Վիգե՛ն, մի րոպե՛. ՊՆ նախարարը հունից դուրս է եկել, վարչապետը՝ հանդարտեցրել (տեսանյութ)

Երեկ կառավարությունում տեղի ունեցած վարչապետ-նախարարներ-ուսանողներ քննարկման ժամանակ միջադեպ է գրանցվել, որից հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը որոշ հարցերի էլ պատասխանել է եւ լքել քննարկումը՝ այլ հանդիպման գնալու պատճառաբանությամբ: 

Տեսանյությում երեւում է, որ դասադուլի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը քննարկման ժամանակ փորձել է արձանագրել այն փաստը, որ իրենց նախապես չի ասվել, որ հանդիպմանը ներկա են լինելու  նաեւ նախարարները: «Եղբայր, երբ որ մենք գալիս էինք, դու մեզ չասեցիր, որ  պաշտպանության նախարարն էլ է այստեղ եւ կրթության եւ գիտության նախարարը: Մեզ ասվեց, որ մենք վարչապետի հետ ենք հանդիպում: Այստեղ ես մեկ բան էլ եմ ուզում ֆիքսենք շարժման, մեր նախաձեռնության համար, մենք շար ուրախ ենք այս հանդիպման համար, բայց մենք ստիպված ենք մեր ամեն մի քայլը կանխորոշել եւ միանգամից ուզում եմ ասել, որ սա մենք չենք դիտարկում մեր բոլոր հարցերի պատասխան»,- ասաց Դավիթ Պետրոսյանը` դիմելով հանդիպումը կազմակերպած վարչապետի օգնական Արամ Վարդեւանյանին: Վարչապետ Կարեն Կարապետյանը հետարքրվեց, թե ինչո՞վ է խանգարում ներքեւմ չտեղեկացնելու փաստը եւ նշեց, որ հանդիպելու նախաձեռնությունը եւ նախարարներին հրավիրելու միտքը իրենն է եղել:

«Էս ուղղակի պրոցեսի վրա խաղալու փորձ է, աչքիս վերեւն էլ ունք կա»,- միջամտեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Մի րոպե, Վիգեն, մի րոպե»,-  վարչապետն ընդհատեց նախարարին ու հարց ուղղեց ուսանողներին, թե ի՞նչ կիրառական արդյունք ունի այդ հանագամանքը: «Հիմա արտահայտում ես՝ մենք պետք է ֆիքսենք, չենք համարում, որ սա հանդիպում է: Բա սա ի՞նչ է, մենք մեր գործից կտրված նստած ենք, բա սա ի՞նչ է»,- հարցրեց  Կարեն Կարապետյանը:

Դավիթ Պետրոսյանը հիշեցրեց, որ կրթության նախարարն ասել է, որ եթե  ուսանողները գնացել են ԿԳՆ, էլ ՊՆ-ի հետ քննարկման գնալու կարիք չկա: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ լրատվամիջոցներին ասել է, որ ուսանողների հետ հանդիպում նախատեսված չէ: «Այսինքն՝ դուք ասում եք, որ մեր հետ չեք հանդիպելու, այսօր մենք իրար հետ հանդիպում ենք»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:

Պաշտպանության նախարարը կտրուկ արձագանքեց. «Դավիթ, դա դեմագոգիա է: Որակավորում եմ նենց, ոնց որ ուզում եմ: Դուք հիմա զբաղվում եք դեմագոգիայով, ճիշտ չի: Ես հասկանում եմ, որ դուք հիմա շատ ոգեւորված եք, բայց պետք է մի բան հաշվի առնեք…»: Կարեն կարապեյանը կրկին ընդհատեց պաշտպանության նախարարին. «Վիգեն, մի րոպե, եկեք…»: Վիգեն Սարգսյանը համառեց. «Չէ, պարոն վարչապետ, մի վայրկյան, մենք մի բան գիտենք…»: Կարեն Կարապետյանը ձեռքը պարզած ընդհատեց Վիգեն Սարգսյանին. «Եկեք մեկս մյուսին հարգենք, եթե եկել ենք ամեն մեկս մեր ասելիքն ասենք ու վեջացնենք, եկեք դադարեցնենք՝ մեկ»: Վիգեն Սարգսյանը սրանից հետո սկսեց սեղանի վրա նյարդային պտտեցնել իր գրիչը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ նախապես պայմանավորվել էին էմոցիոնալ չխոսել: Դավիթ Պետրոսյանը փորձեց մեղմել իրավիճակը: «Ես ընդունում եմ, եթե սա դեմագոգիա է, կներեք, պոպուլիզմ եմ ես անում, եթե դուք այդպես եք մտածում, եւ քանի որ սա առարկայական չի, ես ընդունում եմ: Արձանագրենք: Սրա հետ կապված՝ էլ չեմ շարունակում»,- ասաց Դավիթ Պետրոսյանը՝ նշելով, որ շարժման ընթացքում իրենք որդեգրել են սկզբունք, որ շարժման  կլինեն հարցեր, որտեղ փոխզիջման կգնան:

Պաշտպանության նախարարը փորձեց արձագանքել, բայց վարչապետ Կարեն Կարապետյանը զգուշացրեց, որ առանց գնահատականների խոսի նախարարը: «Մենք գնահատակ ենք տալիս, երբ որ տեղ է լինում: Երբ որ չի լինում, ի՞նչ գնահատական»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Բովանդակային քննարկման ժամանակ ուսանողներից մեկն էլ նկատեց, որ եթե իրենք 18 տարեկանում չեն ծառայել եւ կրթությամբ են զբաղվել, ապա նշանակում է, որ այդ տարիքում զորակոչվելը չի եղել իրենց պլանների մեջ: Վարչապետը հետարքրվեց, թե ինչու՞ ծառայելը չի մտել իրենց պլանների մեջ, սակայն Վիգեն Սարգսյանը շտապեց պատասխանելլ. «Էդ ուրիշ բան է, եթե չի մտնում, դա ուրիշ խոսակցություն է»: Կարեն Կարապետյանն էլ շարունակեց, որ եթե ուսանողների ծրագրերում չի մտնում չծառայելը, բա ո՞վ պետք է գնա ծառայության:

Դավիթ Պետրոսյանը միջամտեց. «Հիմա ո՞վ է պոպուլիզմ անում, դուք հիմա մանիպուլացնում եք»: Վիգեն Սարգսյանն արձագանքեց. «Դուք, եթե ձեր խնդիրը ձեր չծառայելն է, ես ձեր հետ քննարկելու բան չունեմ»: Պաշտպանության նախարարը նկատեց, որ ուսանողներից Հայկը ասել է, որ իր պլանների մեջ չի մտել ծառայելը, հակառակ դեպքում կծառայեր: Դավիթ Պետրոսյանը հակադարձեց. «Ձեր պլանների մեջ մտնում է՞ր, դուք ձեր պլանների մասին 18 տարեկանում ամբողջովին իմացել ե՞ք կամ ով որ իր պլանների մասին ամբողջովին չիգիտի, նա քննադատման ենթակա է՞»:

Նախարարն ասաց, որ եթե պետք է ուսանողների անձնական դեպքերը քննարկեն, ապա չի կարծում, որ այդ քննարկմանը պետք է վարչապետն ու երկու նախարար մասնակցեն: Ուսանողները փորձեցին Վիգեն Սարգսյանին հարցեր ուղղել, սակայն վարչապետն  ասաց, որ Լեւոն Մկրտչյանն ու Վիգեն Սարգսյանը ժամը 5-ին հանդիպումներ ունեն: «Ես ձեզ հետ 15-20 րոպե կշարունակեմ, եւ խնդրենք մեր գործընկերներին՝ իրենք…»,- խոսքը կիսատ թողեց Կարեն Կարապետյանը, շրջվեց դեմքով Վիգեն Սարգսյանը եւ հասկացրեց, որ պետք է դուրս գան քննարկումից: Պաշտպանության նախարարն էլ արագ նայեց ժամացույցին եւ պատրաստվեց հեռանալ:

Ստորեւ քննարկման վերը նկարագրված հատվածի տեսագրությունն է:

Տպել
24008 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա