Վանաձորում հաղթեց Սահմանադրական դատարանը. արտահերթ ընտրություններ կլինե՞ն

Անցյալ տարի հոկտեմբերի 10-ին Վանաձորի ավագանու քվեարկության արդյունքում Վանաձորի քաղաքապետ նշանակվեց Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Մամիկոն Ասլանյանը:

Այդ ժամանակ քաղաքական կրքերը Վանաձորում խիստ թեժացան. Վանաձորի 33 հոգուց բաղկացած ավագանու 18 հոգին՝ «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչները, հուշագիր ստորագրեցին եւ սկսեցին բոյկոտել ավագանու նիստերը՝ հույս ունենալով, որ լինելով մեծամասնություն, կարող են ազդել իրավիճակի վրա, եւ իրենց բացակայությամբ նիստեր չեն գումարվի:

Մինչեւ այս տարվա հունվար Վանաձորում ավագանու նիստեր չէին գումարվում, ստեղծվել էր տեղական քաղաքական ճգնաժամ: Բայց Վանաձորի ավագանու փոքրամասնությունը՝ ՀՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչները՝ 15 հոգով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի դրույթները սեփական հայեցողությամբ մեկնաբանելով, այս տարվա հունվարից սկսեցին նիստեր գումարել ու որոշումներ կայացնել: Սա էլ ավելի խորացրեց Վանաձորում ստեղծված քաղաքական ճգնաժամը: ԱԺ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների թվով 26 պատգամավորներ դիմեցին ՍԴ՝ վիճարկելու «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ խնդրահարույց դրույթները: Այսօր ՍԴ-ն բավարարեց դիմումը, եւ որոշեց. ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է։ Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները հակասահմանադրական են»:

Ինչպես ՍԴ որոշման հրապարակումից առաջ նշում էր իրավաբան, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ վիճարկվում էին նաեւ ՏԻՄ որոշումները, որոնք ընդունվել են առանց իրավազորության:

«Առանց քվորումի չի կարող գումարվել նիստ եւ եթե գումարվել է նիստ եւ ձեւական առումով ընդունվել է ակտ, ապա այդ ակտը անվավեր է»,-ասաց Զեյնալյանը:

«Տեւական ժամանակ նրանք չէին գումարում այդ նիստերը, հետո ինչ-ինչ մեկնաբանություններ որոշեցին դնել այդ նիստերի տակ ու որոշեցին, որ այլեւս կարող են 15 հոգով հավաքվել, որոշում կայացնել ու շարժվել առաջ: Սրանով ստացվում էր, որ Հանրապետականը, թեեւ չի ունենում իշխանություն, բայց շարունակում է կառավարել, սա այն է, ինչը չի թողնում, որ Հայաստանը զարգանա, ընտրությունների հանդեպ վստահությունը փորքացրել է, ու ժողովուրդը չի էլ գնում ընտրության»,- ընդգծեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Այսպիսով՝ նոյեմբերի 10-ին, այսինքն՝ Մամիկոն Ասլանյանի քաղաքապետ հռչակվելուց ու Վանաձորում ավագանու 18 անդամների բոյոկոտից հետո ՍԴ-ն որոշում կայացրեց, որ որ 15 հոգով, չունենալով մեծամասնություն, Վանաձորի ավագանին իրավունք չուներ նիստեր գումարել ու որոշումներ կայացնել, ու այդ նիստերը  իրավազոր չեն: 

«Կոլեգիալ մարմնի նիստի իրավազորության առումով, կոլեգիալ մարմնի նիստին տվյալ մարմնի ընդհանուր թվի առնվազն պարզ մեծամասնության ներկայությամբ է պայմանավորվում ժողովրդավարական երկորւմ կոլեգիալ մարմնի գործունեությունը»,- ՍԴ որոշումը ներկայացնելիս հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նկատի ունենալով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ սկզբունքը, ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց 2018 թվականի մարտի 31-ը՝ հնարավորություն տալով ՀՀ ԱԺ-ին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու որոշման պահանջներին:

Թե ինչո՞ւ են մինչեւ հիմա Սահմանադրությանը հակասող իրավանորմերով նիստեր գումարել ու որոշումներ կայացրել, Վանաձարի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Օհանյանը armtimes.com-ին ասաց, թե իրենք մեկնաբանել են «Տարածքային ինքնակառավարման մասին» օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ դրույթները, որոնցով հստակ առանձնահատկություններ են տրվել Վանաձորի եւ Գյումրու մասով:

«Առաջնորդվել ենք այդ դրույթներով: Մենք օրենքն այդպես էինք մեկնաբանել եւ սպասում էինք ՍԴ որոշմանը»,- ասաց Արթուր Օհանյանն ու ՍԴ նիստից հետո անմիջապես լքեց ՍԴ շենքը:

Ինչպես ՍԴ նիստից հետո ՍԴ որոշումը մեկնաբանելիս նշեց Արտակ Զեյնալյանը, իրենց պահանջը դատարանն, ըստ էության, ամբողջությամբ բավարարեց:

Իսկ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ՍԴ նիստից հետո լրագրողներին ասաց. «Նիստեր գումարողները մենք չենք, մենք ինչպես պնդել ենք, այնպես էլ ՍԴ-ն այսօր հաստատեց, որ այդ նիստերը, դրանց գումարումը եղել են ապօրինի, այսօր դրանք ճանաչվեցին հակասահմանադրական, այդ նիստերի ընթացքում կայացված որոշումներն իրավական ուժ չունեն, եւ հետեւաբար մենք ինչ-որ միշտ ասել ենք՝ որ մանդատագողությամբ ձեւավորված տեղական իշխանության փոքրամասնության քաղաքապետն ու փոքրամասնությունն ապօրինություններ է գործում՝ շուրջ 1 տարի: Եվ հիմա մենք կստանանք վերջանական որոշումն ու մեր գործողությունները կպլանավորենք՝ ըստ այդմ»

Ինչ վերաբերում է հարցին, այս որոշմամբ Վանաձորում առկա քաղաքական ճգնաժամը լուծվո՞ւմ է, թե՞ ոչ, ապա Էդմոն մարուքյանը նշեց, թե շատ կարեւոր հանգամանք կա՝ օերնքի այն դրույթը, որով ասվում է, որ ՏԻՄ-ը, այսինքն՝ ավագանին, եթե մեկ տարվա ընթացքում չի կարողանում նիստեր գումարել, ուրեմն այն պետք է ցրվի ու ցրվում է:

«Ցրվելու երկու տարբերակ կա. առաջին տարբերակով ավագանին լուծարում է կառավարությունը, որին մենք դիմել ենք, եւ չլուծարվեց, որից հետո մենք դիմեցինք ՍԴ: Մյուս տարբերակը մեխանիկորեն լուծարման պրոցեսն է, երբ ժամկետը լրանում է, ու մեխանիկորեն պետք է լուծարվի: Իրենք ասում էին՝ քանի որ մենք նիստեր էինք գումարում, հետեւաբար այդ ժամկետն ընդհատվել է, որովհետեւ մինչեւ 2017 թվականի հունվար չեն կարողացել նիստեր գումարել, իսկ հունվարից հետո այս նորմով նիստեր են արել: Հիմա իրենք ասում էին՝ քանի որ այդ ժամկետն ընդհատվել է, մենք չպետք է լուծարվենք: Հիմա քանի որ սահմանդրական դատարանն ասում է, որ այն նորմով, որով դուք նիստեր եք գումարել ու իբրեւ քվորում եք ապահովել, դա հակասահմանադրական է, հետեւաբար բոլոր գումարված նիստերը, որոնք չեն ունեցել քվորում, դրանք բոլորը հակասահմանադրական են, եւ ըստ էության՝ Վանաձոր քաղաքի ավագանին պետք է լուծարվի: Եթե լուծարվում է ավագանին, ինչ է տեղի ունենում՝ Վանաձորում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ: Ճգնաժամի քաղաքական լուծումը կարող է լինել առաջին հերթին, սա, եւ երկորդը՝ այն, որ մանդատագողությամբ ընտրված փոքրամասնության քաղաքապետը կարող է հրաժարական տալ, եւ ավագանին հավաքվի ու փորձի նորից ընտրել քաղաքապետի: Բայց այստեղ նորից հարց է առաջանում, թե որքանո՞վ է ավագնին լեգիտիմ, որովհետեւ նրա անգործության մեկ տարին լրացել է, այն մեկ տարի չի գործել: Եվ օրենքը պետք է գործի՝ կամ պետք է կառավարությունը լուծարի, կամ պետք է մեխանիկորեն լուծարվի»,- մեկնաբանեց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, թե այս որոշումը նաեւ ուղերձ է քաղաքական մեծամասնությանը, որ զոռբայությամբ եւ նման մեթոդներով մենք չենք կարող Հայաստանում ժողովրդավարություն կայացնել:

Մի շարք իրավագետների ու իրավաբաններից փորձեցինք պարզել՝ ՍԴ-ի այս որոշումից հետո կլուծարվի՞ արդյոք Վանաձորի ավագանին ու նոր ընտրություններ կլինե՞ն, թե այլ տարբերակներ էլ կան: Բոլորը նշեցին, որ դեռ պետք է ուսումնասիրել ՍԴ որոշումն ու նոր միայն մեկնաբանել այն: Մինչ այդ, սակայն, նշենք, որ  ավագանին  91 որոշումներ է ընդունել՝ է՛լ համայնքի բյուջեն հաստատելու մասին, է՛լ քաղաքապետարանի շենքում ջեռուցումն ապահովելու նպատակով ժամանակավոր հնոցապանների հաստիք ավելացնելու մասին, է՛լ համայքնային սեփականություն հանդիսացող գույքը աճուրդով վաճառելու, աճուրդներում վաճառվող գույքի նվազագույն գին սահմանելու մասին, է՛լ տեղական տուրքերի եւ վճարների տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին եւ այսպես շարունակ:

Ու հիմա, ինչպես մեկնաբանեցին Արտակ Զեյնալյանն ու Էդմոն Մարուքյանը, այդ նիստերի ժամանակ ընդունված Վանաձորի բյուջեն, ծրագիրը, բոլոր իրավական ակտերը, ըստ էության, հակասում են սահմանդրությանը: Ու հարց է առաջանում՝ կշարունակի՞ Վանաձորի ավագանին իր գործելաոճը՝ առնվազն մինչեւ մարտի 31-ը, թե՞ ոչ: Էդմոն Մարուքյանը, սակայն, խոստացավ՝ «Ըստ էության՝ դատարանի որոշումները չկատարելու հետ կապված կան սանկցիաներ, բայց մենք հետեւողական ենք լինելու՝ այս ուղերձը կարող ենք տալ, որ թույլ չենք տալու, որ ծաղրի ենթարկվի Հայաստանում սահմանադրական արդարադատությունը»:

Ամեն դեպքում՝ Վանաձորի ավագանու «Լուսավոր հայաստան» խմբակցության անդամ Վահե Կռոյանը armtimes.com-ին նշեց, թե ՍԴ որոշումը հստակ ուսումնասիրելուց եւ իրավական կողմը հստակ հասկանալուց հետո, հույս ունեն, պետք է լինեն նոր ընտրություններ. «Մենք, բնականաբար, պատարստվելու ենք ընտրություններին եւ շարունակելու ենք մեր քաղաքկան պայքարը»,- վստահեցրեց Կռոյանը: Իսկ Վանաձորի ավագանու «Լուսավոր հայաստան» խմբակցության անդամ  Արմեն Եղիազարյանը նշեց՝ իր կարծիքով՝ ՍԴ այս որոշումը անակնկալ էր նաեւ Վանաձորի ավագանու ՀՀԿ ու ՀՅԴ խմբակցությունների համար

«Մենք պատրաստ ենք նման քաղաքական շրջադարձի, եթե ավագանին լուծարվի ու լինեն արտահերթ ընտրություններ, մենք դեռ ունենք ժամանակ, կպատրաստվենք ու այս անգամ, հուսով եմ, ե՛ւ բնակչությունը, ե՛ւ մենք ավելի ռեալ կգնահատենք մեր ուժերն ու ավելի արդար ընտրություններ կլինեն»,- եզրափակեց Եղիազարյանը:

 

Տպել
6288 դիտում

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան