։

 

Տպել
4214 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ